ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վատ ղեկավար»-ն ու «վատ ընկեր»-ը 2 տարի առաջ «խրախուսում» էր, որ «Հայաստանը զարգանա» 12/02/2019 16:11 | ԼՐԱՀՈՍ
Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել։
Խաչատուր Սուքիասյանը, մասնավորապես ասել է. «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար։ Սերժ Սարգսյանին լավ եմ ճանաչում։ Եթե նա ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ նրա հետ լավ հարաբերություն կարող էի ունենալ։ Նա վատ ղեկավար է եղել, վատ ընկեր է։ Երբ երկիրը կառուցվում էր, հիշում եմ իրեն, երբ Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ նրան, ումից ընդունեց նախագահությունը։ Հետո, խաբելը շատ վատ բան է։ Եթե մարդը առաջին դեմքի մակարդակով կարող է սուտ խոսել, կործանված է և այդ մարդը, և այդ միջավայրը»Այս հայտարարությունից հետո շատերը հիշեցին Խաչատուր Սուքիասյանի՝ նախկինում արած հայտարարությունները ու այն փաստը, որ 2018 թվականի իրադարձություններից առաջ, 2016 թվականի մարտի 4-ին Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա մոլ»-ի Սերժ Սարգսյանը ոչ միայն ներկա է եղել , այլեւ անձամբ է կտրել կարմիր ժապավենը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի քաղաքական հատվածը ակտիվորեն հրապարակում է Սերժ Սարգսյանի ու Խաչատուր Սուքիասյանի՝ այդ օրվա համատեղ համատեղ լուսանկարները։
Այն ժամանակ Խաչատուր Սուքիասյանին լրագրողները հարցրել էին 2008-ի քաղաքական իրադարձությունների ու «Բջնի» գործարանի վերաբերյալ, ինչը, փաստորեն չէր խոչընդոտել, որ Սերժ Սարգսյանը ներկա գտնվի համալիրի բացմանը։ Սուքիասյանը պատասխանել էր. «Պատկերացնում եք, Խաչատուր Սուքիասյանը սկսի անձնավորել էդ խնդիրները, կարծում եմ՝ դա ժամանակակից մոտեցում չէ։ Հասկանում եք, չէ՞, սա որքան ժամանակակից քաղաքակիրթ մոտեցում է անկախ ամեն ինչից։ Ես իմ երկրում կառուցում եմ, ստեղծում եմ, եւ հասարակության, եւ երկրի համար։ Ես սրանով նույնպես ապացուցում եմ, որ ես ստեղծող արարող ճանապարհի մարդ եմ», իսկ լրագրողների հարցին, թե փաստորեն, այսօր Սերժ Սարգսյանի հետ բարիդրացիական հարաբերություննե՞ր ունեք: գործարարն արձագանքել էր.«Ես բարիդրացիական հարաբերություններ ունեմ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ շատերի հետ։ Այո, ունեմ բարիդրացիական հարաբերություններ: Կարծում եմ՝ վերջին տարիներին Հայաստանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բավականին տեղեկացված մարդ է։ Ամեն ինչից տեղյակ է, կարծում եմ՝ նա նույնպես խրախուսում է, որպեսզի Հայաստանը զարգանա»։
Ի դեպ, այն ժամանակ գործարարը Հայաստանում զարգացման միտումներ էր նկատում։ Նույն օրը Սուքիասյանը լրագրողներին ասել էր, թե երբ համեմատում ենք 5-5 տարվա փուլերով եւ հաշվի առնում համաշխարհային զարգացումները, որոնք, իհարկե, մեզ մոտ դանդաղ տեմպերով են, զարգացման միտումներ նկատվում են Հայաստանում։
Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2017 թվականին Խաչատուր Սուքիասյանի հետ առնչություն ունեցող «Սիլ ինշուրանս»-ը , ըստ մամուլի տեղեկությունների, 2 մլն 132 հազար դրամի պայմանագիր էր կնքել նախագահականի հետ, որի շրջանակում «Սիլ ինշուրիանսն» իրականացրել էր կառույցին պատկանող 73 ավտոմեքենաների ապահովագրությունը»:
Այս կապակցությամբ Սուքիասյանն այսօր հայտարարել է.«Ինքը ինշուրանս է, ի՞նչ պետք է անի խոզաբուծությա՞մբ զբաղվի կամ 3 միլիոն դրամը պետական շրջանառության մեջ ի՞նչ է նշանակում որ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ