ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական գործեր՝ Տավուշի մարզի համայնքներում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերով 12/04/2019 17:46 | Քրեական խրոնիկոն
Տավուշի մարզի դատախազության դատախազի հանձնարարությամբ և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարը, 2019թ. սկզբներին տեղեկանալով, որ Այրում բնակավայրի բնակիչը «Մշակույթի պալատի» հետնամասով անցնող ստորգետնյա գազատարի վրա ինքնակամ կառուցել է շինություն, նրա նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Այս մասին հատնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Բացի այդ Վանաձոր քաղաքի մի բնակչի թույլ է տվել օրինականացնել Այրում բնակավայրում գտնվող համայնքային նշանակության ստորգետնյա ջրատարի վրա ինքնակամ կառուցված կապիտալ շինությունը: Արդյունքում վերջինս ստացել է ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:
2019թ. նոյեմբերի 16-ին Իջևան քաղաքում կանգնեցված և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենայում կրաքարի հայտնաբերման հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ ավտոմեքենան վարող անձը, չունենալով օրենքով սահմանված կարգով ընդերքի օգտագործման պայմանագիր, տևական ժամանակ հողափոր էքսկավատորի գործադրմամբ, Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասի վերջնամասում գտնվող կրաքարի պաշարներ պարունակող վայրից ապօրինի արդյունահանել է կրաքար:
Կրաքարի պաշարներ պարունակող վայրում կատարվել է դեպքի վայրի զննություն և պարզվել, որ արդյունահանված տարածքը ընդգրկում է շուրջ 3000 քմ. տարածք, ունի երկաստիճան շուրջ 15մ. խորություն, դեպքի վայրում առկա են երկու հողափոր էքսկավատոր: Քարի ապօրինի արդյունահանման ծավալները և դրա արդյունքում պետությանը պատճառված վնասը պարզելու համար գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ մարկշեյդեր մասնագետների միջոցով համապատասխան չափագրումներ կատարելու համար:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը: Սկսվել է նախաքննություն, որի ընթացքում կպարզվեն նաև տևական ժամանակահատվածում իրականացված արդյունահանման փաստը համայքնային մարմինների կողմից չարձանագրելու և դրանից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու հանամանքները:
Ընդհանուր առմամբ ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ներկայումս քննվում է մարզի տարբեր համայնքների ղեկավարների, համայնքապետարանների պաշտոնատար աձանց և համայնքային ենթակայության հիմնարկների պատասխանատու անձանց կողմից կամ ներգրավմամբ առերևույթ կատարված կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներին առնչվող 12 քրեական գործ, ևս մեկ քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարզի Ազատամուտ, Աչաջուր, Արծվաբերդ, Վարագավան, Իջևան, Կողբ, Կիրանց, Գանձասար, Խաշթառակ, Ծաղկավան, Լուսաձոր և Այրում համայքներին:
Նշված քրեական գործերի շրջանակներում համայնքի բնակիչների անուններով որպես օգնություն համայնքի բյուջեից գումարների տրամադրման, պետական ծրագրերով գյուղացիական տնտեսություններին սերմացու ցորենի հատկացման գործընթացում հափշտակություններ կատարելու, առանց աշխատանքային պարտականությունների կատարման՝ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով անձանց աշխատավարձեր հատկացնելու և այդ գումարները յուրացնելու, վատնելու, ինքնակամ կառուցապատումները չվերացնելու, վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու, հողամասերի ինքնակամ զավթումները, ապօրինի շինարարությունները դիտավորությամբ չդադարեցնելու և այլ հանցավոր արարքներ առերևույթ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել նշված համայնքների թվով 7 պաշտոնատար անձանց (այդ թվում՝ համայնքների 4 նախկին ղեկավարների): Քրեական այս գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 44մլն ՀՀ դրամ: Պատճառված վնասները վերականգնելու նպատակով բոլոր դեպքերում մեղադրյալների գույքի վրա կիրառվել են արգելանքներ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից