ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդ ճանապարհները մենք մթով ենք անցել, երբ Դաշնակցությունը Հանրապետականի հետ կոալիցիա էր. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ երիտասարդների ցույցի մասին (տեսանյութ) 12/04/2019 12:33 | ԼՐԱՀՈՍ
Ամոթալի է, որ նախկինի հայտնի քաղաքական գործիչներն այսօր փորձում են պատսպարվել այդ երիտասարդների ետևում և այդ երիտասարդների ֆոնին երևալ տարբեր հեռուստաընկերությունների կադրերում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության շենքի նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիային։
«Դաշնակցության ներկայացուցիչները թող գան, նստեն այնտեղ, այլ ոչ թե երիտասարդներին մղեն և հետո գան իրենց ֆոնին երևան։ Եվ թող բարի լինեն մի հատ դաշնակցության դրոշ բացեն, որ մարդիկ իմանան վերջ ի վերջո այդ կուսակցությունը գործում է, թե չի գործում»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հարցին՝ ինչպես է գնահատում ոստիկանական ուժերի գործողությունը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Շատ լավ եմ գնահատում, որևիցե մեկը չի տուժել։ Երիտասարդները մեկ անգամ հեռացվել են, դրանից հետ կրկին եկել են , զգուշացվել են և վերջիվերջո պետք է ֆիքսենք, որ մենք պետք է հարգանքով վերաբերվենք ՀՀ ոստիկաններին, որովհետև եթե ժամանակին մենք կարող էինք ինչ-որ հարցադրումներ ներկայացնել այդ կառույցի նկատմամբ, այսօր այդ հարցադրումը ներկայացնելու իրավունք չունենք, որովհետև ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում, ոստիկանության մեջ չկա համակարգային կոռուպցիա, որը պարտավորեցնում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ոստիկանության անդամներին վերաբերվել առավելագույն հարգանքով։ Այդ մարդիկ կատարում են իրենց աշխատանքը և այսօր կատարում են շատ ավելի լավ, քան երբևէ»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ նույն գործողությունները ոստիկաններն անում էին նաև հեղափոխության օրերին և այդ ժամանակ վերջիններս դժգոհում էին ոստիկանների այդ գործողություններից ի՞նչն է պատճառը, որ այսօր չեն դժգոհում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ոստիկանության գործողություններն այսօր եղել են շատ համաչափ, շատ տեղին, օրենքի տառին համապատասխան։ Ես նույնիսկ մեղադրում եմ ոստիկանությանն ավելի կտրուկ գործողություններ չանելու համար, որովհետև երբ երիտասարդներին խնդրում են, բացում են ճանապարհը։ Անցյալ ժամանակ մեզ հիմա ծեծելով և մեքենայի մեջ ոտքով հարվածելով, անձամբ ինձ հետ եղել է նման դեպք, հարվածելով կտանեին ոստիկանություն և այնտեղ նույնպես ոչ պատշաճ ձևով իրենց կպահեին»,-հավելեց ԱԺ փոխխոսնակը՝ ընդգծելով, որ այսօր նկատել է շատ ավելի ագրեսիվ պահվածք, որը նպատակաուղղված է հրահրել իշխանությանը և դա ըստ Ալեն Սիմոնյանի՝ արվում է քաղաքական առումով՝ իշխանությանը հրահրել որևէ գործողության, որպեսզի կարևորեն այն գործողությունը, որը երեկ ուզում էին անել. «Իրենց անցած էդ ճանապարհները մենք մթով ենք անցել։ Իրենց անցած իշխանության ժամանակ ենք անցել, երբ Դաշնակցությունը Հանրապետականի հետ կոալիցիա էր և Դաշնակցությունն ու Հանրապետականն ամեն ինչ անում էին, որ ակտիվիստներին, ընտրությունների ժամանակ վախեցնելով ոչնչացնեն ու հետ պահեն։ Էդ ճանապարհները մթով ենք անցել, թող մտքերով չանցնի, որ ասում են մենք 100-ամյա կուսակցություն ենք։ Իրենք ինչ կապ ունեն էդ անցածի հետ, նրանք այնքան են հեռացել այդ գաղափարախոսությունից, որ ասելու չէ»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից