ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան 12/06/2019 19:16 | Մեկնաբանություն
Արհամարhված և ոտնահարված հերթական սահմանադրական կարգավորումը՝ Գործառութային անձեռնմխելիությունը։ Նման կարծիք է հայտնել սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«ՀՀ երրորդ Նախագահի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում, որն ակնհայտորեն հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին:
Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Ընդ որում, ի տարբերություն գործառութային անձեռնմխելիությամբ օժտված այլ սուբյեկտների, օրինակ՝ դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ է։
Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե այն վերաբերում է վերջինիս կարգավիճակից բխող գործողություններին։
Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1476 որոշմամբ մանրամասն վերլուծելով պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելության հետ կապված հարցերը, գտել է, որ Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ` հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝պաշտոնաթող Հանրապետության նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը, այդ թվում՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից, պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը, չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Հակառակ դեպքում գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները պետք է ճանաչվեն ոչ իրավաչափ և անհապաղ դադարեցվեն:
Այսինքն՝ եթե պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքը կամ դրա հիմքում դրված փաստերը վերաբերում են այն գործողություններին, որոնք բխել են նախագահի կարգավիճակից, ապա հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները ծայրահեղ ոչ իրավաչափ են և ենթակա են անհապաղ դադարեցման։
Վերոնշյալի համատեքստում հատուկ ուշադրության է արժանի ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ...»։
Այսինքն՝ ՀՔԾ-ն ուղղակիորեն հաստատում է, որ ենթադրյալ արարքները կատարվել են՝ Նախագահի պաշտոնական դիրքն օգտագործելով, ինչը հավաստում է հարուցված քրեական հետապնդման ապօրինի բնույթը։
Մի բան հստակ է՝ իրավական պետության, Սահմանադրության ու սահմանադրականության խարխլումը դարձել է օրակարգ, որից հրաժարվում են շեղվել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ