ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բրատիսլավայում ակնկալում ենք հնգակողմ հայտարարության ընդունում. Լավրով 12/03/2019 14:31 | Միջազգային լրահոս
Բրատիսլավայում վաղը՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի սպասվող հանդիպման արդյունքներով ակնկալվում է հնգակողմ հայտարարության ընդունում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Վերջինիս փոխանցմամբ՝ բացի ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, Բրատիսլավայում տեղի կունենա երկու նախարարների շփումը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։
«Եթե ստացվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ 2 ԱԳ նախարարների եւ ՄԽ 3 համանախագահող երկրների նախարարների։ Եթե ինչ-որ պատճառներով դա անհնար լինի, հավանաբար, եռանախագահող երկրների արտգործնախարարներն իրենց դիրքորոշումը կարձանագրեն թղթի վրա, բայց հուսով եմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,-ասաց Լավրովը։
Անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելությանն ու հարցին՝ արդյո՞ք օգտակար կլիներ «Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների» շփումները, Սերգեյ Լավրովը պատասխանեց՝ հիշեցնելով տարեսկզբին Վիեննայի գագաթնաժողովից հետո 2 երկրների ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման մասին, որտեղ համաձայնեցվեց ոչ պաշտոնական փաստաթուղթ հումանիտար շփումների հաստատման ուղղությամբ։
«Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր , որովհետեւ ցանկացած որոշում պետք է ընդունվի մարդկանց կողմից , որոնք ապրում են այդ հողում, որոնք ապրում են Ադրբեջանում Հայաստանում եւ Ղարաբաղում եւ որքան առավել մոտիկից մարդիկ միմյանց հետ շփվեն, որքան ավելի օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն, թե ինչ է կատարվում շփման գծից այն կողմ, այնքան ավելի դյուրին ու կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց մենք ձգտում ենք հասնել։ Ես ամեն կերպ կողմ եմ ղարաբաղյան համայնքների միջեւ կապերի վերահաստատմանը, որոնք, ի դեպ, որոշակի փուլում իրականացվում էին, հետո սառեցվեցին։ Սա շատ հեռանկարային թեմա է, որովհետեւ արդյունքում, այնուամենայնիվ, ԼՂ-ի ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել հետագայում»,-հայտարարեց Լավրովը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարեց. «Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել, որովհետեւ ոչ պատերազմ, ոչ խախաղություն վիճակը ոչ մի տեղ չի տանում»։ Նա կրկին խոսեց «ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձի» եւ «սուբստանտիվ բանակցությունների» մասին։ «Ակնկալում եմ, որ վաղը առարկայական բանակցությունների նոր փուլը կբացենք»,-հայտարարեց մամեդյարովը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ