ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների 12/06/2019 12:21 | Վերլուծություններ
Ներդրումների թեմայով վարչապետական, պատգամավորական և սոցցանցային գրոտեսկը վերջացնելուց հետո տակը մնում է պարզ հետևանքը՝ ներդրումներ չկան։
Թեման ընդհանրապես հումորային չէ։ Եվ եթե վարչապետը, քաղաքապետը և իշխող ուժը շարունակեն նույն տեմպով քննարկել արաբ ներդրողների հագուստը, բոթասը, հեռախոսի մոդելը, ապա իմացեք, որ ընդհանրապես կարող ենք կորցնել արաբական աշխարհից որևէ ներդրման հնարավորություն։ Ընդամենը պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ այդ մարդկանց մշակույթը մեզնից տարբերվում է և այո, նրանք կարող են բանակցությունների գալ մեզ համար անսովոր դրես-կոդով։
«Բա իմացել եք, հայերը կիրակի օրով, իրենց canali –ները հագած, իրենց կիրակնօրյա զբաղմունքները թողած եկել են հանդիպման, իսկ արաբները ջինսով, բոթասով....»։ Շարունակել այդպես մտածել և շարունակեք այդպես պարզունակ խոսել, ու արաբական աշխարհից ներդրումների որևէ ակնկալիք այլևս չի լինի։ Հայաստանի ներդրումների աղբյուները շատ չեն, և արաբական աշխարհը եզակի իրական հնարավորություններից է. այն չի կարելի վտանգել պրիմիտիվ պահվածքով։ Ծառուկյանին վատություն անելու, ցավացնելու համար չի կարելի վտանգել ներդրումների մի ողջ ուղղություն։ Մի կողմից վազում եք Ծառուկյանի բացած աշխատատեղերի ֆոնին նկարվեք, մյուս կողմից՝ ծաղրում եք նրա բերած ներդրողներին։
Հայաստանի համար ներդրումների մյուս իրական ուղղությունը ռուսական կապիտալն է, մասնավորապես՝ ռուսահայ կապիտալը։ Դրանք չկան, որովհետև կա ռուսական վերնախավի լուռ որոշումը. քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, այդ ներդրումները չեն լինելու։ Եվ սրա մասին Հայաստանի իշխանությունը շատ լավ գիտի։
Կա արևմտյան ներդրումների հնարավորությունը, մասնավորապես՝ սփյուռքից։ Բերեմ մեկ օրինակ. շաբաթներ առաջ դատախազությունը մի դարակազմիկ տեքստ էր հրապարակել Ծաղկաձորի մարզահամալիրի վերաբերյալ. գտել ենք, բացահայտել ենք, բռնել ենք և այլն՝ օրվա հիստերիկ ժանրին համապատասխան։ Շարունակություն, բնականաբար, չկա, որովհետև իրականում մեջը բան չկար՝ բացի աղմուկից, բայց եղավ կոնկրետ հետևանք՝ համալիրի սեփականատեր՝ ամերիկահայ խոշոր գործարար Ալբեր Բոյաջյանը վիրավորվեց ու որոշեց հայրենիքում որևէ բան չանել։ Ուզո՞ւմ եք փաստ. նայեք «Հայաստան» հիմնադրամի վերջին մարաթոնի տվյալները։ Ալբերտ Բոյաջյանը միշտ մասնակցում էր, սովորաբար՝ մեկ միլիոն դոլարի կարգի գումարով։ Այս տարի նա չկա։ Ալբեր Բոյաջյանը սփյուռքի համակարգաստեղծ անհատներից է. նրա մասնակցությունը մարաթոնին ազդանշան էր մյուսների համար, որ միանան։ Եվ, համապատասխանաբար, նրա հետ քաշվելը շատերի համար ուղիղ ազդանշան է՝ անել նույնը։ Ամեն ինչից անկախ՝ Ալբեր Բոյաջյանն այնքան
բան էր արել Հայաստանի և Արցախի համար, որ քրեական էժանագին շոուից նրան կարելի էր զերծ պահել։ Բայց ո՞ւմ սա ասես։
Ի վերջո՝ իշխանությունը պիտի սկսի հասկանալ իր քայլերի հետևանքները։ Օրվա ռեյտինգը կամ պողոսների րոպեական հիացմունքը չի կարող լինել իշխանության քայլի հիմնական մոտիվացիան։
Ներդրումների առումով Հայաստանի համար բոլոր իրական տարբերակներն այսօր վտանգված են։ Միայն ու միայն ՀՀ իշխանութան մեղքով։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ