ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեծերն» ու «փոքրերը». Ինչ է լինելում, երբ բիզնես շահեր ունեցող Ծառուկյանը սկսում է լուրջ նկրտումներ ունենալ. «Իրատես» 12/06/2019 09:32 | Մամուլ
«Իրատես» թերթը գրում է. «Այս շաբաթ խորհրդարանում ԲՀԿ-«Իմ քայլը» հակամարտությունը բացահայտ առճակատման վերածվեց։ ԲՀԿ-ն հեգնում էր իմքայլականներին ու սովորեցնում, որ «փոքրերը» պետք է լսեն «մեծերին», «Իմ քայլն» էլ «տակը չէր մնում»։
Մեծի ու փոքրի այս «մարտում» ամեն մեկը սեփական ողբերգությունն ունի։ Նախ՝ «մեծերը» պետք է հստակ ասելիք ունենան, որ «փոքրերը» նրանց լսեն։ Իսկ ի՞նչ է հուշում ԲՀԿ-ի անցած ճանապարհը։ Նրա ստեղծման պատմությունն իր «Կյանք ու ազատություն» գրքում շատ հանգամանորեն ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանը, ինչից հստակ պատկերացում ես կազմում, թե ինչի եւ ում համար է այն ստեղծվել։
Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նրան մշտապես «նախագահ ջանով» դիմող Գագիկ Ծառուկյանը հանկարծ 2015-ին ընդդիմացավ, բայց ՀՀԿ-ն հայտարարեց, թե կրկեսի վերածելու հայրենիք չունի։ Ծառուկյանը «հեռացվեց» քաղաքականությունից ու հետո էլի նույն ՀՀԿ-ի ջանքերով վերադարձավ։ Այլ խոսքով, սա մի կուսակցություն է, որը հիմնված է մեկ մարդու ու նրա բիզնես շահերը սպասարկելու վրա։ Ըստ այդմ, թելադրվում է նաեւ այս ուժի քաղաքականությունը։
Բայց երբ բիզնես շահեր ունեցող Գագիկ Ծառուկյանը սկսում է իրական քաղաքականության մեջ լուրջ նկրտումներ ունենալ, ամեն ինչ ավարտվում է, ինչպես ինքն է ճիշտ ձեւակերպել, իր բիզնեսները «հա էլ ստուգելով»։
Բայց եթե ԲՀԿ-ն լավ, թե վատ «պատմելու բան» ունի, «Իմ քայլն» ընդհանրապես խոսելու տեղ չունի։ Այստեղ կա ընդամենը 1 տարվա անհասկանալի պատմություն, ոչինչ չասող, ապաքաղաքական դեմքեր, ԱԺ ամբիոնը վիրավորանքներով ու ցինիկությամբ ծածկող մասսա, ինքնահավանության ու գոռոզության դրսեւորումներ, իրենց կարգավիճակը չգիտակցող անձինք, 88-հոգանոց խմբակցություն, բայց 88 տարբեր հոսանքներ, քաղաքականությունը նախորդների սխալների վրա կառուցող, բայց նույն սխալները կրկնող, իրարից «բեխաբար» ուժ։
Չգիտեմ՝ այս քաղաքական «պաշարով» իմքայլականները որքան են «փոքր», կամ որքան է «մեծ» նրան դասեր տվող ուժը, բայց հստակ է մեկ բան՝ առանց «մեծերի» ժամանակին «փոքրերը» չէին կարող ոչ վարչապետ ընտրել, ոչ էլ խորհրդարանում հայտնվել։ Այնպես որ, քանի կան, իրար պարտական են»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 06.12.19թ. համարում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ