ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա պատվով հեռանալու հնարավորություն է. Չի կարելի այն որակել նվաստացուցիչ. նախարար 12/02/2019 14:22 | ԼՐԱՀՈՍ
Սա պատվով, առանց որևէ գնահատականի հեռանալու հնարավորություն է։ Չի կարող որևէ կերպ որակվել որպես նվաստացուցիչ, ավելին ասեմ՝ գործող Սահմանադրական դատարանի մասին օրենքով արդեն իսկ կա կարգավորում, որ մինչև տարիքային շեմը լրանալը ՍԴ դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հարցին, եթե որևէ դատավոր չցանկանա դիմել, ինչպե՞ս են պատրաստվում այդ դեպքում լուծել սահմանադրական ճգնաժամը, նախարարն արձագանքեց. «Այսօր պարոն Մարուքյանն ասաց ես էլ համաձայնեցի, որ կարելի է անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, արդեն անդրադարձել ենք դատական օրենսգրքին, որով ներդրել ենք կարգապահական վարույթների հարուցման նոր մեխանիզմներ, գույքային դրության ստուգման մեխանիզմներ։ Դրանք վերաբերելու են ոչ միայն ՍԴ դատավորներին, այլ առհասարակ ամբողջ դատական համակարգին»,-նշեց Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ դրանք բոլորը ստանալու են օրենքի տեքստ և դրանց միջոցով հնարավորություն են ունենալու՝ ստուգել բարձրաստիճան պաշտոնատար մարդկանց բարեվարքությունը։
Դիտարկմանն արդյոք դա որպես ճնշում չի ընդունվի, որ եթե դատավորները թոշակի չանցնեն, կստուգեն նրանց գույքը, նախարարն ասաց. «Ներողություն, եթե իմ խոսքն այդպես ընկալվեց»։
Ռուստամ Բադասյանն ընդգծեց՝ իշխանությունը նպատակ ունի ներդնել բարեվարքության ստուգման այնպիսի մեխանիզմներ, որը հնարավորություն կտա թե՛ դատական համակարգում, թե՛ պետական իշխանության այլ մարմիններում ունենալ այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հանրության վստահությունը բարձրանա այդ մարմինների նկատմամբ։
Անդրադառնալով հարցին՝ հանրությունը պատրաստ է իր գրպանից վճարել այն դատավորներին, որոնց հանրությունը չի վստահում, նախարարը նկատեց՝ դա պարզ շահարկումների դաշտում է. «Ինչու՞ ոչ մեկի մոտ մինչ այժմ հարց չի առաջանում, ինչու են ամեն ամիս աշխատավարձ տալիս ամբողջ դատական համակարգին կամ այլ մարմիններում։ Պետք է լինի որոշակի շարունակականություն, տրամաբանություն։ Այն փաստարկը, որ չաշխատելով ստանալու են, ասում եմ՝ այսօր էլ կարող են դիմել, չաշխատելով ստանալ, իհարկե, այլ գումար։ Կենսաթոշակի իմաստը դա է, որ մարդիկ չեն աշխատում։ Վաղ կենսաթոշակի իմաստն այն է, որ մինչև կենսաթոշակի տարիքը լրանալն իրենք հնարավորություն են ստանում վաղ կենսաթոշակի, հետևաբար հարկատուների գումարների և այլնի մասին։ Ի՞նչ գին ենք վճարում, եթե վստահ չենք՝ արդարադատությունը ՀՀ-ում իրականացվում է»,-նշեց Ռուստամ Բադասյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ