Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան 12/05/2019   19:25  |  Հարցազրույց

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Բրատիսլավայում կայացած հանդիպման ու Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի հետ։

-Պարոն Մանոյան, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ-ում շրջանառության մեջ դրեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման՝ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին փաստաթուղթը, որին Հայաստանը գոնե ԱԳՆ-ի մակարդակով դեռ չի արձագանքել։ Այն պայմաններում, երբ բանակցող կողմերից մեկը, փաստացի նախանշեց գործընթացի վերաբերյալ իր պատկերացումների շրջանակը, ի՞նչ կարող ենք ակնկալել Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից։

-Ճիշտ չէ եզրակացնել, որ բանակցությունները պետք է ընթանային այդ փաստաթղթի հիման վրա, բայց դա ուրիշ բանի մասին է վկայում։ Երբ ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում էր եւ հայտարարեց, որ ԵԱՀԿ նախարարների վեհաժողովի շրջանակներում միշտ փորձել են, այնպես անել, որպեսզի բանակցությունների ընթացքում հայտարարություններ լինեն եւ իրենք ակնկալում են, որ դա կլինի 5 կողմերի ստորագրությամբ՝ 3 համանախագահողների եւ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, բայց այդտեղ նա ակնարկեց, որ խոսքը գնում է տեւական ժամանակ քննարկվող սկզբունքների մասին, եթե կուզեք՝ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք տարբեր ժամանակներում տարբեր անվանումներ են ստացել ու տարբեր շեշտադրումներ ունեցել, եթե այդպես էր, ապա ինչո՞ւ Ադրբեջանը նման փաստաթուղթ տարածեց։ Կարելի է ենթադրել, որ ընդամենը տարածեց, բայց նպատակը ի՞նչ է եղել եւ ըստ էության, այսօր մեր ԱԳՆ խոսնակն ասել է, որ ԱԳ նախարար Մնացականյանի այսօրվա ելույթը անդրադառնալու է նաեւ Ադրբեջանի տարածած փաստաթղթին, որովհետեւ առնվազն չկա հայկական կողմի հակազդեցությունը այդ փաստաթղթին։ Թե ինչ արդյունքներ է ունեցել հանդիպումը, եթե հիմնվենք հրապարակված տեղեկությունների վրա, պարզ է։ Նախ, դեռեւս չկա համանախագահների հայտարարությունը, կարող է լինի, կարող է չլինի, բայց մինչեւ այս պահը չկա։ Ես չեմ զարմանա, որ ԵԱՀԿ նախարարների վեհաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ` պարբերությամբ, անդրադառնան ընդհանրապես բանակցություններին։ Չի բացառվում , որ վաղը, երբ վեհաժողովն ավարտվի, հայտարարությունը հրապարակվի, բայց կարող է՝ իրենք սպասում են այսօր կամ վաղը եռակողմ կամ հնգակողմ հայտարարության հրապարակմանը։ Բնական է, որ Ադրբեջանի եւ ՀՀ արտգործնախարարությունները յուրաքանչյուրն իր շահերից ելնելով հայտարարություններ է հրապարակել, բայց Ադրբեջանի ԱԳՆ–ի հաղորդագրությունը չի նշում այն կետերի մասին, որոնց մեր նախարարությունն է անդրադառնում, այսինքն, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլեր անելու, փոխադարձ վստահություն առաջացնելու, արդեն կայացած պայմանավորվածությունների իրականացման մասին։ Մեր ԱԳՆ-ն բաներ է ասում, բայց Ադրբեջանին, ըստ երեւույթին, այդ կետերը դուր չեն եկել։Գոնե մինչեւ այս պահը այդ մասին ակնարկ չեմ տեսել, տեսել եմ ակնարկ՝ տարեսկզբին հանդիպելու եւ բանակցությունները շարունակելու մասին։

-Պարոն Մանոյան, հատկանշական է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները հիմնականում պաշտոնական Երեւանից են հնչում եւ, ինչպես Դուք նկատեցիք, ԱԳՆ-ի հայտարարության մեջ եւս այդ մասին նշվում է, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվից , փաստորեն խաղաղասիրական ուղերձներին բոլորովին այլ արձագանք է հնչում։ Արդյո՞ք հայտնի է, թե մենք ինչի դիմաց ենք խաղաղության նախապատրաստվում։ Եվ առհասարակ, հստակ է արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը, մենք գիտե՞նք, որտեղ են կարմիր գծերը մեզ համար։

-Մեր ԱԳՆ մամլո խոսնակն ասել է, որ նախարարն այսօր կանդրադառնա Ադրբեջանի տարածած փաստաթղթին, հույս ունեմ, որ կանդրադառնա նաեւ Հայաստանի պաշտոնական կեցվածքին, ընդհանրապես հարցի կարգավորման գծով, որովհետեւ մենք հակասական հայտարարություններ ենք լսում եւ վարչապետից եւ ԱԳ նախարարից։ Երեկ մեր վարչապետը ԱԺ-ում մի կողմից ասում էր, որ պաշտոնական Հայաստանի եւ պաշտոնական Արցախի իշխանությունների տեսակետները 100 տոկոսով նույնական են, միաժամանակ հայկական կողմը, ի դեմս եւ վարչապետի, եւ ԱԳ նախարարի, շեշտում է, որ բանակցությունների արդյունավետության համար անհրաժեշտ է Արցախի իշխանությունների մասնակցությունը գործընթացին, հատկապես, հիմնարար մոտեցումների մշակման փուլում։ Սրանք միմյանց հարվածող հայտարարություններ են, սա նշանակում է, որ Երեւանում կամ Ստեփանակերտում լավ չեն հասկացել, որ այդ երկուսը միասին ասելը շատ համոզիչ չէ, որովհետեւ եթե 100 տոկոսով նույնական են, ինչու է շեշտվում, որ անհրաժեշտ Արցախի մասնակցությունը։ Հետո, մենք տեսնում ենք, որ նույնական չեն, օրինակ, պարզ չէ, թե Հայաստանի վարչապետը կիսո՞ւմ է Արցախի՝ վերջին 3-4 տարիների այն հայտարարությունները, որ այլեւս պետք չէ խոսել այսպես կոչված ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված եւ պետք չէ զանազանություն դնել ԼՂԻՄ-ի եւ մնացած տարածքների միջեւ, այս մոտեցումը կիսո՞ւմ է ՀՀ իշխանության ղեկավարը։ Այլ հարցեր էլ կան, որոնցից, դժբախտաբար, երեւում է, որ մեր իշխանությունները չունեն մշակված ռազմավարություն, որ գիտեն՝ այս քայլը անելուց հետո դիմացինն այսպես կանի, մենք էլ՝ այնպես կանենք։ Սա է իրականում մտահոգիչը, որովհետեւ մեկ բան է, որ դու սխալ ուղղություն բռնես եւ գնաս, դա ինքնին խնդիր է, բայց ընդհանրապես չիմանալ, թե որ ուղղությամբ ես գնում եւ փորձես ցույց տալ, իբրեւ գնում ես առաջ՝ հաճելի թվացող հայտարարություններ անելով, դա ինքնին ավելի վտանգավոր է։

-Պարոն Մանոյան, երեկ անգամ որոշ փորձագետներ կարծիքներ հնչեցրին, որ Ադրբեջանի տարածած փաստաթղթից հետո, որտեղ խոսք էր գնում զորքերի դուրս բերման, այսպես կոչված բռնի տեղահանվածների եւ փախստականների վերադարձի, Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակի հստակեցման եւ այլնի մասին, Հայաստանը Բրատիսլավայում այլեւս բանակցելու խնդիր չունի, որովհետեւ հակառակը նշանակելու է, որ այդ շրջանակի շուրջ են բանակցում։ Այս իրավիճակում բանակցությունները որքա՞ն արդյունավետ կարող են լինել, եթե առնվազն կողմերից մեկը նման դիրքորոշում է հայտնում։

-Ես կարծում եմ, որ նույն հաջողությամբ ադրբեջանական կողմից կարող էին տեսակետներ հայտնել դեռ օգոստոս ամսին, որ եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, էլ ինչի շուրջ պետք է բանակցել։ Ադրբեջանի տարածած փաստաթուղթը իրենց երազանքների արձանագրությունն է ընդամենը, իրականում այնտեղ նոր բան չկար։ Իհարկե, այդ կեցվածքը չի կարող արդյունավետ դարձնել բանակցությունները, բայց այնպես չէ, որ պետք չէ բանակցել, որովհետեւ բանակցությունները միշտ նախընտրելի են ոչ բանակցություններից, ինչը անվտանգության մթնոլորտն ավելի լարված ու վտանգավոր կդարձնի։ Մենք ուրիշ բան պետք է անենք, որը չեն անում եւ այստեղ էլ անհասկանալի է վարչապետի ասածը, որ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի կեցվածքները 100 տոկոսով նույնական են, արդյո՞ք իշխանությունների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքն է։ Այն գոնե կառավարության ծրագրում չկա։

Մենք ե՛ւ նախորդ իշխանությունների ժամանակ, երբ եղել ենք կոալիցիա , փորձել ենք սա ամրագրել, չենք հաջողել, ե՛ւ այս իշխանության սկզբնական շրջանում էլի փորձեցինք ու էլի չհաջողեցինք։ Ուրեմն, այստեղ կեցվածքների հստակ տարբերություն կա, որովհետեւ Ադրբեջանի այդ դիրքորոշմանը ամենաճիշտ եւ թիրախային պատասխանը կլինի այդ ուղղությամբ կտրուկ քայլեր ձեռնարկելը եւ իսկապես աշխատանք տանելը, որ Արցախի Հանրապետությունը, առնվազն մի քանի պետությունների կողմից, առնվազն այն սահմաններով, որով Հայաստանն է ճանաչեն, բայց դա ոչ միայն չկա, այլեւ դրա մասին խոսակցություն էլ չկա եւ համաձայն էլ չեղան, որ կառավարության ծրագրում ընդգրկվի։ Իրականությանը չի համապտասխանում ասելը, թե մեր տեսակետները 100 տոկոսով նույնական են եւ նպատակահարմար էլ չէ՝ բանակցություններին Արցախի իշխանությունների լիիրավ մասնակցության խնդրի տեսանկյունից։ Սա հստակ պատասխան կլինի Ադրբեջանին։

-Պարոն Մանոյան, հատկապես վերջին շրջանում, նաեւ Բաքվում Լավրով-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած ասուլիսին կարծես փորձ է արվում հավասարության նշան դնել պաշտոնական Ստեփանակերտի եւ Ղարաբաղի , այսպես կոչված ադրբեջանական համայնքների միջեւ։ Խոսվեց համայնքների միջեւ շփումների անհրաժեշտության մասին եւ ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ վերջնարդյունքում ԼՂ ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել ապագայում։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում, հատկապես ժողովրդական դիվանագիտությունը խթանելու, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերի համատեքստում։

-Ադրբեջանը միշտ փորձել է այդպես անել, նույնիսկ ժամանակին իրենք պնդել են, որ արցախահայերը բացառապես հանդիպեն ու շփվեն այսպես կոչված ադրբեջանական համայնքի հետ, ինչը, բնական է, եւ անընդունելի է եւ իրական չէ, իսկ Լավրովի ասածը նույնիսկ Մադրիդյան սկզբունքներ ասվածի մեջ է, որտեղ նշվում է, որ ԼՂ ժողովուրդը պետք է իր կամքը արտահայտի։ Թեեւ մանրամասներ չկան, բայց դրանից հետո տեղի ունեցած բանակցությունների ժամանակ որոշ չափով հասկացողություն կա, թե ինչ են հասկանում ԼՂ ժողովուրդ ասելով եւ այն ժամանակ բացատրություն կար, որ խոսքը գնում է այն թվերի եւ համամասնության մասին, որն առկա էր 1988 թվականին՝ 75-80 տոկոս հայ եւ 20-25 տոկոս ադրբեջանցի։ Լավրովի ասածն այդ համատեքստում պետք է հասկանալ։ Նաեւ հասկանալի է, որ նա տեղի լսարանի համար է հայտարարություն արել, որ լավ հնչի։ Փաստ է,որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները այցելում են Ստեփանակերտ կամ Երեւանում հանդիպում են Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, Բաքու այցելության ընթացքում էլ հանդիպում են այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։ Թե ով են դրանք, ում են ներկայացնում, ինչ են ներկայացնում, դա այլ խնդիր է, բայց պետք է արձանագրել, որ տասնամյակներ շարունակ Արցախում ընտրություններ, ժողովրդավարական գործընթացներ կան, ժողովուրդն իր կամքն է արտահայտում, իսկ Բաքվում մի հասարակական կազմակերպության փորձում են ներկայացնել որպես համայնք, այսինքն, սա իհարկե, խնդիր է, բայց այս պահին, իրերի ներկա ֆոնին դա տասներորդական խնդիր է։

-Ամփոփելով, այս փուլում ո՞րն է առաջնահերթությունը, հիմնական խնդիրը։

-Կարեւոր է, որ ՀՀ իշխանությունները իմանան՝ ինչ են ուզում, այնպես չլինի, որ ամեն պահի այսրոպեական քայլեր են ձեռնարկում։ Ադրբեջանի փոխնախագահը Տելեգրամի ֆեյք հաշվից իբր ցանկություն է արտահայտել, մեր վարչապետի տիկինն էլ այդ ցանկությանը պատասխանի։ Սրանք, պարզ է, որ այսրոպեական, սրա կամ նրա առաջ հաճելի թվալու քայլեր են, որ որեւէ օգուտ չի կարող ունենալ, իշխանությունը պետք է իմանա՝ ինչ է ուզում անել, հասարակությունը պետք է իմանա՝ իշխանությունն ինչ է փորձում անել եւ երրորդ, ասացի, որ այդ անելիքի մասը պետք է կազմի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ հետեւողական աշխատանքը՝ նաեւ որպես ճնշում Ադրբեջանի վրա, որ չի կարելի տասնամյակներով խաղաղ ու օրը մեկ մի փաստաթուղթ հանել եւ փորձել սկսել զրոյից, այդ դեպքում կարծես մենք 87 թվականի նոյեմբերին ենք եւ ոչինչ չի եղել

-Պարոն Մանոյան, այլ հարցերից խոսենք, շատերը նախօրեին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելը պայմանավորեցին Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Տեսակետներ կան, որ Փաշինյանը փորձում է հեռացնել նրանց, ովքեր առնչություն են ունեցել գործընթացին։ ՀՀ 2-րդ նախագահը կալանքի տակ է, 3-րդին մեղադրանք է առաջադրվել։ Ի՞նչ կարծիք ունեք։

- Ներկայացնեմ իմ անձնական կարծիքը, այնպես չէ, որ կուսակցությունում այս հարցին անդրադարձել ենք, վարչապետը երեկ մեկ այլ քաղաքական ուժի հետ կապված քար գցեց իրենց կողմը՝ ասելով, որ ԲՀԿ-ն սկսել է ներդրումների մասին մտահոգություններ հայտնել, երբ Ծառուկյանի սեփականություններից մեկի գլխավոր տնօրենը Հյուսիս-Հարավի հարցով ձերբակալվեց եւ ասում է՝ ժամանակագրությունն է սա, ես էլ ասում եմ՝ ժամանակագրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը գնաց ԵԺԿ-ում ելույթ ունեցավ, ասելիքն ասեց, եկավ եւ հիմա արդեն արգելում են երկրից բացակայել։ Սա է կապը, չեմ կարծում, որ դրանով իրենք կկարողանան ինչ –որ բան անել, Սերժ Սարգսյանին բանտարկեն էլ նույնիսկ, Սերժ Սարգսյանն իր ասելիքը կասի, կարծում եմ, ինչպես եւ ցանկացած մարդ, որն ասելիք ունի եւ ցանկություն ունի այն ասելու։ Ուղղակի Արցախի հարցի հետ չէի կապի, պարզապես արգելք դրվեց, որ արտասահման չգնա, գնացել է, այդ կուսակցությունների մեծ կառույցում տեսակետ է հայտնել, հիմա արգելեցին, որ չգնա, բայց դա էլ կարելի է շրջանցել, հեռակա կերպով կարելի է ասել։

-Դաշնակցության հասցեին էլ երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարություններ հնչեցրեց, նա հեռացող գնացքի մասին մի երգ հիշեց, իսկ իշխանական պատգամավորներն էլ հայտարարեցին, որ ՀՅԴ-ն փորձում է թաքնվել երիտասարդների, ուսանողների թիկունքում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, Ձեր արձագանքը ՝խնդրեմ։

-Ժպիտով, կարելի է ասել, հատկապես գնացքի երգը վարչապետի երգելը, որովհետեւ ես հիշում եմ շատ ավելի լուրջ բան՝ 1925 թվականի Եղիշե Չարենցը գրել է «Հանգուցյալ պարոնը կամ պարոն հանգուցյալը», որտեղ ասել է, որ ես մասնակցել եմ թաղմանը, խոսքը Դաշնակցության մասին է, հիմա ինքն ասում է, որ գնացքը գնացել է, այն ժամանակ անգամ թաղումներ են կազմակերպվել, բայց այսօր մենք 2019 թվականում ենք, Դաշնակցությունը կա եւ 100 տարի շարունակ նույն երգն են երգում։ Հիմա ի՞նչ անենք, ինքն ուզում է այդպես տեսնել, այդպես հավատալ, Աստված իր հետ, ինչ վերաբերում է մյուսների հայտարարություններին, թաքնվելու խնդիր չկա, իրենք են, որ քաղաքականացրել են, չեն հասկանում, որ ապիկար նախարար ունեն եւ իրենց պահվածքն էլ, որ երեկ վարչապետը նորից կրկնեց, թե սա նաեւ կառավարության քաղաքականությունն է, եթե այդպես է, եթե մարդիկ առիթ են տալիս նախարարին, որպեսզի հանդիպի, բացատրի եւ իրենք էլ իրենց ասելիքն ասեն եւ դրան պատասխանում են բազմապատիկ ավելի մեծ թվով ոստիկաններով, խոսում է այն հոգեվիճակի եւ ժողովրդավարության ըմբռնումների մասին ։ Ես հիշեցի, որ երեկ վարչապետը վկայություն էր բերում, թե ինտերնետի ազատության ցուցանիշով Ֆրանսիայի հետ հավասար մենք 8-րդ տեղում ենք, բայց ժողովրդավարությունը միայն ինտերնետի ազատությունը չէ։ Մենք նույնիսկ այսպես ասած հին Հայաստանում ունեցել ենք ընթացք, երբ ուսանողները ցույց են արել, դասադուլ են արել, ուզեցել են նախարարին հանդիպել Լեւոն Մկրտչյանի ժամանակ, նա բնականաբար, ընդունել, հանդիպել է։ Եթե սա է իրենց հասկացած ժողովրդավարությունը, վայ մեզ։

Հ.Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել մինչեւ ԱԳՆ-ի կողմից ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի ելույթի հրապարակումը։

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]