ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել. Վիգեն Հակոբյան 12/09/2019 19:49 | Մեկնաբանություն
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ իշխանությունները հանդուրժող են բողոքի ակցիաների նկատմամբ, քանի դեռ չեն օգտագործվում իրենց տեխնոլոգիաները։
«Քանի դեռ այս կամ այն խնդրի լուծման համար պայքարող տարբեր խմբեր դիսկոմֆորտ չեն առաջացնում իշխանության համար, քանի դեռ խաղաղ նստած են այս կամ այն կառույցի աստիճաններին, քանի դեռ երգում են, կարդում են, չեն խոչընդոտում երթեւեկությանն ու գերատեսչությունների բնականոն գործունեությանը, իշխանությունը որեւէ լուրջ ռեակցիա չի տալիս, բայց երբ այս կամ այն ակցիայի մասնակիցները դիմում են նույն իշխանությունների կողմից կիրառված մեթոդներին, կիրառվում է համապատասխան կառույցների կողմից այսպես ասած «ուստանովկան», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով տարբեր լոկալ բողոքի ակցիաների ժամանակ իշխանության արձագանքին։
Մասնավորապես, անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների եւ ուսանողների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառմանը, Վիգեն Հակոբյանը նկատեց՝ այդ գործողությունները եղան այն ժամանակ, երբ ՀՅԴ-ական երիտասարդները ոստիկանական պատը ճեղքեցին եւ մոտեցան նախարարության դռներին, ապա փակեցին ճանապարհը։
«Կարծում եմ, ի սկզբանե, համապատասխան կառույցների կողմից, այսպես ասած, «ուստանովկա» կար՝ քանի դեռ չեն խոչընդոտում բնականոն գործունեությունը, միջոցներ չեն ձեռնարկվում։Տեխնոլոգիան չի փոխվել, եթե իշխանությանը կոմֆորիտից չես զրկում, նրա վեջն էլ չի»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Վիգեն Հակոբյանի խոսքով, այս տեխնոլոգիան, առհասարակ, բնորոշ է բոլոր իշխանություններին, բայց, ի տարբերություն մյուսների, Փաշինյանի իշխանությունը շատ բարդ ու երկիմաստ վիճակում է հայտնվել։ «Իրենք հայտնվել են անհարմար իրավիճակում, որովհետեւ ոչ միայն ՀՅԴ-ականներն ու մյուս երիտասարդները, այլեւ մի քանի օր առաջ ավտոներկրորղները եւ առհասարակ, մյուս բողոքավոր խմբերը միշտ ասում են՝ ինչու իրենց կարելի էր փողոց փակել, մեզ՝ ոչ, այսինքն, արդեն կան տաբուներ ու կարմիր գծեր, որոնք հատվել են եւ մյուսներն էլ, որ բողոքում են այսօրվա իշխանությունների դեմ, ասում են, որ դրանք արդեն կարմիր գծեր չեն , դրանք սովորական պայքարի մեթոդներ են»։
Ըստ քաղտեխնոլոգի, այս տեսանկյունից, իշխանությանը դեռ ավելի բարդ ժամանակներ են սպասվելու, երբ օրինակ Ամուլսարի հարցը նորից առաջին պլան մղվի եւ իշխանությունը կանգնի դիլեմայի առջեւ։
«Պայքարի նոր ստանդարտներ են առաջացել, որոնք ներդրվել են հենց Փաշինյանի եւ մյուս հեղափոխականների կողմից։ Հիմա մյուսներն էլ են այդ ստանդարտները կիրառում եւ դա մեղմ ասած, անհարմար իրավիճակ է ստեղծում իշխանության համար, որի պատասխանները, գոնե հրապարակային դիսկուրսում իշխանությունը դեռեւս չունի»։
Վիգեն Հակոբյանը հիշեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո սկսված լոկալ ակցիաներին պատասխանում էր՝ հայտարարելով, թե այն ժամանակ օտար իշխանություն էր եւ իրենք նրա դեմ էին ընդվզում, հիմա՝ ժողովրդի իշխանությունն է։ «Մեկ ու կես տարի հետո, կարծես թե, այդ արգումենտը չի աշխատում, որովհետեւ մարդիկ ասում են, որ ընդդիմանում են իշխանության այսինչ քաղաքականությանը, այնինչ քայլին եւ խնդիրն այն է, որ իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է՝ իրենք պայքարում են նախկինների դեմ, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել եւ, երեւի թե մոռացել են նախկիններին, որովհետեւ այսօրվա պրոբլեմները լուծողը այսօրվա իշխանությունն է»,-եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից