Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ի՞նչն են լռեցնում, Սերժ Սարգսյանը լուռ է եղել. Էդմոն Մարուքյանը՝ 3-րդ նախագահի մեղադրանքի մասին 12/05/2019   15:07  |  ԼՐԱՀՈՍ

«Զուտ իրավական գործընթաց է, քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ, որ քրեական գործը շինծու է, մեղադրանքը կեղծ է, ապացույցներ չկան, բայց ի՞նչ են ասում ՀՀԿ-ականները Ֆեյսբուքում, որ այ Սերգո Կարապետյանը՝ իրենց նախարարը, ցուցմունք տվեց։ Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանը ցուցմունք տա իմ դեմ, ես բողոքեմ Նիկոլից»,-«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին։

Ըստ Մարուքյանի, ՀՀԿ-ական գործիչները երկար ժամանակ պնդում էին, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի, բայց չի կալանավորվել, ինչ վերաբերում է հայտարարություններին, թե այս քրեական գործը նրան լռեցնելու համար է, Էդմոն Մարուքյանն ասաց. «Սերժ Սարգսյանը լուռ է եղել եւ ասել է, որ ժամանակը կգա, կխոսեմ, հետեւաբար ի՞նչն են լռեցրել»։ Դիտարկմանը, թե խոսքը, օրինակ Զագրեբում 3-րդ նախագահի ելույթի մասին է, Մարուքյանն ասաց, թե այդ ելույթը կարող է այս գործի շրջանակում դիտարկվել, որ «իմացել են քրեական գործ կա, ելույթը եղել է, որ հետո ասեն քաղաքական հետապնդում է»։
Մարուքյանն ասաց, որ հապարակային դատաքննություն է լինելու, իրենք հետեւելու են քրեական գործին։

Հիշեցնենք, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հարցին, արդյո՞ք քրեական գործի հարուցումը կարող է անուղղակիորեն կապված լինել Արցախի շուրջ զարգացումների հետ՝ Մարուքյանն ասաց, որ ՀՀԿ-ականները շահարկում են Արցախի խնդիրը։ «Արցախի հիմնախնդիրը նախկին իշխանությունների կողմից տոտալ շահարկվում է»։ Նրա խոսքով, շուրջ 30 տարի է, լսում ենք, որ իշխանությունը պատրաստվում է հող հանձնել եւ այդ նույն մեղադրանքը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ ։
Մարուքյանը նորություն չի համարել ԵԱՀԿ-ում տարածված ադրբեջանական հռչակագրի բովանդակությունը.«Նոր իմացանք հա՞, որ իրենք անզիջում են ,մինչեւ էդ ճանաչե՞լ էին անկախությունը»։ Ըստ Մարուքյանի նախկին իշխանության մեդիա ռեսուրսները այս շահարկումն օգտագործում են

«Վտանգավոր բան կա միշտ, որ մենք կիսապատերազմական իրավիճակում ենք եւ մեր վրա կարող են հարձակվել, հետեւաբար պետք է երկրում տնային աշխատանքը լավ կատարել, բաց դա ընթացիկ քրեական գործերի հետ չի կարող կապ ունենալ»,-ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ ՀՀԿ-ն պատրաստվում է միջազգային հարթակներում բարձրացնել խնդիրը, Էդմոն Մարուքյանն ասաց.« Արդեն մեկ տարի է ՀՀԿ-ն բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնում է, բայց դա որեւէ ազդեցություն չի ունեցել եւ ՀՀ վրա համար խնդիր չի առաջացել։ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովն, էդ տեղերում է, որ կարող է խնդիր առաջանալ, բայց որեւէ բան չի եղել։ Դափոններով նամակներ են ստանում , բայց դեռ որեւէ բան չի եղել»։

Ըստ Մարուքյանի, եթե խնդիր լինի, իրենք առաջինը կբարձրաձայնեն եւ չեն սպասի Եվրոպային։

Անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ կաշառքի գործով շատ դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնում։Ապա ԼՀԿ-ականն ասաց, որ որեւէ մեկը սուրբ չէ եւ պետք է դուրս գալ այդ էյֆորիայից։

«Հեղափոխականներն էլ սուրբ չեն , այսօր կարող է հանրային շահի համար, իբր, թե բան ուզեն, վաղը՝ իրենց համար, պետք է ադեկվատ լինել, չտրվել էյֆորիաների»։

Մարուքյանը խոսեց նաեւ վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մասին, ասաց, որ «թաթիկները կտրելու» վարչապետի հայտարարությունը փոխաբերական իմաստ ուներ. «Հայաստանը իսլամական պետություն չէ, որ ինչ -որ մեկի ձեռք կտրեն, շարիաթով նման բան կարող է լինել, փոխաբերական իմաստով է ասել։

Բանակցային գործընթացի հարցում ԼՀԿ ղեկավարը լավատես չէ ։ Նրա խոսքով, Ադրբեջանում որեւէ հանգամանք չի փոխվել, որ այստեղ բան փոխվի։ «Հակառակը ՝իրենք սրում են, որովհետեւ նախընտրական փուլ են մտնում»,-եզրափակեց նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:01 03/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱնվտանգության այն հատվածը, որ պահպանվում ու պաշտպանվում էր նախկին իշխանությունների կողմից, պահպանվում է նաև այս իշխանությունների կողմից. Մարուքյան
14:28 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱպշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում. Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանին
12:20 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍՁեր իշխանությունը վստահու՞մ է Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լևոն Յոլյանին. Մարուքյան
11:37 30/11/2019  |  ՄեկնաբանությունՀայկ Մարությանի լայվը փաստաթղթերով ջրեմ․․․ Մարուքյան
17:20 29/11/2019  |  ՄեկնաբանությունԷդմոն Մարուքյանի հայտարարությունը` քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ
13:54 26/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն բարձրացրել է Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը
14:37 25/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվում տարատեսակ հայտարարություններով ուշադրություն գրավել. Մարուքյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին
11:18 25/11/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանը շարունակում է մնալ շերեփուկ, որի անհամաչափ մեծ գլուխը Երեւանն է, իսկ փոքրիկ մասը միայն՝ մարզերը. Մարուքյան
11:45 17/11/2019  |  ՄեկնաբանությունՍԴ անցանկալի անդամներից ազատվելու կառավարության ցանկության իրագործումը կարժենա 1 մլրդ դրամ
18:29 29/10/2019  |  ՄեկնաբանությունՄարուքյանը դիմել է Փաշինյանին՝ Ագրարային կամ Տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու առաջարկով

Արխիվ

[]