ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այստեղ «դուխ» չկա, սա քստմնելի վարքագիծ է՝ մերժել երկխոսությունը. Լիլիթ Գալստյան 12/03/2019 19:38 | ԼՐԱՀՈՍ
«Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց, բայց մինչեւ ոստիկանական գործողություններին գնահատական տալը պետք է ասեմ, որ զավեշտալին իմ աչքի առաջ գործող իշխանությունների վերջնական կորուստն էր։ Ո՞նց կարող էր ժողովրդավարության, նոր Հայաստանի, 3 միլիոն վարչապետի անունից խոսող իշխանության ներկայացուցիչը, որը կրթության, գիտության , մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն է, մերժել երիտասարդների՝ բովանդակային քննարկման առաջարկը,- «Փաստինֆո»- ին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ երկխոսելու եւ իրենց բարձրացրած հարցերի շուրջ բովանդակային քննարկում ծավալելու նպատակով ՀՅԴ-ական երիտասարդներն ու ուսանողները 15։00-ից հավաքվել էին նախարարության շենքի առջեւ, սակայն ոստիկանության միջոցով նախարար Հարությունյանը փոխանցել էր, որ համապատասխան ընթացակարգեր կան, որոնք երիտասարդները պետք է պահպանեն։ Այս պատասխանից հետո երիտասարդները որոշեցին խաղաղ քննարկում սկսել եւ որոշել հետագա անելիքները, մինչդեռ ոստիկանությունը նրանց 5 րոպե ժամանակ տվեց եւ բռնի ուժով նախ նախարարության մուտքի մոտից, ապա Վազգեն Սարգսյան փողոցից հեռացրեց՝ հայտարարելով, թե գործում է համաչափության սկզբունքից ելնելով։ 24 երիտասարդ բերման է ենթարկվել։
Լիլիթ Գալստյանը անընդունելի համարեց նախարար Հարությունյանի պահվածքը՝ շեշտելով, որ բովանդակային քննարկման առաջարկին , փաստորեն նա պատասխանեց ոստիկանության թիկունքում թաքնվելով։ «20 դատարկ ձեռքերով սեփական կրթության իրավունքը պաշտպանող երիտասարդներին չեզոքացնել իրենց մի քանի տասնյակ անգամներ գերազանցող ոստիկանական ուժերի կողմից եւ թաքնվել ոստիկանների թիկունքում...Բա Դուք ժողովրդի իշխանությունն էիք, այ Արայիկ Հարությունյան, բա Դուք «դուխով»-ն էիք։ Այստեղ «դուխ» չկա, սա քստմնելի վարքագիծ է՝ մերժել երկխոսությունը»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը՝ շարունակելով, թե իշխանությունը մոռացել է , որ ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու հայտարարություններ էր արել։
«Իրենք կարծում են, թե միայն «դուխով»-ների նախարար են։ Այդ երիտասարդները ՀՀ քաղաքացիներ են, որոնք պայքարում են իրենց ինքնության, արժանապատիվ կրթության եւ վաղվա Հայաստանի համար»։
Լիլիթ Գալստյանի խոսքով, այսօր Հայաստանում արժեհամակարգային պայքար է ընթանում. «Սա արժեքային համակարգերի բախում է, մի կողմից «նոր Հայաստան»-ն է, որ գալիս է ջնջելու մեր ինքնությունն ու ոգեղենականությունը, այն արժեքները, որոնց վրա պետք է կառուցվի ազգային պետականությունն ու ժողովրդավարական պետությունը, մյուս կողմից՝ դրսից սնվող օտարածին օրակարգն է, որը եկել է թիրախավորելու ազգային ընտանիքը, ազգային պետությունը, ազգային եկեղեցին եւ ազգային կրթությունը։ Դա շատ հստակ է»։
Լիլիթ Գալստյանը համոզված է՝ ոստիկանությունը ուժ գործադրեց իշխանությունների հրահանգով, որովհետեւ Հայաստանում ոչինչ չի փոխվել. «Ոստիկանությունը ինչպես ծառայում էր իշխանությանը, այսօր էլ է ծառայում իշխանությանը»։
Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցի պահին շտապում էր Ոստիկանություն, որտեղ բերման ենթարկվածների թիվը, ոստիկանության հաղորդմամբ, 24-ի է հասնում։ «Մեր երիտասարդների ոգին դրանից չի կոտրվի, որովհետեւ իրենք սկզբունքի համար են պայքարում, արժեքների համար են պայքարում, արժանապատիվ Հայաստանի եւ ազգային պետության համար են պայքարում։ Այս գործողությունը չի կոտրի նրանց, մանավանդ, որ երիտասարդները դուրս էին եկել բովանդակային քննարկման»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ նախարար հարությունյանին տրվել էր լավագույն հնարավորությունը՝ երիտասարդներին իր աշխատասենյակ հրավիրել, երկխոսել նրանց հետ եւ վերջապես, լինել համոզիչ։
Եզրափակելով զրույցը ՀՅԴ ԳՄ անդամն ընդգծեց՝ նորանկախ Հայաստանի 30 տարիների ընթացքում այսքան փակ ու վախկոտ իշխանություն չի հիշում . «Ժողովրդավարությունն այսպիսի դեմքով չի լինում, սա անվստահ իշխանության դիմագիծ է՝ իր իսկ հայտարարած արժեքներից փախչող»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ