ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անցել է կուլիսային պայմանավորվածությունների ժամանակը. ՀՅԴ ՀԵՄ–ի արձագանքը ԿԳՄՍ հայտարարությանը 12/02/2019 16:29 | ԼՐԱՀՈՍ
Չնայած ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությանը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները դեկտեմբերի 3-ին՝ երեքշաբթի օրը, ժամը 15։00-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց սպասելու են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Ի պատասխան Արայիկ Հարությունյանի բազմաթիվ պնդումների, ի դեպ, հրապարակային պնդումների, որ իրենք պատրաստ են բոլոր կողմերի հետ օրերով, ժամերով, որքան անհրաժեշտ է քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը, 2 շաբաթ սպասելուց հետո ՀՅԴ ՀԵՄ-ը նշանակել է հանդիպում՝ վաղը ժամը 15։00-ին, որը արվել է հրապարակային՝ դեռ անցած շաբաթ։ Մեր պահանջները չեն սահմանափակվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով, երբեք էլ չեն սահմանափակվել»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Քրիստինե Վարդանյանի խոսքով, եթե նախարարը խնդիր ունի ՀՀ քաղաքացիների հետ հանդիպելու եւ քննարկելու այն խնդիրները, որոնք իրենք բարձրացնում են, այդ մասին պետք է հրապարակային հայտարարի։ Հարցին, արդյո՞ք Արայիկ Հարությունյանը խուսափում է հրապարակային հանդիպումից, Քրիստինե Վարդանյանն պատասխանեց. «Վաղը կտեսնենք»։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ շուրջ 16 օր նստացույց իրականացրած ՀՅԴ Երիտասարդական միության անդամները նախորդ շաբաթ դադարեցրին նստացույցն ու հայտարարեցին՝ ԿԳՄՍ նախարարին հրավիրում են բաց քննարկման։
Այսօր նախարարությունը հաղորդագրությամբ ապատեղեկատվություն է որակել տեղեկությունը, թե նախարարի հետ վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում։ «Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։
Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»,-նշել էր ԿԳՄՍ նախարարությունը:
Նախարարության ներկայացրած հիմնավորմանը ՀՅԴ-ական երիտասարդն այսպես արձագանքեց.«Նախարարի հետ ՀՀ հպարտ քաղաքացիները կարող են հրապարակային պայմանավորվել, իրենք բազմիցս հայտարարել են, որ կուլիսային պայմանավորվածությունների ժամանակներն անցել են, մենք էլ ամբողջ գործընթացը հրապարակային ենք իրականացնում»։
Հարցին, կվերսկսվի՞ արդյոք նստացույցը, եթե , այդուհանդերձ ԿԳՄՍ նախարարը ընդառաջ քայլ չանի, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ վաղն ամեն բան պարզ կլինի եւ հետագա քայերի մասին կհայտարարվի։
Հիշեցնենք, ՀՅԴ ՀԵՄ անդամները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մտադրության, աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման եւ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար, որը ծանրորդուհի Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին է պատմելու։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դիմել է նաեւ ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ