ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմք չկա, որ Կոստանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվի. Փաստաբանը պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը 12/04/2019 18:23 | Քրեական խրոնիկոն
Չկա որևէ հիմք, որ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեն կալանքը և մեր կարծիքով նրան առաջադրված մեղադրանքը ևս անհիմն է։ Կան ՀՔԾ-ի ենթադրություններ, որոնք իրավական հիմքեր չունեն։ Դատական նիստից հետո հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ դատարանն այսօր բավարարել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել և՛ հետախուզման, և՛ որպես խափանման միջոց կալանք ընտրելու որոշումները։ Հարցին՝ եթե բողոքարկեն, բայց խափանման միջոցը չփոխվի, Գևորգ Կոստանյանը Հայաստան չի՞ գալու, փաստաբանն ասաց. «Հուսով եմ, որ այս որոշումը փոխվելու է, որովհետև այն որևէ իրավական հիմք չունի»։ Մեկ այլ հարցի՝ արդյոք հնարավոր է՝ Գևորգ Կոստանյանը ցանկություն ունի ՌԴ քաղաքացիություն ստանալու, Համբարձում Մելիք-Սարգսյանն ասաց. «Նման տեղեկություն չունեմ և համոզված եմ, որ նման բան չի կարող լինել։ Նրան ճանաչելով համոզված եմ, որ նման բան չի կարող լինել։ Նա քաղաքացիությունը չի փոխի»,-նշեց փաստաբանը։
Նա նկատեց, որ Գևորգ Կոստանյանին հարցաքննել են 1 տարի առաջ, որից հետո նրա հետ որևէ քննչական, դատավարական գործողություն չի կատարվել. «Այս ամենն սկսվել է կատարվել այն ժամանակ, երբ Կոստանյանը գնացել է աշխատանքի ընդունվելու՝ ՌԴ-ում դասավանդելու։ Ոչ մեկս ենթատեքստերի հետ կապված ենթադրություններ չենք կարող անել, բայց այդ մեկ տարվա ընթացքում, եթե գործողություններ կային անելու, պետք է արվեին»,-հավելեց փաստաբանը։
Լրագրողի հարցին, որ Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը 25 հարցից բաղկացած հարցաշար են տարել ոստիկանություն և հորդորել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին կազմել հետին թվով փաստաթղթեր, ինչը Կոստանյանը չէր հերքել, փաստաբանն արձագանքեց.
«Մենք պետք է կարողանանք տարբերակել հարցաշարը կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հարցաշարը վերաբերում է կոնկրետ ոստիկանության առնչության տվյալ դեպքին, Մարտի 1-ին, Մարտի 2-ին դրանից առաջ ինչ օպերատիվ միջոցառումներ են կատարել, ինչ հիմքեր է ունեցել դրանք կատարելու համար, իսկ կեղծ փաստաթղթերն ընդունվել են ըստ նախաքննական մարմնի կազմվել են կոծկելու համար կատարված իրողությունը»,-նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ չգիտի՝ ոստիկանությունն այդ կեղծիքները կատարել են, թե ոչ, բայց Գևորգ Կոստանյանի առնչությունը դեպքին որևէ աղերս չունի. «Քննիչը դա պետք է ապացուցի։ Նրա դատարան ներկայացրած փաստաթղթերում այդ մասին որևէ հիմնավորում չկար։ Այնտեղ կային բազմաթիվ անուններ, բայց դրանք չեն նշանակում, որ Գևորգ Կոստանյանն այդ մարդկանց հետ համագործակցությամբ այդ արարքն արել է»,-հավելեց փաստաբանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ