ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դասադուլը ուսանողների որոշումն էր. որևէ մեկը հակառակը չի կարող պարտադրել նրանց. դեկան 12/02/2019 19:03 | ԼՐԱՀՈՍ
«Ռեկտորի պաշտոնակատարն այսօր անկեղծ իր մտահոգություններն ու կարծիքն արտահայտեց, որի հիմնական մասն, իհարկե, ընդունելի էր, այն իմաստով, որ դեմ չէ առարկաների դասավանդմանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ ռեկտորը կարծում է, որ հայոց լեզուն պետք է ուսանել առաջին կուրսում, իսկ հայոց պատմությունն ավելի հասուն տարիքում, եւ նշել, որ իբրև ռեկտորի պաշտոնկատար ամեն ինչ կանի այս խնդրին դրական լուծում տալու համար։
Դեկանի կարծիքով՝ հայագիտական առարկաների դասավանդումը խիստ անհրաժեշտ է բոլոր առումներով՝ ցանկացած հասունության աստիճանի մարդու համար։
«Հայրենասեր անհատ դաստիարակելու առումով անհրաժեշտ է այս առարկաների դասավանդումը։ Մենք ինքներս էլ մեր կողմից, իհարկե, աշխատում ենք առարկայի վրա, ճիշտ կլիներ քննարկումներ ունենալ այդ ֆակուլտետների դեկանների, խորհրդի անդամների հետ։ Ես գտնում եմ, որ բովանդակային իմաստով քննարկումներ պետք են տվյալ ֆակուլտետների հետ»,-ասաց դեկանն ու հավելեց, որ հաճախ շփոթ է առաջանում, թե նույն հայոց պատմությունը դասավանդվում է և՛ բուհում, և՛ դպրոցում, սակայն բուհում անցնում են հայոց պատմության հիմնահարցեր առարկան, որը տարբերվում է դպրոցական նյութից։
Խոսելով ուսանողների դասադուլի մասին՝ Մինասյանն ասաց.
«Ուսանողությունն իր հիմնական նպատակը համարում էր խոսքը տեղ հասցնելը։ Դասադուլը նրանց որոշումն էր և, բնական է, որևէ մեկը չի կարող պարտադրել նրանց։ Ուսանողի առաջնահերթ խնդիրը դասին մասնակցելն է, բայց եթե պայքարի ձևը դա է ընտրվել..այսօր ուսանողների մեծ մասի հաճախումները նորմալ են մեծամասամբ։ Կարծում եմ՝ դա նրանց բողոքի արտահայտման ձևն էր, դրա համար պետք չէ դատապարտել, քարկոծել։ Ուսանողն ազատ է իր ընտրության մեջ և այս տեսակետից էլ ես գոհ եմ, որովհետև ռեկտորը երբեք արգելանք չի ստեղծել այդ հարցերի հետ կապված»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ