ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք 12/08/2019 17:01 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատավորներ Մխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերով որեւէ տեղաշարժ չկա: Թեեւ շուրջ 7 ամիս է, ինչ քրեական գործերը հարուցվել են, սակայն որեւէ քննչական գործողություն, ըստ էության, չի կատարվում. Քրեական գործերով որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, անգամ զրպարտությունից տուժած դատավորները տուժող չեն ճանաչվել:
Հիշեցնենք, որ քրեական գործերը հարուցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ի որոշումից հետո: Նախ` փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին սոցիալական ցանցում մեղադրեց կոռուպցիայի մեջ, ինչին անմիջապես արձագանքեց դատավորն ու հաղորդում ներկայացրեց, որ ստուգեն փաստաբանի հայտնած տվյալները ու կամ իրեն մեղադրանք առաջադրեն` կաշառակերության համար, կամ փաստաբանին` սուտ մատնության: Ինչպես գիտենք` կաշառքը չի հիմնավորվել ու դատավորին նման մեղադրանք չի առաջադրվել, բայց դատավորին վարկաբեկելու համար փաստաբանի գործողություններն գնահատական չի տրվել:
Մյուս դրվագը վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանին, Մխիթար Պապոյանին ու դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն: Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ` խնդրելով տեղեկություններ տրամադրել քրեական գործհ նախաքննության արդյունքների, կատարվող քննչական գործողությունների մասին, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Աղաջանյանի ստորագրությամբ ստացված պատասխանում մերժվել էր տեղեկատվության տրամադրումը` պատճառաբանելով, թե վերոնշյալ քրեական գործով «տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չէ՝ ելնելով նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման նպատակառումներից»։
Նկատենք, որ այս քրեական գործերի նկատմամբ ԱԱԾ-ն ցուցաբերում է առանձնահատում գաղտնիություն: Անցած ամիսներին մենք մի քանի անգամ դիմել ենք հարցմամբ` հանրության ուշադրության կենտրոնում գտնվող քրեական գործի քննության արդյունքների մասին տեղեկություն ստանալու համար, սակայ. ԱԱԾ-ն մշտապես խուսափում է տվյալ գործերի վերաբորյալ տեղեկատվության տրամադրումից: Տպավորությունն այն է, որ քննությունը մատնված է անգործության, ինչը քողարկելու համար պարզապես այն պարուրել են խորհրդավոր լռությամբ: Հետաքրքիրն այն է, որ թե փաստաբանի ու թե «Վանոյի Արտակի» զրպարտություններից տուժած դատավորները եւս տեղյակ չեն քննությունից, քանի որ այս անցած ամիսներին անգամ նրանք չեն հարցաքննվել:
Բացառված չէ, որ քրեական գործերը նաեւ կարճվել են, պարզապես այդ մասին չեն հրապարակում, որպեսզի շարունակեն նշված դատավորների ձեռքերը կապած պահել, կամ էլ պարզապես չեն կարճում նույն նպատակներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ