ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/07/2019 15:40 | Հարցազրույց
Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնական դիրքի բերումով կատարված որոշակի գործողությունների վերաբերյալ: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունները ՀՀ նախագահին օժտում են անձեռնմխելիությամբ, ինչը տվյալ պարագայում չի հաղթահարվել։
Հարցի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։
-Պարո՛ն Ղազարյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանը բողոք է ներկայացրել Դատախազություն՝ նշելով խախտվել է գործառութային անձեռնմխելիության մասին։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել՝ առանց այդ արգելքը հաղթահարելու։
-Նույն խնդիրն է, ինչ Ռոբերտ Քոչարյանի գործում։ Բոլոր այն դեպքերում, երբ անձն ունի անձեռնմխելիության իրավունք, նախ պետք է առանձին կառուցակարգով որոշվի անձեռնմխելիությունից զրկելը կամ հաղթահարելը և հետո նոր սկսվի քրեական հետապնդումը։ Ոչ ոք չի կարող նախօրոք ասել՝ քանի որ կաշառքով է մեղադրվում, ուրեմն նրա կարգավիճակից չէր բխում։ Դա պետք է ասել ոչ թե հենց այնպես՝ ուղղակի, այլ պետք է առանձին վարույթի շրջանակներում դա որոշվի։ Մենք պետք է կառուցակարգ ունենանք, իսկ մենք դա չունենք։ Պետք է լինի առանձին մասնագիտացված մարմին՝ քրեական դատավարության շրջանակներում( դա ՍԴ-ն արդեն ասել է), գուցե դա պետք է լինի կոլեգիալ մարմին, գուցե պետք է ներգրավված լինեն քաղաքական ուժերը, չէ որ, ի վերջո, խոսքը գնում է նախկին նախագահի մասին։ Բայց այստեղ որոշում է ընդամենը քննիչը։ Չի էլ երևում որոշումից, թե ինչպես է որոշել, ուրեմն մտքում է որոշել։ Ինչքան ենք այդ ինստիտուտն արժեզրկում, որ քննիչն իր մտքում է որոշում՝ ամենայն հավանականությամբ դա չի բխում իր կարգավիճակից և սկսում է քրեական հետապնդում։ Դա նախագահական ինստիտուտի արժեզրկում է։ Նույն խնդիրը կա և՛ Սերժ Սարգսյանի գործում, և՛ Ռոբերտ Քոչարյանի գործում։ Պետք է առանձին վարույթ իրականացվի՝ պարզելու՝ արարքը բխե՞լ է նախագահի կարգավիճակից, թե ոչ, որովհետև դա պետք է լինի թափանցիկ։ Դա կամայականության դեմ կարևոր երաշխիք է և դրա շրջանակներում նաև կալանքի հարցն է որոշվում։
-Պարո՛ն Ղազարյան, ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը գործու՞մ է հակասահմանադրական։ Քանի որ ՀՀ նախագահը, համաձայն 2005թ. և 2015թ. Սահմանադրության, անձեռնմխելի է։
- Անպայման չէ հենց Սահմանադրությանը, ուղղակի նրա հիմնարար իրավունքների անտեսմամբ է գործում։ Այդ անձեռնմխելիությունը նախագահին տրված երաշխիք էր։ Մենք ունենք նաև դիվանագիտական անձեռնմխելիություն։ Նախագահներն օժտված են անձեռնմխելիությամբ, որովհետև որոշումները, որոնք իրենք կայացնում են, չեն կայացնում իրենց անձնական շահից ելնելով, այլ՝ ի շահ պետության։ Ուստի նրանք ուզում են, որ նման որոշումները, եթե ապագայում քրեականացվեն կամ, եթե նման որոշումն իր մեջ պարունակում է հանցակազմ, իրենք չդատվեն, հակառակ դեպքում՝ նրանք չեն ուզի դառնալ նախագահ։ Անձեռնմխելիության նպատակն այն է, որ նրանք կարողանան անկաշկանդ աշխատել։Անձեռնմխելիություն ունեն ԱԺ պատգամավորները, դիվանագետները։ Երկրներ կան, որ ԱԺ պատգամավորն ունի վիրավորանքի, զրպարտության դեմ անձեռնմխելիության իրավունք։ Այսինքն՝ նա կարող է վիրավորել, զրպարտել և չենթարկվել քրեական պատասխանատվության, բայց դա այն դեպքում, երբ նա դա անում է ի պաշտոնե՝ ԱԺ պլատֆորմում։ Մենք նման մի բան ունենք 1087-րդ հոդվածի պրիմում։ Դա որոշակի իմունիտետ է՝ տրված ԱԺ պատգամավորներին՝ ելնելով հանրային գերակա շահից։ Հաճախ նախագահների անձը վերանում է և նրանք սկսում են նույնականացվել պետության հետ։
-Բայց պարոն Ղազարյան, մենք տեսնում ենք, որ նոր իշխանությունները տարբեր կերպ են մեկնաբանում Սահմանադրության նորմերը, օրենքները։
-Դա միշտ էլ այդպես է եղել՝ նոր իշխանությունները մեկնաբանում են քաղաքական օրակարգով, դրա համար էլ գոյություն ունի օրենքի գերակայությունը։ Անկախ նրանից իշխանությունները փոխվում են, թե ոչ՝ օրենքները և իրավունքները պետք է մեկնաբանվեն նույն կերպ, մարդու իրավունքները ունիվերսալ հասկացողություն է։ Քաղաքական կարիկատուրայի չպետք է ենթարկվի և դրա համար էլ գոյություն ունի դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որ իշխանափոխությունից հետո դատավորներն էլ չփոխվեն։ Հակառակ դեպքում չես կարող ապահովել դատական իշխանության անկախությունը։ Այդ ամբողջը կարևոր է ժողովրդավարության համար։
- Եթե սահմանադրական այդ նորմը մեկնաբանվում է տարբեր կերպ և տեսնում ենք, որ գործառութային անձեռնմխելիությունը ոչ միշտ է գործում, գուցե անհրաժեշտ է ընդհանրապես վերացնե՞լ այդ նորմը։
-Ո՛չ, նպատակահարմար չէ։ Դա կարևոր է, անհրաժե՛շտ է։ Անձեռնմխելիությունն օգնում է, որ հանրային իշխանություն իրականացնող որոշ պաշտոնատար անձինք անկաշկանդ կարողանան որոշում կայացնել՝ ի շահ հանրության, ի շահ պետության։ Դա եկել է միջնադարից։ Դա միջազգային սովորութային նորմ է։ Երկրի նախագահներն ունեն իմունիտետ միջազգային հետապնդումից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից