Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/06/2019   22:01  |  Հարցազրույց

Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ։

-Պարոն Ռշտունի, զրույցը սկսենք, թերեւս ամենացավոտ ՝ դատարանների անկախության խնդրից։ Դատարանները այսօր Հայաստանում  իրապե՞ս անկախ են կամ որքանո՞վ են անկախ։

-Դժվար հարց եք տալիս,  հարցին հստակ չեմ կարող պատասխանել, բայց եղել են առիթներ, երբ դատավորների անկախության հետ կապված հարց են ուղղել ինձ, կարող եմ ասել, որ այսօր դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ։ Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաեւ որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ  չէ։

-Իսկ ի՞նչ եք կարծում, այսօր դատական համակարգն, ընդհանուր առմամբ, ունա՞կ է դիմակայել  իշխանության մյուս՝  գործադիր ու օրենսդիր ճյուղերից եկող ճնշումներին, որոնց ականատեսը, մասնավորապես, վերջին 1-1.5 տարվա ընթացքում լինում ենք։

-Ես էլ եմ ձեզ հետ համաձայն, որ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից։ Մինչ այսօր՝ մենք, ընդհանուր համակարգը,  կարելի է ասել,  դեռեւս դիմացել ենք, բայց  այստեղ կարեւորն այն է, թե ինչ գործիքակազմ ունեն դատարանները՝ դիմակայելու համար եւ ինչ գործիքակազմ ունեն օրենսդիր եւ  գործադիր իշխանությունները։ Հիմա չխոսենք իշխանությունների տարանջատման սկզբունքի եւ նշանակության մասին,  երեւի թե կհամաձայնեք եւ դա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ դրա վերաբերյալ կան մի շարք միջազգային փաստաթղթեր, որ հիմնականում ամենաթույլ  վիճակում մշտապես դատական իշխանությունն է, որովհետեւ  որոշակիորեն եւ ոչ միայն որոշակիորեն, մեծապես կախված է օրենսդիր ու գործադիր իշխանությունների կամքից՝  սկսած  դատավորների քանակից, դատարանների բյուջեից եւ նմանատիպ այլ հարցերից, այդ թվում նաեւ կարգապահական պատասխանատվության հիմքերից ու  մեխանիզմներից։ Այստեղ, իմ կարծիքով, ամեն դեպքում դիմակայելու հետ կապված, շատ կարեւոր նշանակություն ունի քաղաքական իշխանության կամքը։ Ես մի բան կարող եմ ասել, եթե իշխանության երեք ճյուղերը չեն  համագործակցում, գուցե  բառը ճիշտ չի ընտրված, եթե չեն աջակցում  միմյանց, ուրեմն իրավական պետությունում բնականոն  գործընթացը խաթարվում է կամ եթե այս բառն էլ է սխալ ընտրված, եթե չկա փոխադարձ հարգանք  եւ վստահություն, նշանակում է իրականում խնդիր ունենք։ Դրա համար   խոսել այն մասին , թե դատական իշխանությունը որքան կարող է դիմակայել,  եթե գործընթացները շարունակվեն  կամ ավելի սրվեն,  չգիտեմ։  Ավելի հակված եմ մտածելու, որ  դժվար թե դիմակայի։

-Պարոն Ռշտունի, դասագրքային ճշմարտություն է, որ դատական իշխանությունը պետք է տարանջատված եւ անկախ լինի օրենսդիր ու գործադիր  իշխանություններից, բայց  իշխանության ամենաբարձր օղակներից մինչեւ պատգամավորի մակարդակ, հայտարարություններ են հնչում առ այն,  որ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը պետք է այդ նույն ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն  ձեւավորի։ Դուք ի՞նչ եք  կարծում, իրապե՞ս վստահության պակասի խնդիր կա, թե՞ ամեն դեպքում, գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ։

-Այսպես ասեմ, որը կրկին գուցե դասագրքային  ճշմարտություն լինի, երեւի թե չկա երկիր կամ պետություն,  որտեղ դժգոհություններ չլինեն դատական իշխանությունից, որովհետեւ մշտապես կան մրցակցող կողմեր, ասենք՝ քրեական  իրավունքում, քրեադատավարական, քաղաքացիադատավարական, վարչադատավարական իրավահարաբերություններում։ Մի կողմից կան պետության ներկայացուցիչները, մյուս կողմից՝ քաղաքացիները։ Հատկապես քաղաքացիների միջեւ վեճերի դեպքում, հիմնականում, մի կողմը մշտապես դժգոհ է մնում դատարանի կայացրած որոշումներից, հետեւաբար  դատական իշխանությունից դժգոհություններ մշտապես կարող են լինել, բայց այստեղ  խնդիրը կայանում է նրանում, թե այդ դժգոհությունների առումով ինչ միջոցներ պետք է ձեռնարկել, որ այդ  դժգոհությունները նվազեն, հենց սրա համար եմ ես ասում, որ  դատական իշխանությունը շատ քիչ հնարավորություններ ունի։ Ես կարծում եմ, որ  քաղաքական իշխանությունը   միջոցներ պետք է ձեռնարկի հասարակության շրջանում դատական իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով։ Մենք՝ դատավորներս, մոտավորապես  240-ն ենք, մեզ հասարակության ենթադրենք 10 տոկոսն անգամ կարող է չճանաչել։ Ես պայմանական թվեր եմ ասում, բայց օրինակ նույն հասարակության 70 տոկոսը վստահել է իշխող ուժին եւ եթե այդ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ  դատարանները վատն են, հասարակության մեծամասնության մոտ կարծիքն այդպես է ձեւավորվում, որ, այո, վատն են եւ դատական իշխանությունը չի ծառայում այն նպատակին , որի համար ստեղծված է։ Ըստ իս, ամեն դեպքում, զուտ դատավորի անկախ լինելով կամ զուտ դատական իշխանության բնականոն գործունեության ապահովման ջանքեր իրականացնելով դատական իշխանությունը ինքնուրույն , ինքնաբերաբար ի վիճակի չէ հասարակության մոտ բարձրացնել իր դերն ու նշանակությունը։ Գուցե տարիներ, տասնամյակներ անց երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում դա հնարավոր լինի իրականացնել, բայց ամեն դեպքում, եթե կա իշխող քաղաքական ուժ, ում հասարակության 70 տոկոսը  վստահել է եւ այդ քաղաքական ուժը, որին ներկայացնում են այսօրվա օրենսդիր եւ գործադիր  իշխանությունները, հայտարարում է, որ դատական իշխանությունը լավը չէ, ես չեմ կարող պատկերացնել, որ հնարավոր է դատական իշխանության ներկայացուցիչների  շնորհիվ այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ հասարակության մեծամասնության մոտ  կարծիքը փոխվի։

-Պարոն Ռշտունի, Դուք խոսեցիք քաղաքական կամքից եւ  այն ուղերձների մասին, որոնք, փաստորեն , հղվում են հասարակությանը։ Այսօր դատական իշխանության նկատմամբ իրապես վստահությունը  վերականգնելու , ամրապնդելու կամ հաստատելու ուղղությամբ տեսնո՞ւմ եք քաղաքական իշխանությունից եկող ուղերձներ։

-Ես կարող եմ ասել, որ լսում եմ հայտարարություններ, վերջերս միգուցե նաեւ որոշակի  որոշումներ կամ մոտեցումներ՝ կապված բարեվարքության հետ կամ , այսպես ասած, վեթինգի հետ, որը սկսել էր շրջանառվել։ Այդ առումով  ես իմ կարծիքը հայտնել եմ, եթե դա իրենից ներկայացնելու է մի գործառույթ, որի շրջանակում դատավորներին պետք է մանրակրկիտ ստուգեն, իսկ այդ ստուգումը ես  չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է  իր մեջ ներառելու՝ դատավորի անձնական կյանքը, դատավորների հարաբերությունները շրջապատում,  թե՞ զուտ  որպես դատավոր՝ իր կողմից ընդունված դատական ակտերով կամ իր կողմից վարվող դատական նիստերով, բայց ամեն դեպքում, եթե կմշակվեն ողջամիտ մոտեցումներ, որոնք ըստ քաղաքական ուժի, կարող են  նպաստել հասարակության մոտ դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, ես դեմ չեմ։ Կարծում եմ, որ  երկարատեւ աշխատանքի արդյունքում դատավորն  ինքն իրենով ցույց է տալիս, թե ինքն ինչպիսին է՝ անկախ է, անկողմնակալ է, թե  ոչ։  Որոշակի խոսակցություններ կան,  այսպես ասած, օդից կախված լուրեր՝ կոռուպցիոն դրսեւորումներ ցուցաբերելու հետ կապված, ես չգիտեմ, ամեն դեպքում անձամբ ես այդ խնդիրը  չունեմ, բայց եթե ներդրվում է նման մեխանիզմ՝ ի նպաստ դատական իշխանության հեղինակության բարձրացման, խնդիր չեմ տեսնում, եթե իհարկե, դա նսեմացուցիչ չլինի  դատավորների համար։

-Արդեն իսկ  կարծիքներ են հնչում, որ Ձեր նշած բարեվարքության կանոնները հնարավոր է դառնան  մահակ անցանկալի դատավորներից ազատվելու համար, նույնիսկ տեսակետ է հնչում, որ այսպես ասած վեթինգի գործընթացը, որը տարբեր անվանումներով փորձ է արվում իրականացնել, առհասարակ կարող է ուղղված լինել դատական համակարգը զտելուն։ Նման ռիսկեր կա՞ն եւ  ո՞րն է երաշխիքը, որ այս խնդիրը չի առաջանա։

-Այս պահին ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, այդ հարցը պետք է ուղղել այն անձանց, ովքեր  ունեն նման նպատակ՝ բարեվարքության մեխանիզմներ անցկացնելու առումով, բայց  ելնելով բարեխղճության կանխավարկածից, ուզում եմ հավատալ, որ դա չի դառնա  մահակ անցանկալի դատավորներից ազատվելու համար եւ  տվյալ դեպքում, պետք է նաեւ  հասկանալ, թե ովքեր են այդ անցանկալի դատավորները, ումից ուզում են,  այսպես ասած, ազատվել  քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Եթե այդ անցանկալի  դատավորները իրականում անցանկալի են ոչ թե քաղաքական  իշխանության ներկայացուցիչների համար, այլ նրա համար, որ ի զորու չեն իրականացնել արդարադատություն, այդ դեպքում, բնականաբար, ես դեմ չեմ, բայց կրկնում եմ, ես չեմ կարող այսօր  նման գնահատականներ տալ, թե ովքեր են ցանկալի կամ ոչ ցանկալի  դատավորները կամ ովքեր են բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ։ Դրա համար եմ ասում ՝ պետք են հստակ մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի դա գնահատել։ Եվ,  ի վերջո, ամենակարեւոր խնդիրը, երբ մենք խոսում ենք դատավորների բարեվարքության մասին, այստեղից այլ խնդիրներ են առաջանում, նախ ովքե՞ր են որոշելու դատավորի բարեվարքությունը համապատասխանում է չափանիշներին, թե՞ ոչ։ Դրա հետ կապված էլ մեկ այլ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ բարեվարքությունը որոշող անձանց բարեվարքությունը  պետք է որոշվի։

- Կոռուպցիայի կանխարգելման  նորաստեղծ հանձնաժողովը պետք է մշակի  պաշտոնատար անձանց ներկայացվող  չափանիշները։ Դուք  կարծիք կարող՞ եք արտահայտել հանձնաժողովի վերաբերյալ։

-Հույս ունեմ , որ ամեն ինչ կլինի նորմալ, իրավական ընթացակարգերի  շրջանակներում, այս պահին ես, ինչպես նշեցի, ելնում եմ բարեխղճության կանխավարկածից։ Ընդ որում, երբ խոսում եմ իրավական ընթացակարգերի  մասին, խոսքը չի վերաբերում միայն նրան, թե օրենքում դա ամրագրում կստանա, թե ոչ, խոսքն  այն մասին է, թե արդյո՞ք այդ ամրագրումներն ու մեխանիզմները  ողջամիտ կլինեն եւ կբխեն մեր սահմանադրության բովանդակությունից, որովհետեւ, եթե զուտ ելնենք օրենսդրական կարգավորումների առումով, այսօր  օրենքում կարելի է հստակ ձեւակերպումներ  նշել, որոնք օրենք կդառնան, բայց կարող են չբխել  Սահմանադրության բովանդակությունից կամ չլինեն ողջամիտ։ Կարծում եմ կլինեն նախագծեր, երբ որոշակիորեն հստակեցվեն, ավելի հեշտ կլինի կարծիք կազմել եւ պատկերացում ունենալ, թե ինչ է սպասվում դատավորներին եւ ինչ նկատի ունեն ՝ ասելով բարեվարքությունը գնահատել։

-Զրույցի սկզբում խոսեցիք դատավորների ծանրաբեռնվածության խնդրից։ Շատերի գնահատմամբ, սա մի խնդիր է որն ազդում  է նաեւ դատական ակտի որակի, ողջամիտ ժամկետների վրա։ Ի՞նչ լուծում եք տեսնում եւ  արդյո՞ք տեսնում եք ջանքեր այս խնդիրը հաղթահարելու ուղղությամբ։

-Իրականում մենք այսօր դատավորների թվաքանակի հետ կապված խնդիր ունենք, բայց խնդիրը տեսնելով ես չեմ կարող ասել, թե քանի դատավոր պետք է ավելացվի, որպեսզի ծանրաբեռնվածությունը էականորեն նվազի եւ  ծայրահեղից գոնե նորմալ աստիճանի հասնի, բայց դա միակ խնդիրը չէ։ Համաձայն եմ, որ որքան դատավորը ծանրաբեռնված է, նրա աշխատունակություն  այդքան նվազում է եւ նա ավելի քիչ ժամանակ է տրամադրում  իր դատական ակտը ձեւակերպելու կամ համապատասխան  գրականություն կարդալու ու ավելի հիմնավոր դատական ակտ կայացնելու առումով, բայց այստեղ մեկ այլ կարեւոր խնդիր ունենք, որը վերաբերում է դատավորների վարձատրությանը։ Եթե մենք համեմատության  մեջ վերցնենք, այո , պետական ապարատում դատավորները, ի համամետ մյուս պաշտոնատար անձանց, քիչ չեն վարձատրվում, բայց այսօր ունենք իրավիճակ, որ եթե նախկինում մարդկանց մոտ դատավոր դառնալը ցանկալի աշխատանք էր  իրենից  ներկայացնում, ապա այսօր , երբ դատավորների թեկնածուների մրցույթ է հայտարարվում , դիմորդների քանակը շատ քիչ է։ Որպեսզի իմ  խոսքը հիմնավոր լինի, օրինակ` բերեմ, կարծեմ տասից ավելի տեղի համար 3 թեկնածու էր հաղթող ճանաչվել։ Այսօր թե աշխատավարձով , թե դատավորի նկատմամբ վերաբերմունքով  պայմանավորված, այսօր պրոֆեսիոնալ  իրավաբանների մոտ դատավոր դառնալու ձգտումները էականորեն նվազել են։ Ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել։

-Պարոն Ռշտունի, անդրադառնանք 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի  կայացրած որոշման հետ կապված զրպարտության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործին։ Գիտենք, Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Դատավոր Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, քանի որ ձեր անունն էլ է շոշափվում, տեղեկություններ ունե՞ք գործի ընթացքի մասին, որեւէ քննչական գործողություն իրականացվե՞լ է Ձեր մասնակցությամբ, հարցաքննվե՞լ եք։

-Որքան տեղյակ եմ, 2 գործ կար, մեկը  կապված էր Դավիթ Գրիգորյանի հետ, կեղծիքի կամ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ, մյուսը կապված մամուլի հրապարակումների հետ, իբրեւ թե մենք մասնակցել ենք այդ որոշումը գրելուն։ Ես ունեմ տեղեկություններ, որ դատավորին զրպարտելու հետ կապված կա քրեական գործ, անկեղծ ասած՝ չգիտեմ էլ,  դատավոր պարոն Պապոյանի հաղորդման հիման վրա է, թե կրկին մամուլի հրապարակումների հիման վրա է այդ գործը  հարուցված, ամեն դեպքում, իմ մասնակցությամբ որեւէ քննչական կամ դատավարական գործողություն տեղի չի ունեցել եւ գործի ընթացքից ես տեղյակ չեմ։

-Ես մեկ հարց,  ի՞նչ եք կարծում ինչու հենց նշված 3 դատավորների, այդ թվում  Ձեր անունը շոշափվեց, որոնք մասնագիտական ու փաստաբանական համայնքում բարձր վարկանիշ են վայելում։

- Չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց իմ անունը սկսեց շահարկվել ոչ միայն այդ  դեպքի հետ կապված, այլ դրանից առաջ, դեռ մեկ տարի առաջ։ Մամուլում եղան հրապարակումներ իմ  շահագրգռվածության մասին, կապերի մասին։ Ես չեմ ուզում  հերքել, այո, նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ ունեցել եւ ունեմ կապեր, այդ թվում նախորդ իշխանությունում պաշտոն զբաղեցնող  անձանց հետ։ Ես անուններ չեմ ուզում նշել, բայց ներկա իշխանությունում պաշտոն զբաղեցնող  անձանց հետ նույնպես ես ունեմ կապեր,այսինքն, եթե ես սովորել եմ դպրոցում, իրավաբանական ֆակուլտետում, ունեմ համակուրսեցիներ,  ընկերներ նույն ֆակուլտետից, ովքեր կարող են զբաղեցնել որոշակի  պաշտոններ, ի վերջո, ես հանդիսանում եմ այս  հասարակության անդամ, բնական է, որ պետք է ունենայի կապեր նախկին իշխանության ներկայացուցիչների  հետ։ Ես չեմ կարծում, որ  մեր հասարակությունում  40-ին մոտ տղամարդը կապ չունենա նախկին կամ  ներկա իշխանության  ներկայացուցիչների հետ եւ զուտ այդ կապն օգտագործվել է ինձ ներկայացնելու  որպես կողմ այս կամ այն հարցի լուծման առումով։ Շատ չեմ ուզում փակագծերը  բացել, որովհետեւ դրանք զուտ ենթադրություններ են, ես չունեմ կոնկրետ տվյալներ, բայց զուտ նախկին իշխանության ներկայացուցիչների  հետ այդ կապերը օգտագործելով նման բան ներկայացնելը տրամաբանական  չէ եւ մամուլում արդեն տարի ու կես է քննարկվում է կոնկրետ գործի հետ կապված իմ շահագրգռվածության, իմ կողմից դատավորի համար  համապատասխան ակտ գրելու հետ կապված, այն դեպքում, երբ այդ դատավորին բարեւելուց կամ ողջությունը հարցնելուց ավելի որեւէ հարաբերություն չեմ ունեցել։ Ընդ, որում, կային հարցեր, որոնք զուտ հարցման արդյունքում կարելի էր ստուգել եւ պետք չէր պետական ռեսուրսն օգտագործել՝ պարզելու համար, որ այդ տեղեկությունները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում այլեւ իրականությունից հեռու են։ Իսկ եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

 

Հարցազրույցը՝ Մ.Ղ.-ի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:18 03/06/2019Քոչարյանի գործով Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
16:58 03/06/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Մխիթար Պապոյանը հաղորդում է ներկայացրել՝ սուտ մատնության վերաբերյալ (տեսանյութ)
16:34 03/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի անձեռնմխելիության բողոքի գործը Վազգեն Ռշտունուն է մակագրվել համակարգչային եղանակով
15:50 03/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔննիչը պնդում է Վազգեն Ռշտունուն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը
12:48 06/07/2018  |  ԼՐԱՀՈՍՆշանակվել են վարչական, վերաքննիչ վարչական և վերաքննիչ քրեական դատարանների նախագահներ
00:03 20/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊարզից էլ պարզ է, որ սա Վազգեն Ռշտունու` օրեցօր աճող հեղինակությանը վնասելու փորձ է. Երեմ Սարգսյան
20:52 19/11/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննարկման ժամանակ դատավորը բաժակ է նետել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ուղղությամբ. թեժ քննարկումներ դատավորների մասնակցությամբ
20:18 12/02/2016  |  ԼՐԱՀՈՍԱԽ-ն առաջարկել է ՀՀ Նախագահին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակել դատավոր Վազգեն Ռշտունուն
19:02 07/10/2013  |  ԼՐԱՀՈՍ Վազգեն Ռշտունին ընտրվեց ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

Արխիվ

[]