Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

«Ակնկալում ենք Ձեր պարզ քայլը» . Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 12/04/2019   14:02  |  Վերլուծություններ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որտեղ անդրադառնում է ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրնագծերի փաթեթին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգարժան պարոն Նախագահ

Այս շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ի մասով, համաձայն որի.

 «4.1. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է  կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»։

Նախատեսվող իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Փորձելով զերծ մնալ նախագծի վերաբերյալ քաղաքական եւ իրավական գնահատականներից՝ հարկ եմ համարում մեջբերել Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, համաձայն որոնց՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունն էական երաշխիք է նրանց անկախության համար։ Անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել՝ իր նախընտրած նորընտիր դատավորներով։

Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է նաեւ, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորի եւ նույնիսկ ինը դատավորից յոթի՝ հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով՝ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին՝ վերանայել առաջարկվող սխեման այնպես, որպեսզի այս մտահոգությունը վերացվի։

Արձանագրենք, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի սխեման պետք է շարունակի լինել խիստ կամավոր եւ խոչընդոտ չհանդիսանա Դատարանի արդյունավետ գործունեության համար, մինչդեռ նախագիծը չի կարող բավարարել կամավորության սկզբունքին, քանի որ սահմանում է վաղ կենսաթոշակի համար դիմում ներկայացնելու համար ֆիքսված ժամկետ: Ըստ էության՝ նախատեսված չեն մեխանիզմներ, որոնցով կզսպվի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության խաթարումը, ինչպես նաեւ մեխանիզմներ, որոնք կապահովեն Վենետիկի Հանձնաժողովի այն մոտեցումը, որ ՍԴ բոլոր դատավորները պետք է ունենան նույն կարգավիճակը, այնինչ նշված կարգավորումը վերաբերում է միայն դատավորներից  յոթին։

Հանրության բազմաթիվ շերտերի, իրավաբանական համայնքի մոտ մեծ է մտավախությունը, որ այս նախագիծը վտանգում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ որ դրա արդյունքում ՍԴ-ն այլեւս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող կառույց:

Ուզում եմ շեշտել, որ նույնքան վիճահարույց են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մատչելի են դառնում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադատրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, որը ռեալ վտանգներ է պարունակում անշարժ գույքի շուկայի եւ ընդհանրապես երկրի ներքին կայունության  համար։

Սակայն դեռեւս սպառված չեն մեխանիզմները՝ այս օրենքների  վտանգները բարձրաձայնելու եւ դրանց սահմանադրականությունը ստուգելու համար։

Հանրապետության նախագահը վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունների սահմանադրականության երաշխավորման նպատակով Սահմանադրական Դատարան դիմելու նախադեպ արդեն իսկ ձեւավորել է։ Նախագահն ունի այդ բացառիկ իրավունքը։ Նախագահը կարող է հանդես գալ որպես երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ ձեւավորող։

Ուստի դիմում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին, որի բացառիկ իրավասությունն է հետեւել Սահմանադրության պահպանմանը, առաջնորդվել Ձեր իսկ կողմից ձեւավորած նախադեպով, սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան՝ միաժամանակ միջնորդելով, որպեսզի Սահմանադրական դատարանը դիմի Վենետիկի հանձնաժողով՝ այս օրենքի (եւ նշված մի շարք այլ օրենքների)  վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքով, քանի որ նախատեսվող կարգավորումներն արդեն իսկ քննարկման առարկա դարձել են Վենետիկի հանձնաժողովում, սակայն, ըստ էության, ամբողջությամբ չեն արտահայտում հանձնաժողովի վերապահումները:

Հարգարժան պարոն նախագահ։ Վստահ եմ՝ Դուք այս խիստ վիճահարույց եւ հանրային մեծ նշանակութուն ունեցող օրինագծերի հարցում չեք կարող պասիվ դիտորդի դեր ստանձնել։ Այո, գործող Սահմանադրությամբ Ձեր լիազորությունները խիստ սահմանափակ են, բայց Դուք ունեք ՍԴ դիմելու հնարավորություն՝ քայլ, որը տարբեր առիթներով արել եք, հիշենք թեկուզ 2018  հոկտեմբերի 2-ի նախադեպը։ Ձեր լռությունն այս պարագայում չի հասկացվի, Ձեր լռությունը կարելի կլինի նույնացնել քաղաքական հաշվարկի հետ։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]