ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին 12/08/2019 00:51 | Վարչական իրավունք
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը վերջին շրջանում հաճախ է մամուլում հոլովվում։ Նախկին պաշտոնյան վիճարկում է իր պաշտոնանկության վերաբերյալ նախկինում կայացված որոշումները։ Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է` Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։
Հիշեցնենք, որ նա պաշտոնանկ է արվել ՀՀ երկրերդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար: Մասնավորապես` Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ էր ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։ Ինչին անմիջապես արձագանքել էր դատախազությունը՝. նկատի ունենալով, որ «Դատախազության մասին» օրենքն արգելում է համակարգ ներկայացվուցչին լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, համապատասխան միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին:
Իշխանափոխությունից հետո, թերեւս Գագիկ Ջհանգիրյանի համար, ում անունը տարիներ շարունակ մամուլում շրջանառվել է որպես ընտրախախտումների հիմնադիր ու զինվորական հանցագործությունների կոծկման անմիջական մասնակից, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին։ Իշխանատենչ ամբիցիաներով հայտնի գործիչը, ըստ որոշ գնահատականների, կրկին ցանկանում է համակարգ վերադառնալ, ամեն գնով հասնել դատախազի աթոռին: Նրա` այս երազանքի մասին ժամանակին խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը` արձանագրելով, որ այն փլուզված է: «Այդ երազանքն իրականացնելու համար նոր սցենարներ կառուցելու, նոր սցենարներ գծագրելու ու նոր տեղերում հատնվելու անհրաժեշտություն ունեք», - տարիներ առաջ ասել էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը` հեգնելով Ջհանգիրյանին:
Ճիշտ է` երբեմնի հակառակորդներն այսօր համախոհներ են, բայց գլխավոր դատախազ դառնալու Ջհանգիրյանի նոր ծրագիրը նորից դատապարտված է փլուզման:
Խնդիրն այն է, որ մյուս տարի` 2020 թ. ապրիլին լրանում է Գագիկ Ջհանգիրյանի 65 -ամյակը, ու այդպիսով կփակվի նրա` հնարավոր հավակնությունների դուռը, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է, որ դատախազ կարող է նշանակվել 25-ից մինչև 65 տարեկան ՀՀ քաղաքացին։ Այսինքն` Գագիկ Ջհանգիրյանի` գլխավոր դատախազ դառնալու Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ երազանքը ընդամենը 4 ամսից կդառնա անիրականանալի երազանք: Ճիշտ է` նա հայցադիմում ներկայացրել է վարչական դատարան, բայց այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չկա: Բայց եթե անգամ դատարանը շուրջ 12 տարվա վաղեմության հրամանագրի դեմ հայցը քննության առարկա դարձնի ու քաղաքական ներկայիս իրավիճակով պայմանավորված արագացված կարգով որոշի այն բավարարել, համարել, որ գլխավոր դատախազի տեղակալը կարող է զբաղվել քաղաքականությամբ, հետեւապես նրան պետք է վերականգնել պաշտոնում` ընդամենը կլուծվի նրա թոշակի հարցը:
Այսինքն` չիրականացված երազանքի համար Ջհանգիրյանը կստանա նյութական փոխհատուցում` 12 տարվա աշխատավարձը ու դատախազի կենսաթոշակ, ինչ կապահովի նրա ծերությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ