ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել 12/04/2019 22:03 | Քրեական խրոնիկոն
Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
«Նախնական տվյալներով՝ մարմնի վրա հայտնաբերվել են ձեռքերի, ոտքերի, ճակատի շրջանում տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ բութ առարկայի ներգործության հետքերով։ Ճակատային հատվածում՝ հրազենային վիրավորում։ Գնդակը դուրս է եկել ծոծրակից»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ դա անհնարին է դարձնում ինքն իրեն վնասվածք հասցնելու հանգամանքը։ Սարգսյանի փոխանցմամբ՝ մարմնի վրա հայտնաբերվել է մեկ հրազենային վնասվածք։
Հարցին, թե ի՞նչ զենքից է արձակվել կրակոցը՝ փաստաբանը նշեց, որ նախնական տվյալներով այն արձակվել է ինքնաձիգից, իսկ թե ում է պատկանել զենքը, պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ Հայարփի Սարգսյանը,ով տվյալ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, մասնակցել է դիակի դատաբժշկական փորձաքննությանը։
Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։ Այսինքն՝ նպատակը եղել է երկու անձի սպանությունը։
Վիրավոր զինվորը դեռ գիտակցության չի եկել. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործով մեղադրյալ դեռ չկա, ինչին զուգահեռ մամուլի որոշ միջոցներում շրջանառության մեջ են դրվել հնարավոր ինքնասպանության վերաբերյալ վարկածը, որը վրդովվեցրել էր սպանված զինծառայողի հարազատներին։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ սպանված զինծառայողի հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի մոտ՝ պահանջելով իրենց երեխային չկպցնել ինքնասպանության վարկածը։ «Ես ուզում եմ պատճառը իմանամ ինչի՞ համար է իմ էրեխեն սպանվել։ Ամսի 1-ին իմ էրեխեն ինձ հետ խոսացել ա, ասել ա՝ մամա ջան ես դիրքերում եմ եղել։ Ես արդարություն եմ պահանջում, իմ էրեխուն սպանողն ո՞վ ա եղել, բռնեք բերեք տվեք ինձ, պատճառը ի՞նչ ա եղել, որ անմեղ էրեխուն տանեք հայրենիքի համար ծառայի, դիակը բերեք տաք ինձ»,- ԱԺ շենքի առջեւ հայտարարել է սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մայրը։
Տուժող կողմի պահանջով նրանց հետ հանդիպեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ապա հանդիպումը շարունակվել ԱԺ-ում։ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ խոսել են այդ զորամասում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի մասին։ «Ինձ մոտ արդեն չորս քրեական գործ կա, որ վերջին երկու տարիների ընթացքում են տեղի ունեցել»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ գործերը մահվան դեպքեր չեն, կան նաև սեռական բռնությանն առնչվող քրեական գործ և այլն։ Սարգսյանի խոսքով՝ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ