ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ աղմկահարույց նախագծի մասին 12/04/2019 18:55 | ԼՐԱՀՈՍ
«Դա մարդկության պատմության հիմարագույն երեւույթներից մեկն է։ Ինչպե՞ս կարող է քաղաքացին վճարել 10 միլիոն դրամ եւ ծառայել մեկ ամիս։ Ես չգիտեմ, ում մտքով է նման հիմարություն անցել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով «Արագացված զինվորական ծառայության մասին» օրինագծին։ Հիշեցնենք, որ այն շրջանառության մեջ է դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որով առաջարկվում է պարտադիր զինծառայությունից խուսափող քաղաքացիների համար ստեղծել հնարավորություն ՝ 10 միլիոն դրամ վճարելով ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով։
Գեներալ-լեյտենանտը շեշտեց՝ Հայաստանի նման երկրի քաղաքացին ուղղակի պարտավոր է ծառայություն անցնել եւ դրանով իսկ պաշտպանել հայրենիքը՝ թույլ չտալով հայ ժողովրդի հետագա ցեղասպանությունը։ Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ այդ նախագծի ընդունումն ուղղակի կործանարար կարող է լինել Հայաստանի համար։
«Գիտեք, հայ ժողովրդի պատմության մեջ պետք է գրել այդպիսի դավաճանությունը, այդպիսի հանցագործությունը։ Դա մեծագույն հիմարություն է։ Քաղաքացին պետք է պաշտպանի իր մորը, հորը, քրոջը, դստերը, բոլորին։ Այդպես պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ շրջապատող ագրեսիվ պետությունների՝ Թուրքիայի ու հատկապես Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգը չի վերացել։ Դա ոչ միայն վտանգավոր է, այլեւ ձեռնտու է հակառակորդին»,- «Փաստինֆո»-ին ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Հիշեցնենք, նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նախօրեին անգամ ֆլեշմոբ հայտարարեց ու կոչով դիմեց իր առաջարկած նախագծի պոտենցիալ շահառուներին. «Սիրելի՛ հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներով չես կարողանում դա անել, որովհետև քո համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է ՀՀ-ում երկու տարի ծառայելը, և եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստան վերադառնալ և ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ՝ դրա մասին հայտնեք ինձ, դրա մասին տեղադրեք ձեր սոցիալական ցանցերի էջերում և նաև առանձին ուղարկեք ինձ»։
Անդրադառնալով այսպես ասած, արագացված ծառայության ժամկետին, ռազմական գործիչը ընդգծեց՝ ծառայության 2 տարիների ընթացքում երիտասարդների հետ հստակ աշխատանք է տարվում. «Ենթադրենք, նա տանկի հրամանատար է կամ մեխանիկ, նրա հետ կոնկրետ աշխատանք է տարվում, նա սովորում է, ծանոթանում է տեխնիկային, զինված պայքարին, նա սովորում է տեսությունը...Եթե չծառայի, գումարի դիմաց ազատվի, ի՞նչ է անելու, եթե հանկարծ պատերազմ սկսվի, 5 րոպեում զոհվելու է, որովհետեւ չգիտի, թե ինչ է պատերազմը, ինչ է կրակահերթը, չգիտի՝ ինչպես պաշտպանվել»։
Նորատ Տեր-Գրիգորյանցն նաեւ նշեց, որ այդ նախագիծը կարող է դառնալ բացառապես հարուստների մենաշնորհը։
«Ես՝ որպես ռազմական գործիչ, որպես պրոֆեսիոնալ, ասում եմ՝ դա հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է »,-եզրափակեց Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Գեներալ լեյտենանտն անդրադարձավ նաեւ սահմանին տիրող իրավիճակին։ Հարաբերական անդորրը Նորատ Տեր-Գրիգորյանցը վտանգավոր բնորոշեց՝ շեշտելով, որ անկախ իրավիճակից, զինված ուժերը պետք է լիակատար մարտական պատրաստության մեջ պահել. «Այսօր խաղաղ է, վաղը կարող է խաղաղ չլինել։ Թշնամին քնած չէ եւ նպատակաուղղված է գործում»։ Ինչ վերաբերվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացից ակնկալիքներին, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց՝ Ադրբեջանն ագրեսոր է եւ որը, պատերազմ է սկսել հայ ժողովրդի դեմ։
Հեղինակ՝ Մ. Ղ.
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից