ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչն են լռեցնում, Սերժ Սարգսյանը լուռ է եղել. Էդմոն Մարուքյանը՝ 3-րդ նախագահի մեղադրանքի մասին 12/05/2019 15:07 | ԼՐԱՀՈՍ
«Զուտ իրավական գործընթաց է, քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ, որ քրեական գործը շինծու է, մեղադրանքը կեղծ է, ապացույցներ չկան, բայց ի՞նչ են ասում ՀՀԿ-ականները Ֆեյսբուքում, որ այ Սերգո Կարապետյանը՝ իրենց նախարարը, ցուցմունք տվեց։ Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանը ցուցմունք տա իմ դեմ, ես բողոքեմ Նիկոլից»,-«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին։
Ըստ Մարուքյանի, ՀՀԿ-ական գործիչները երկար ժամանակ պնդում էին, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի, բայց չի կալանավորվել, ինչ վերաբերում է հայտարարություններին, թե այս քրեական գործը նրան լռեցնելու համար է, Էդմոն Մարուքյանն ասաց. «Սերժ Սարգսյանը լուռ է եղել եւ ասել է, որ ժամանակը կգա, կխոսեմ, հետեւաբար ի՞նչն են լռեցրել»։ Դիտարկմանը, թե խոսքը, օրինակ Զագրեբում 3-րդ նախագահի ելույթի մասին է, Մարուքյանն ասաց, թե այդ ելույթը կարող է այս գործի շրջանակում դիտարկվել, որ «իմացել են քրեական գործ կա, ելույթը եղել է, որ հետո ասեն քաղաքական հետապնդում է»։
Մարուքյանն ասաց, որ հապարակային դատաքննություն է լինելու, իրենք հետեւելու են քրեական գործին։
Հիշեցնենք, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հարցին, արդյո՞ք քրեական գործի հարուցումը կարող է անուղղակիորեն կապված լինել Արցախի շուրջ զարգացումների հետ՝ Մարուքյանն ասաց, որ ՀՀԿ-ականները շահարկում են Արցախի խնդիրը։ «Արցախի հիմնախնդիրը նախկին իշխանությունների կողմից տոտալ շահարկվում է»։ Նրա խոսքով, շուրջ 30 տարի է, լսում ենք, որ իշխանությունը պատրաստվում է հող հանձնել եւ այդ նույն մեղադրանքը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ ։
Մարուքյանը նորություն չի համարել ԵԱՀԿ-ում տարածված ադրբեջանական հռչակագրի բովանդակությունը.«Նոր իմացանք հա՞, որ իրենք անզիջում են ,մինչեւ էդ ճանաչե՞լ էին անկախությունը»։ Ըստ Մարուքյանի նախկին իշխանության մեդիա ռեսուրսները այս շահարկումն օգտագործում են
«Վտանգավոր բան կա միշտ, որ մենք կիսապատերազմական իրավիճակում ենք եւ մեր վրա կարող են հարձակվել, հետեւաբար պետք է երկրում տնային աշխատանքը լավ կատարել, բաց դա ընթացիկ քրեական գործերի հետ չի կարող կապ ունենալ»,-ասաց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է հարցին, որ ՀՀԿ-ն պատրաստվում է միջազգային հարթակներում բարձրացնել խնդիրը, Էդմոն Մարուքյանն ասաց.« Արդեն մեկ տարի է ՀՀԿ-ն բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնում է, բայց դա որեւէ ազդեցություն չի ունեցել եւ ՀՀ վրա համար խնդիր չի առաջացել։ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովն, էդ տեղերում է, որ կարող է խնդիր առաջանալ, բայց որեւէ բան չի եղել։ Դափոններով նամակներ են ստանում , բայց դեռ որեւէ բան չի եղել»։
Ըստ Մարուքյանի, եթե խնդիր լինի, իրենք առաջինը կբարձրաձայնեն եւ չեն սպասի Եվրոպային։
Անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ կաշառքի գործով շատ դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնում։Ապա ԼՀԿ-ականն ասաց, որ որեւէ մեկը սուրբ չէ եւ պետք է դուրս գալ այդ էյֆորիայից։
«Հեղափոխականներն էլ սուրբ չեն , այսօր կարող է հանրային շահի համար, իբր, թե բան ուզեն, վաղը՝ իրենց համար, պետք է ադեկվատ լինել, չտրվել էյֆորիաների»։
Մարուքյանը խոսեց նաեւ վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մասին, ասաց, որ «թաթիկները կտրելու» վարչապետի հայտարարությունը փոխաբերական իմաստ ուներ. «Հայաստանը իսլամական պետություն չէ, որ ինչ -որ մեկի ձեռք կտրեն, շարիաթով նման բան կարող է լինել, փոխաբերական իմաստով է ասել։
Բանակցային գործընթացի հարցում ԼՀԿ ղեկավարը լավատես չէ ։ Նրա խոսքով, Ադրբեջանում որեւէ հանգամանք չի փոխվել, որ այստեղ բան փոխվի։ «Հակառակը ՝իրենք սրում են, որովհետեւ նախընտրական փուլ են մտնում»,-եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ