ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշմանդամությունը չպետք է լինի մարդու զարգացման և առաջընթացի արգելք․ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն Աուտիզմի ազգային կենտրոնում 12/03/2019 11:35 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հաշմանդամությունն անհատի զարգացման և առաջընթացի արգելք չպետք է լինի: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, հասանելի միջավայրի ապահովումը և հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հարգանքը պետք է դարձնել յուրաքանչյուրիս առօրյա կյանքի անբաժանելի առաջնահերթություն: Ինքներս մեզ փոխելով՝ մենք կկարողանանք փոխել մեր իսկ կարծատիպերով ստեղծված աշխարհը՝ այն դարձնելով ավելի հանդուրժող ու ներառական։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ այցելել են «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն։ Ստացած տպավորությունները՝ ստորև։
Արդեն 14 տարի գործում է «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնը, որը նախատեսված է աուտիզմով դեռահասների և երիտասարդների համար: Երբ բացվեց կենտրոնը, կար ընդամենը 8 երեխա: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 4 անձից է բաղկացած, հենց նրանց՝ աուտիզմ ունեցող երեխաների ծնողների շնորհիվ էլ ստեղծվեց հիմնադրամը: Հիմա արդեն «Իմ ուղին» կենտրոն հաճախում է 180 սան: 2020 թվականին նրանց թիվը կհասնի 200-ի: Այստեղ կիրառվում են ամերիկյան եւ եվրոպական մեթոդները, որոնք, ըստ պատասխանատուների, արդյունավետ են: Սկզբում կանխատեսելի ու կառավարելի են դարձնում երեխաներին, հետո արդեն Եվրոպայի փորձով, կողմնորոշում մասնագիտության եւ զբաղվածության հարցում:
Ֆենոմենալ հիշողությամբ, երաժշտական բացառիկ ունակություններով ու ստեղծագործելու արտասովոր կարողություններով երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են կենտրոնում: Ըստ տրամադրության, նվագում են, մասնակցում արտթերապիայի դասերին, բացիկ կամ տիկնիկ են պատրաստում, զբաղվում կավագործությամբ կամ նկարչությամբ:
19-ամյա Վարդանը դաշնամուր է նվագում, իսկ վերջին շրջանում նաեւ քսիլաֆոն: Վարդանը ֆենոմենալ հիշողություն ունի: Միայն ասա ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, եւ նա կասի, թե շաբաթվա որ օրն է եղել այդ իրադարձությունը՝ ընդամենը վայրկյանների ընթացքում: Իմպրովիզացիան նրանց երաժշտական կյանքի անբաժանելի մասն է՝ երգում են ու նվագում պարզապես տեսողական հիշողությամբ: Իրենց ստեղծագործություններն էլ վառ երեւակայության արդյունք են՝ առանց նոտաների:
Ժպտերես Անուշի մոլբերտի վրա գույները միշտ վառ են: 15-ամյա աղջկան այս կենտրոնում բոլորը մաքրասեր են կոչում՝ իր չորսբոլորը պետք է մաքրամաքուր լինի:
Ստեղծագործական աշխատանքների սենյակում սաները պատրաստվում են Ամանորին՝ մոմ ու բացիկ, տոնի ու տարվա խորհրդանիշներ են պատրաստում: Վահանը բազմերանգ մոմերի պատրաստման պատասխանատուն է՝ վերջնական փայլն ինքն է հաղորդում:
Աշխարհի ամենաբարի ու թաքնված կարողություններով տաղանդավորներն ամեն օր՝ վաղ առավոտից շտապում են իրենց հարազատ կենտրոն, սիրելի ուսուցիչների մոտ եւ ամեն ինչ սկսում նորից՝ Սուրենը երգում է փոքրիկ տղայի մասին երգը, Ռաֆայելն ու Վարդանը նվագում Կոմիտաս, Անուշիկը նկարում ծիածան, Վահանը պատրաստում Ամանորի նվերներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան