ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ) 12/07/2019 16:54 | Հարցազրույց
Դատարանների անկախության, դատաիրավական բարեփոխումների և դատական համակարգի ճնշումների վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է դատավոր,ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի հետ։
-Պարո՛ն Մակյան, ըստ Ձեզ դատարանները բավականաչափ անկա՞խ են։
-Ավելին քան երբևէ, եղել է անկախ։ Դա կարող եմ իսկապես արձանագրել։ Այո՛։
-Դատարանների նկատմամբ ճնշում կամ ճնշման փորձ Դուք նկատու՞մ եք։
-Դատարանների նկատմամբ ճնշումն ամեն մարդ պետք է իր մեջ փնտրի և զգա՝ արդյո՞ք ինքը ճնշվում է այսօր հասարակության մեջ տարածված տրամադրություններից, դատարանների հասցեին հնչող արտահայտություններից։ Եթե դատավորն այնպիսին է, որ ունի ներքին անկախություն, կամք, խիզախություն, ապա ցանկացած ելույթ, դատարանի հասցեին հնչեցված ցանկացած պախարակում կամ անարգանքի խոսք, նրան չպետք է վերաբերի և դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից, դատական ակտերը կայացնի իր ներքին համոզմամբ՝ իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։
-Բայց երբեմն լինում են դեպքեր, երբ այդ «ճնշման փորձերն» արդեն անցնում են որոշակի սահմանը։ Օրինակ՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի դեպքը, դատավոր Դավիթ Բալայանի դեպքը...
-Եթե դա կդիտվի հակաօրինական նույնիսկ ոչ թե արարք, այլ՝ զանցանք, որը կարող է վարչական պատասխանատվության ենթակա լինել, դեմ եմ նման դրսևորումներին։ Մշտապես որպես նաև ԲԴԽ անդամ, կոչ ենք արել և՛ հասարակությանը, և՛ իշխանության ներկայացուցիչներին, զերծ մնալ դատական իշխանության հասցեին նմանատիպ հայտարարություններից։ Ցանկացած պարագայում դատավորն ինքն իր մեջ պետք է լինի խիզախ, ինքը չպետք է տրվի ճնշումներին և գործի օրենքների սահմաններում։
-Պարո՛ն Մակյան, ըստ Ձեզ մեր դատաիրավական համակարգն առհասարակ բարեփոխումների կարիք ունի՞։
-Իհարկե։ Բոլոր համակարգերը բոլոր երկրներում մշտապես բարեփոխման կարիք ունեն։ Կյանքը մշտապես զարգանում է, իրավահարաբերությունները զարգանում են և դատական համակարգը, ինչպես նաև մյուս բոլոր համակարգերը, այդ զարգացումներից պետք է ետ չմնան։ Ընդհակառակը՝ պետք է լինեն առջևում, որպեսզի լոկոմոտիվի նման մյուս ոլորտներն իրենց ետևից տանեն։
-Պարոն Մակյան, դատաիրավական բարեփոխումների փաթեթի մասին ի՞նչ կարծիք ունեք։
-Բարեփոխումների փաթեթն այնքան ընդգրկուն է։ Շատ բազմաշերտ է, բազմազան է, մեծ լայն սպեկտր է ընդգրկում։ Ի՞նչն է Ձեզ հետաքրքրում։
-Այդ բարեփոխումների ծրագրով դատավորների տարիքային շեմն իջեցվել է բավականին, վերացվել է մագիստրոսական պարտադիր կրթությունը...
-Որպես ԲԴԽ անդամ, մենք՝ ԲԴԽ կազմով, այդ օրենսդրական նախագծի վերաբերյալ մեր կարծիքն արտահայտել ենք և ուղարկել ենք Արդարադատության նախարարություն։ Ես անձամբ և ԲԴԽ-ն դեմ ենք եղել տարիքային շեմի իջեցմանը։ Ես իմ անունից կարող եմ հայտարարել, որ 25 տարեկանում դատավոր դառնալը չեմ ողջունում։ Իհարկե, չի կարելի բացառապես բոլորի մասին խոսել, բայց իմ կարծիքով, արդեն տարիների փորձ ունենալու հեռավորությամբ նայելով , կարող եմ ասել, որ դատավոր պետք է դառնա 35 տարեկանից ոչ պակաս ՀՀ քաղաքացին։ Դատավորը ոչ միայն գիտելիքների կամ իմացությունների հանրագումար է, այլև՝ կյանքի փորձ է, հայացքների ամբողջություն է, խիղճ է, տեսակետ է, աշխարհայացք է։ Դա ամեն ինչ է մեկ մարդու մեջ, իսկ նման բաները, չեմ կարծում, որ 25 տարեկան երիտասարդն արդեն հասցրած կլինի յուրացնել, հասկանալ և կիրառել իր ամենօրյա՝ որպես դատավորի աշխատանքում։ Մագիստարտուրայի հետ կապված մի քիչ վերապահում ունեմ։ Բակալավրի գիտական աստի-ճան ունեցող մարդը կարող է դատավոր աշխատել, որովհետև ես միշտ ասել եմ և մնում եմ իմ կարծիքին, որ մեր ԲՈՒՀ-երը տալիս են ակադեմիական կրթություն, դա Խորհրդային միությունից եկած ավանդույթ է։ Իհարկե, այսօր բարեփոխվում է բուհական կրթությունը, բայց մեր ուսանողների մեջ բոլորը տեսնում են առաջին հերթին գիտնականներ։ Ես կարծում եմ, որ մագիստրատուրան չավարտած երիտասարդը համապատասխան տարիքի և աշխատանքային փորձի պարագայում կարող է աշխատել բակալավրիատի կրթությամբ։ Չպետք է մոռանանք, որ բացի բուհական կրթությունից մենք ունենք նաև ինստիտուտներ, օրինակ՝ Արդարադատության ակադեմիան, որը տալիս է արդեն կոնկրետ մասնագիտական հմտություններ և այդտեղ ավարտելուց հետո կարող ենք ունենալ պատրաստված դատավորներ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից