ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցների վերաբերյալ Վ.Իշխանյանի հրապարակումը մնացել է անհետեւանք 12/05/2019 20:19 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները ստուգելու վերաբերյալ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի հրապարակումը մնացել է անհետեւանք. ոստիկանությունը չի կարողացել ստուգմամբ նոր տվյալներ ձեռք բերել։
Հիշեցնենք, որ Վարդուհի Իշխանյանը հրապարակավ դիմել էր դատախազությանը՝ առաջարկելով ստուգելու Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները։
«Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները,որտեղից են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն։ Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ , որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում»,- ֆեյսբուքում նշել էր նա։
Դատախազությունը նախ հայտարարել էր, որ տիկին Իշխանյանի հրապարակային կոչը որևէ տվյալ չի պարունակում հնարավոր հանցավոր դրսևորումների, գույքի կամ ֆինանսական միջոցների ապօրինի ձեռքբերման մասին, ուստի այն թողել են անհետեւանք։ Բայց հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի այն քննարկման առարկա դառնա, ինչից հետո դատախազությունը տեղեկացրեց, որ Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումն ուղարկվել է ոստիկանություն։
«Փաստինֆո»-ն դիմեց ոստիկանություն՝ պարզելու, թե արդյոք քրեական գործ հարուցվել է տիկին Իշխանյանի կողմից բարձրացված հարցադրումների կապակցությամբ, սակայն պարզվեց, որ քրդական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նյութեր չեն նախապատրաստվել, կատարել են ուսումնասիրություններ ու թողել անհետեւանք այդ մասին տեղյակ պահելով դատախազությանը։
«Սոցցանցում կատարված գրառման, դրա վերաբերյալ ներկայացված հաղորդման մեջ նշված ընդհանրական և վերացական բնույթի տեղեկություններն ստուգելու դատախազության հանձնարարության կատարման շրջանակներում նշված անձինք հրավիրվել են ոստիկանություն՝ դրանց վերաբերյալ իրենց ունեցած կոնկրետ տվյալները, տեղեկությունները տրամադրելու նպատակով, ինչից, սակայն նրանք հրաժարվել են և հնարավոր չի եղել ստուգմամբ ավելի կոնկրետ տվյալներ ձեռք բերել: Այդ հանգամանքոով պայմանավորված՝ դրանց քրեադատավարական կարգով անդրադառնալու հիմքերը բացակայել են»,- «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ