ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում - ՀԲՃ 12/04/2019 11:20 | Բնապահպանական իրավունք
Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարը գտնվում է Արարատյան դաշտում՝ Արմաշի և Արարատի ձկնալճակային տնտեսությունների հարևանությամբ։ Պոչամբարի մակերեսը նախագծի համաձայն 135 հեկտար է, սակայն իրականում այն 196 հեկտար է և լցված է մոտ 15 միլիոն խորանարդ մետր պոչանքներով, որոնք հարուստ են ցիանիդով, ինչպես նաև բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներով։
Պոչամբարը նախագծվել և կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, գործարկվել է 1976թ-ին։ Այն շահագործում է «Արարատի ոսկու կորզման» ֆաբրիկան, որտեղ վերամշակվում է Սոթքի ոսկու հանքավայրից բերված հանքաքարը։ Պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը։
Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ արևելյան մասում, Սևանի լեռնաշղթայի ջրբաժան տեղամասում, Սևանա լճից մոտ 30 կմ դեպի արևելք: Հանքավայրի բացարձակ նիշերը տատանվում են 2150-2530մ: Արտադրական հարթակը (երկաթուղային կայարան, ջարդված հանքաքարի բաց պահեստ) գտնվում է բացահանքից 7 կմ հեռավորության վրա, իսկ Վարդենիս քաղաքից 20կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրը՝ Սոթք գյուղը, գտնվում է բացահանքից 13 կմ հեռավորության վրա, իսկ արտադրական հարթակից՝ 6կմ: Մոտակա ջրահոսքը Սևանա լիճ լցվող Մասրիկ գետի Սոթք վտակն է:
Սոթքի հանքավայրի տարածքում ոսկի փնտրել են դեռ մեր թվարկությունից առաջ, ինչի մասին են վկայում հին լեռնամշակման աշխատանքների հետքերը բաց և ստորգետնյա հանքում: Սոթքի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռևս 1955թ-ին՝ ուղեկցվելով օբյեկտի շահագործման հետ: Մինչև 2001թ․ հանքաքարի արդյունահանումը իրականացվել է բաց և փակ եղանակով: 2001թ-ից առ այսօր ստորգետնյա հանքում լեռնային աշխատանքները դադարեցված են և շահագործվում է իրականացվում է միայն բաց եղանակով:
Մինչև 1976թ. հանքաքարի հարստացումը իրականցվում էր Սոթքի փորձնական հարստացուցիչ ֆաբրիկայում, իսկ արդեն 1976թ-ից՝ Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայում, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքից 3,5 կմ և ֆաբրիկայի բնակելի բանավանից 2,4 կմ հեռավորությունների վրա: Արարատ գյուղը գտնվում է ոսկու ֆաբրիկայից 3,5-4 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք, իսկ պոչամբարը գտնվում է ֆաբրիկայից 5 կմ հեռավորության վրա։
Ոչ մեկն ըստ էության չգիտի և չի ուսումնասիրել, թե ինչ բացասական հետևանքներ են իրականում թողնում այս հանքավայրը, ֆաբրիկան և պոչամբարը բնական միջավայրի ու մարդկանց առողջության վրա։ Առկա է հիմնականում միայն շահագործող ընկերության տվյալներն իրենց գործունեության արդյունքում մթնոլորտ և ջրային համակարգեր արտանետվող տարրերի, դրանց ծավալներն ու բացասական ազդեցությունը նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ։ Բոլոր փաստաթղթերում նշվում է, որ այդ արտանետումների արդյունքում էկոլոգիական խնդիրներ չեն առաջանա։
Սոթքի հանքավայրի տարածքից դուրս եկող աղտոտված ջրերը խառնվում են տարբեր առվակների և լցվում Մասրիկ գետի Սոթք վտակի մեջ։ Պետական մարմինները չունեն սեփական տվյալներ, թե ինչ որակական և քանակական ցուցանիշներ ունեն այդ ջրերը, որոնք Մասրիկ գետով ի վերջո հասնում են նաև Սևանա լիճ։ Կան միայն «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Մասրիկ գետի ջրի որակը գետաբերանում՝ Սևանա լիճ թափվելուց առաջ, 4-րդ (անբավարար) և 5-րդ (վատ) դասի են։
Բնական միջավայրին զգալի վնաս է հասցնում նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը՝ մթնոլորտ արտանետելով 0,083 տոննա տարեկան ծծմբային անհիդրիդ, 80 տոննա տարեկան ցիանաջրածին, 17,5 տոննա տարեկան ածխածնի օքսիդ, 1,28 տոննա տարեկան անօրգանական փոշի, 8,04 տոննա տարեկան հանքաքարի փոշի։ Շահագործման ընթացքում պոչամբարում վթարային իրավիճակ դեռևս չի արձանագրվել, սակայն դեպի գործարան ձգվող կոլեկտորում արձանագրվել են մի քանի վթարներ, որի հետևանքով այդ հողատարածքները դուրս են մնացել հետագա գյուղատնտեսական մշակությունից։ Պոչամբարի կառուցվածքի վիճակը կայուն պահպանելու համար օգտագործվում են վերահսկելու համար նախատեսված ստուգիչ և չափիչ սարքեր, կատարվում է տեսչական հսկողություն և ներկայացվում է հաշվետվություն (տվյալների աղբյուրը - 2010թ․, էջ 170)։
Նույն փաստաթղթի 173-րդ էջում գրված է, որ ըստ նորմատիվային փաստաթղթերի՝ սանիտարա-պաշտպանական գոտին սահմանված է 300մ պոչամբարի սահմանագծից։ Սակայն շահագործման ընթացքում պոչամբարի կից տարածքը ներկայումս սեփականության իրավունքով հանձնվել է անհատ ձեռներեցներին, որոնք այդ տարածքում ձկան աճեցման համար կառուցել են լճակներ, որն անթույլատրելի է։ Մնացած ձկնարդյունաբերական լճակները պոչամբարից գտնվում են 1000մ-ից ավել հեռավորության վրա և չեն մտնում հնարավոր վթարից ջրածածկվող տարածքների մեջ։ Պոչամբարի տարածքը բնութագրվում է մեծ քանակի ներգետնյա ջրերի առկայությամբ, որոնց մակարդակը տատանվում է 0-ից մինչև 3 մ։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը 2015թ-ին ներկայացրել է, որ աշխատելու է ջրի շրջանառու համակարգով և որևէ արտահոսք ջրային ավազաններ չի իրականացնելու։ Իսկ ֆաբրիկայից մթնոլորտ սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագծում ներկայացված են մի շարք տվյալներ 1 մլն.տ/տարի մշակվող հանքաքարի արտադրական հզորության պարագայում:
ՍԹԱ նախագծում իմի են բերվել նաև ընկերության՝ մթնոլորտն աղտոտող աղբյուրների արտանետումների որակական և քանակական բնութագրերը։ Արտանետումները պարունակում են աղտոտող նյութերի 12 անվանում` հանքաքարի, ածխի, կրի փոշիներ, կախյալ մասնիկներ, ածխածնի, ազոտի օքսիդներ, աղաթթվի, ազոտական և ծծմբական թթվի գոլորշիներ, քսանթագենատի գոլորշիներ, ցիանաջրածին: Գումարային էֆեկտով օժտված են 3 վնասակար նյութեր՝ բոլոր թթուները: Մթնոլորտ վնասակար արտանետումների տարեկան քանակները և միանգամյա առավելագույն սահմանային թույլատրելի խտությունների արժեքները բերված են աղյուսակ 1-ում: Մթնոլորտ արտանետվող նյութերի տարեկան քանակը կազմում է 47,9 տոննա:
Վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների հետևանքով բնական միջավայրին հասցված տնտեսական վնասը նախագծով գնահատվել է տարեկան 175,2 միլիոն դրամ: Ընկերությունը կատարել է նաև մթնոլորտն աղտոտող արտանետումների ցրման հաշվարկ համակարգչային «Ռադուգա» (1984թ) ծրագրով: Հաշվարկի արդյունքում հաստատված է, որ մթնոլորտն աղտոտող նյութերի մերձգետնյա կոնցենտրացիաները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:
Հատկանշանական է, որ սահմանային թույլատրելի արտանետումների նորմավորման աշխատանքների կատարման համար՝ ընկերությունը բացի վերոնշյալ «Ռադուգա» ծրագրից և ՀՀ կառավարության մի շարք որոշումներից, օգտագործել է միայն անցած դարի 70-80 ական թվականների խորհրդայի ստանդարտներն ու մեթոդիկաները և հետագա տարիների բացառապես ռուսալեզու աղբյուրները։ Սակայն դա ամենևին չի խանգարել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրանք համարի ժամանակակից և արժանահավատ։
Թե ինչպիսի իրական աղտոտում և այլ բացասական էկոլոգիական հետևանքներ են առաջանում այս ֆաբրիկայի և պոչամբարի շահագործման հետևանքով՝ ըստ էության չգիտի ոչ մի պետական կառույց։ Բոլոր փաստերը հիմվում են գերազանցապես միայն շահագործող ընկերության ներկայացրած տվյալների վրա, որը չի կարող ընդունելի տարբերակ համարվել։
Որպես այլընտրանքային համեմատության աղբյուր ունենք Արարատ քաղաքի դպրոցների և մանկապարտեզների խաղահրապարկների և արտաքին ընդհանուր օգտագործման հողածածկ մակերեսներ հողի հետազոտման արդյունքները, որոնք արել է Հայաստանի Ամերիկյան համալսարանն ու հրապարակել 2016թ-ին։ Ընդհանուր առմամբ վերցվել է հողի 52 նմուշ, որոնց մեջ որոշվել են արսենի (մկնդեղ), պղնձի, կադմիումի, սնդիկի և կապարի կոնցենտրանցիաները։ Դրանք լիարժեք և բավարար համարվել իհարկե չեն կարող, բայց գոնե տալիս է իրավիճակի մոտավոր պատկերը։
Արսենի կոնցենտրացիաները վերցված հողի նմուշներում տատանվել են 7,35-ից 23,94 մգ/կգ արժեքների տիրույթում։ Դրա բոլոր նմուշների միջին երկրաչափական արժեքը գերազանցել է ՀՀ հողի ստանդարտը 6,5 անգամ։
Կադմիումի կոնցենտրացիաները տատանվել են 0,10-0,82 մգ/կգ արժեքների տիրույթում։ ՀՀ հողի ստանդարտներ այս մետաղի համար չկան համեմատություն անելու համար, բայց հողի մի շարք նմուշներում կադմիումի կոնցենտրացիան մի քանի անգամ գերազանցել է այնպիսի երկրների միջազգային ստանդարտները, ինչպիսիք են Չինաստանը և Շվեդիան, որոնք ունեն ամենախիստ ստանդարտները (0,3-0,4 մգ/կգ)։
Պղնձի կոնցենտրացիաները հողի նմուշներում տատանվել են 11,15-103,40 մգ/կգ արժեքների տիրույթում։ Պղնձի համար ՀՀ հողի ստանդարտը 3 մգ/կգ է, այսպիսով, հողի բոլոր նմուշներում այն գերազանցվել է միջինում 14,7 անգամ։
Կապարի արժեքները հողի նմուշներում տատանվել են 25,3-96,57 մգ/կգ տիրույթում։ Կապարի համար ՀՀ հողի ստանդարտը 32 մգ/կգ է, այսինքն կրկին կան գերազանցումներ։
Սնդիկի կոնցենտրացիաներն Արարատի հողի նմուշներում տատանվել են 0,37-2,37 մգ/կգ տիրույթում։ Այս թվերը սնդիկի ՀՀ հողի ստանդարտից բարձր չեն, բայց գերազանցում են Չինաստանի, Նորվեգիայի և Շվեդիայի ընդունած ստանդարտները։
Այս դրվագային հետազոտությունները ցույց են տալիս, որ Արարատում կա հողի ծանր մետաղներով աղտոտվածության խնդիրներ և հետազոտողներն անհրաժեշտ են համարում այլ տարածքների ուսումնասիրություններ՝ անպայման ավելացնելով ուսումնասիրվող մետաղների ցանկը․ քրոմ, ցինկ, նիկել, մագնեզիում, մանգան, կոբալտ, սելեն, թելուր, բիսմութ և այլն։ Նաև առաջարկվում է իրականացնել շարունակական մշտադիտարկում՝ հետազոտելու հանքարդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեության պատճառով ծանր մետաղներով հողի աղտոտվածությունը։
Մեր ունեցած տվյալներով Արարատի պոչամբարի ազդեցությունը ստորեկրյա ջրերի և հարակից ձկնաբուծական տնտեսությունների վրա ընդհանրապես ուսումնասիրված չէ ու հայտնի չէ, թե կա՞ն արդյոք վտանգներ ջրային այդ ավազանների համար։ Պետք է անպայման իրականացնել ջրերի նմուշառում և դրանց մեջ ցիանիդի, այլ քիմիական միացությունների և ծանր մետաղների կոնցենտրացիաների հետազոտություններ։
Վերջում խորհուրդ ենք տալիս դիտել նաև լրագրող Թեհմինե Ենոքյանի նկարահանած «Պոչամբարները՝ «նվեր»» տեսաֆիլմը․
<iframe style="border: none; overflow: hidden;" src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F652305681909095%2Fvideos%2F439087406750188%2F&show_text=0&width=560" width="480" height="270" frameborder="0" scrolling="no" allowfullscreen="allowfullscreen"></iframe>
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից