ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջն ազատել են աշխատանքից. բաց նամակ արդարադատության նախարարին 12/04/2019 12:08 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ն ՀՀ քաղաքացուց ստացել է բաց նամակ՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Նամակը ամբողջությամբ ստորեւ.
Հարգելի պարոն նախարար,
Մինչև ՀՀ դատական համակարգի հետ անմիջական առնչություն ունենալը՝ ես հավատում էի, որ Հայաստանում բոլոր դատավորները անկողմնակալ են և արդար, իսկ դատավճիռները կայացվում են Օրենքի տառին համապատասխան։ Թերթերում և այլ լրատվամիջոցներում առկա տեղեկությունները դատարանների մասին իմ վրա տպավորություն չէին թողում, երևի, այն պատճառով, որ քանի դեռ սեփական մաշկիդ վրա չես զգում, լուրջ չես ընդունում։ Իսկ հիմա այդ «դատական համակարգ» կոչեցյալի աստիճաններով անցնելուց հետո իմ մեջ կուտակված զայրույթը և վրդովմունքը ստիպեցին ինձ գրել այս նամակը։ Առանց երկար-բարակ ծավալվելու և ձեր ժամանակը վատնելու, թույլ տվեք անցնել այս նամակի բուն թեմային։
2013թ-ի մարտին ընդունվել եմ աշխատանքի «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ՝ որպես փոխարինող օպերատոր- գանձապահ։ Այնուհետև, 28.12.13 թվականին իմ հետ կնքվել է նոր անժամկետ աշխատանքային պայմանագիր, ըստ որի՝ ես դարձել եմ հիմնական աշխատող։ 13.11.2014թ-ից մինչև 03.09.2017թ. ընկած ժամանակահատվածը գտնվել եմ ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Արձակուրդից աշխատանքի վերադառնալուց հետո գործատուի ներկայացուցիչը առանց ինձ գրավոր ծանուցելու բանավոր տեղեկացրեց, որ ես այլևս Բանկում չեմ աշխատում։ Ինձ գործի հետ չընդունելու նպատակով գործատուն հնարեց մի սուտ, թե իբր ես ժամանակավոր աշխատող եմ։ Հարկ է նշել, որ ո՛չ աշխատանքային պայմանագրում և ո՛չ էլ այլ՝ ինձ վերաբերող հրամաններում, որոնք դատարանի պահանջով ներկայացվել են դատարան, բացակայում է նշում, որ ես հանդիսանում եմ որևէ կոնկրետ անձի փոխարինող։ Իմ օրինական ոտնահարված իրավունքները վերականգնելու համար դիմեցի ՀՀ ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարեց իմ պահանջները՝ վճռեց ինձ վերականգնել աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի դիմաց փոխհատուցում և ահա այս վճռից հետո, Գործատուի բողոքից հետո, ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ՝ Վերաքննիչ դատարանը բեկանեց ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը մերժեց իմ բողոքը վարույթ ընդունել։ Ընդհանուր իրավասության դատարանը գտավ, որ իմ հետ որևէ իրավական առնչություն չունեցող աշխատակցի՝ Շ. Հակոբյանի 01.09.17 թվականին աշխատանքի վերադարձը հիմք է իմ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար։ Զավեշտն այստեղ այն է, որ Բանկի վայ իրավաբանները դատավոր Գ Վարդանյանի պահանջով հիմնական աշխատողի վերադարձի փաստը հաստատող հրամանը դատարան ներկայացնելու հետ մեկտեղ այդ հրամանին կցել են մեկ այլ հրաման, ըստ որի՝ այդ նույն Շ. Հակոբյանը գործի անցնելուց հետո անմիջապես տեղափոխվել է աշխատանքի մեկ այլ մասնաճյուղ, հետևաբար, Բանկի տրամաբանությամբ առաջնորդվելու և ինձ փոխարինող աշխատակից համարելու դեպքում էլ ինձ չէին կարող ազատել աշխատանքից, քանի որ ես վերադարձել եմ աշխատանքի 04.09.17 թվականին, երբ Շ. Հակոբյանը այլ մասնաճյուղում է աշխատել և աշխատատեղը, որտեղ ես վերադառնում էի, ազատ էր։ Ավելին, իմ կողմից «Դավիթաշեն» մասնաճյուղ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից աշխատել եմ Շ. Հակոբյանի հետ մինչև իմ ֆիզ. արձակուրդ գնալը, ինչի մասին հայտնել եմ դատարանում և եթե պատասխանողի աբսուրդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա և՛ հիմնական աշխատողը, և՛ փոխարինող աշխատողը միաժամանակ զբաղեցնում էին նույն աշխատատեղը, հաճախորդ սպասարկում և այլն։ Բայց ընդհանուր իրավաության դատավոր Գ. Վարդանյանը այդպիսի «մանրուքներին» ուշադրություն չդարձրեց։ Հարկ է նշել նաև, որ Գ․ Վարդանյանը իր դատավճռում որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչու պատասխանողի ոչ վերաբերելի ապացույցները հիմք են ընդունվել վճիռը կայացնելու համար, իսկ իմ փաստարկները մերժվել են։
Հիմա ես դիմել եմ Վերաքննիչ դատարան և, այնուհետև, կդիմեմ Վճռաբեկ դատարան, որպեսզի օգտագործեմ Հայաստանում իմ իրավունքները վերականգնելու բոլոր հնարավորությունները, սակայն, որևէ հույս չունեմ գործը արդար քննելու վերաբերյալ և սրանք դիտում եմ որպես ձևական արարողակարգեր, որոնք անհրաժեշտ են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորություն ունենալու համար ։ Հաշվի առնելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող լիազոր մարմինն Արդարադատության նախարարությունն է՝ դիմում եմ Ձեզ՝ բարձրաձայնածս ԵԿԴ/4246/02/17 գործում առկա վերը շարադրված փաստերը ուսումնասիրելու և Ընդհանուր իրավասության դատարանների դատավոր Գ․ Վարդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով:
Անօրինական վճիռներ կայացնող դատավորները չպետք է տեղ ունենան Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետությունում»:
Բաց նամակն ստորագրել է Արփինե Ասատրյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ