ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած դատարան, որն ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացնում, ներկայացվում է, որ անաչառ չէ. Արամ Օրբելյան 12/09/2019 16:56 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատավորը ցանկանում է ինքնաբացարկ հայտնել, թե չի ցանկանում, դա չպետք է քննարկենք։ Պետք է քննարկենք արդյոք կան իրավական հիմքեր, թե ոչ և ըստ էության անաչառ դիտորդի մոտ մենք չենք տեսնում, որ տվյալ հրապարակումը, ինչի վրա քրեական գործ էր հարուցվել, կարող է դատավորի անաչառությանը կասկած առաջացնել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին։
«Այն, ինչ ներկայացված է եղել դատական նիստի ժամանակ, իմ գնահատմամբ դրանցից որևէ մեկը չէր կարող դիտարկվել որպես ինքնաբացարկի հիմք։ Կստանանք դատարանի որոշումը և երբ կունենանք հիմնավորումները, ավելի վերջնական գնահատական կտամ։ Բայց դատարանը պետք է ինքնաբացարկի հարցը քններ այն ինֆորմացիայի շրջանակներում, ինչը ներկայացվել է դատական նիստի շրջանակներում, որովհետև եթե այլ ինֆորմացիա է հիմք ծառայել, ենթադրվում է, որ դատարանը վարույթ ընդունելու փուլում դեռևս ինքնաբացարկ պետք է հայտներ»,-նշեց Արամ Օրբելյանը։
Դիտարկմանը, որ եթե ԱԱԾ-ում քննություն է իրականացվում, արդեն հիմք չէ, որ դատավորն ինքնաբացարկի գնա, Արամ Օրբելյանն արձագանքեց. «Իհարկե ոչ, որովհետև միակ հանգամանքը, որ պետք է քննարկենք այն է, թե ինչ գործ է քննվում ԱԱԾ-ում։ Այնտեղ քննվում է գործ, որ ոմն Արտակ զրպարտել է դատավորի, չի քննվում դատավորն է գրել ինչ-որ վճիռ, թե ոչ, չի քննվում դատավորը խախտում է կատարել, թե ոչ, քննվում է գործ՝ արդյոք ոմն Արտակ զրպարտել է դատավորին, թե ոչ։ Այդ գործի շրջանակներում չի քննվում արդյոք դատավորն իրականացրել է ինչ-որ գործողություններ, թե ոչ։ Հետևաբար` այդ գործի շրջանակներում քննվելու է հետևյալը՝ արդյոք Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում կատարելու ժամանակ տիրապետել է բավարար քանակի օբյեկտիվ տվյալների, որը իր մեղքը կբացառի և հնարավորություն կտա նրան իրականությանը չհամապատասխանող տեղեկություն գրել և նրան չզրպարտել»,-նշեց փաստաբանը։
Արամ Օրբելյանն ընդգծեց, որ ինքնաբացարկի միջնորդության քննարկման շրջանակներում զրպարտության և գործի առկայությունը չպետք է որևէ կերպ կաշկանդի արդարադատության իրականացմանը, հակառակ դեպքում փաստաբանի խոսքով ստացվում է, որ ցանկացած դատավոր, ում որոշումները կարող է կողմերից մեկի սրտով չլինել կարող է շատ հանգիստ կազմակերպի ցանկացած զրպարտչական բնույթի ցանկացած հոդված։
Հարցին՝ ում սրտով չէին Մխիթար Պապոյանի որոշումները, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Եթե ուշադիր լսեցիք դատական նիստի ժամանակ հնչեցված կարծիքները, անաչառության կոնցեպտը հետևյալն էր՝ ցանկացած դատարան, որն ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացնում, անաչառ չէ։ Եթե ուշադիր լինեք Սեդա Սաֆարյանի, մեղադրող դատախազների ելույթները հետևյալն էին՝ ցանկացած դատավոր, ով որոշում է կայացնում և ինչ-որ ձևով բավարարում է Ռոբերտ Քոչարյանի ինչ-որ մի պահանջը, անաչառ չէ»,-նշեց Արամ Օրբելյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ