ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրին ամուր է նաև կանանց շնորհիվ. «ԼՕՖԹ» կենտրոնում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գյումրեցի ձեռներեց կանանց հետ 12/07/2019 16:53 | ԼՐԱՀՈՍ
Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ԼՕՖԹ» կենտրոն, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում է առաջնորդության և հաղորդակցության դասընթաց քաղաքի սկսնակ ձեռներեց կանանց համար։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Դասընթացի կազմակերպիչ, Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ներկայացնելով ծրագիրը, հույս է հայտնել, որ դասընթացներն օգտակար կլինեն և կին ձեռներեցներին հնարավորություն կտան նոր հմտություններ ձեռք բերել ու ավելի զարգացնել իրենց ընկերությունները։
Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Իսկապես հավատում եմ, որ հնարավորություններն այսօր մեր երկրում մեծ են: Կարևոր է, որ ինքներդ ձեզ հավատաք, դա շատ էական է»։
Նախագահի խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, երբ տարբեր երկրներում հասարակությունները կարողացել են գոյատևել, որովհետև կանայք ավելի պրագմատիկ, ավելի ամուր են եղել և կարողացել են թե՛ իրենց ընտանիքը, թե՛ իրենց համայնքն ու հանրությունը ամուր պահել։ «Խոսվեց կանանց պաշտպանության, ընտանեկան կամ այլ դժվարությունների մասին: Կարծում եմ՝ մենք այդ ամենը կհաղթահարենք, և դրա ճանապարհներից մեկը մեր ազգային արժեքներն են,֊ նշել է նախագահը, ֊քանի որ մեր ազգային արժեքները, մեր ընտանիքներն իրենց խորքում, իրենց արմատներում ունեն այն բոլոր արժեքները, որոնք բերում են ընտանիքի կայունության»։
Նախագահ Սարգսյանը զրուցել է դասընթացի մասնակից ձեռներեց կանանց հետ, պատասխանել նրանց հարցերին, լսել նրանց պատմություններն ու դիտարկումները։ Նա նշել է, որ հայ կանայք նաև առավելություն ունեն, որովհետև ընտանիքները կարող են նրանց նեցուկ լինել իրենց ձեռնարկումներում։ «Գյումրին այսօր կա և ապրում է նաև կանանց շնորհիվ, քանի որ կանայք չհուսահատվեցին ու ամուր մնացին։ Մենք պետք է հնարավորինս աջակցենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կարողանա գտնել իր մեջ եղած միգուցե թաքնված տաղանդն ու այն իրացնել։ Վստահ եղեք և առանց վախենալու առաջ գնացեք»,-դիմելով դասընթացի մասնակիցներին՝ ասել է նախագահը։
Նա Ասիական զարգացման բանկին առաջարկել է հիմնել հատուկ հիմնադրամ՝ ֆինանսավորելու կանանց ստարտափները։
Համաձայնելով ներկաներից մեկի այն դիտարկմանը, որ ցանկացած ծրագիր կամ բիզնես իրականացնելու համար ամենակարևոր գործոնները երկրում խաղաղությունը, կայունությունն ու օրենքի գերակայունությունն են՝ նախագահ Սարգսյանը կարևորել է օրենքի գերակայությունն ու պայքարն արատավոր երևույթների դեմ։ Այդ համատեքստում, նա մասնավորապես անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին և նշել, որ պայքարի բազմաթիվ ձևեր կան, սակայն ամենակարևորը նման երևույթների նկատմամբ հասարակության հոգեբանության և մտածողության փոփոխությունն է, նոր մշակույթի ձևավորումն ու հասարակական անհանդուրժողականությունը։
«Որպեսզի օրգանիզմը պայքարի հիվանդության դեմ, բարձրացնում են նրա իմունիտետը։ Նույն կերպ, որպեսզի պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինի, պետք է ձևավորել հասարակություն, որը մերժում է կոռուպցիան և ունի բարձր դիմադրողականություն նման երևույթների նկատմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան