Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Քանի դեռ ինստիտուցիոնալ երաշխիքներ չկան, ռիսկը մնում է. Արթուր Սաքունցը՝ իրավապահ համակարգի՝ քաղաքական գործիք դառնալու վտանգի մասին 12/02/2019   18:37  |  ԼՐԱՀՈՍ

«Ընդհանրապես, ես դիտարկում եմ, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բացառապես պետք է լինեն պետական մարմիններ եւ ենթակա չլինեն քաղաքական որեւէ համակարգի ազդեցությանը եւ գործեն բացառապես քաղաքական զսպվածության վարքագծի շրջանակներում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործողությունները նախադեպ չեն դառնա իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար։

Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Գ.Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։

Արթուր Սաքունցի խոսքով, սակայն, վերը նշված կանոնը վերաբերում է իրավական ու ժողովրդավարական պետությանը. «Պետության զավթման իրավիճակում, երբ այդ պետության զավթման ինստիտուտներից են հանդիսացել նաեւ իրավապահ մարմինները, որոնք օգտագործվում էին քաղաքական նպատակներով՝ ընդդեմ ընդդիմադիրների, թե ապօրինի քրեական գործերի հարուցման, թե ընդդիմադիրների կողմից կազմակերպված հավաքները ճնշելու նպատակով։ Նման պայմաններում իրավապահ մարմինները քաղաքականացվում եւ քաղաքական նպատակով օգտագործվում էին պետությունը զավթածների կողմից ՝ քաղաքական իշխանությունը պահպանելու համար»։

Հիշեցնենք, Գագիկ Ջհանգիրյանի գործողությանն անմիջապես արձագանքել էր դատախազությունը եւ նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու համար՝ նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը։ Նշենք, որ Դատախազության մասին ՀՀ օրենքը նաեւ 2008 թվականին սահմանում էր, որ «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»:

Ըստ Սաքունցի, այս դեպքում չենք կարող խոսել քաղաքական տեսանկյունից չեզոք եւ զուսպ մարմնի մասին, քանի որ այդ իրավիճակում օգտագործել են պետական ինստիտուտները՝ դատարան, դատախազություն, քննչական մարմիններ։ «Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե արդյո՞ք տարբեր ժամանակներում ընդդիմադիր ուժերը նմանատիպ հիմնավորումներ չեն կարող ներկայացնել՝ արդարացնելու համար իրավապահ մարմինների հնարավոր ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, Արթուր Սաքունցը արձագանքեց.«Ժողովրդավարական եւ իրավական պետության պայմաններում ընդդիմադիր ուժերը չեն կարող նման փաստարկ օգտագործել, որովհետեւ ժողովրդավարական եւ իրավապահ պետության պայմաններում իրավական ուժերը չեն կարող ի սկզբանե օգտագործվել քաղաքական նպատակներով»։

Հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակն այս տեսանկյունից ներկա Հայաստանում, իրավապաշտպանը պատասխանեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ ներկա Հայաստանում մենք դրա համար ենք պահանջում դատաիրավական համակարգի փոփոխություն, որպեսզի այդ համակարգն ամբողջությամբ իր ինստիտուցիոնալ, օրենսդրական ու սահմանադրական կարգավորումներով անջատված լինի քաղաքական իշխանությունից եւ այդ մարմիններին քաղաքական նպատակներով չօգտագործելը պայմանավորված չլինի զուտ քաղաքական կամքով։ Ենթադրենք, հիմա իշխանությունը քաղաքական հրահանգներ չի տալիս, բայց դա երաշխիք չէ, որ վաղը չէ մյուս օրը չի օգտագործվի, այսինքն, պետք է լինեն սահմանադրական երաշխիքներ»։

Ըստ Սաքունցի, նախորդ շրջանի բոլոր Սահմանադրությունները, այդ թվում եւ գործող Սահմանադրությունը, առաջնորդվել են գերկենտրոնացվածության տրամաբանությամբ, օրինակ սահմանադրական վերջին փոփոխություններով՝ կայուն քաղաքական մեծամասնության գաղափարը, ուստի անհրաժեշտ է սահմանադրական երաշխիքներ ստեղծել։

Հարցին, արդյո՞ք մերօրյա Հայաստանի դատաիրավական համակարգն անկախ է, իրավապաշտպանը պատասխանեց, որ այսօր վարչապետի կողմցի դատաիրավական համակարգի նկատմամբ քաղաքական նպատակներով թելադրանք չկա, բայց քանի դեռ ինստիտուցիոնալ, սահմանադրական մեխանիզմները չեն փոխվել, ռիսկը, որ վաղը կարող է օգտագործվել, մնում է։ «Վարքագծի առումով մտավախություն չունեմ, բայց քանի դեռ սահմանադրական փոփոխություններ չեն արվել, ռիսկը մնում է»,-ասաց նա։

Դիտարկմանը, արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որտեղ նաեւ ՀՀ վարչապետի հետ զրույցի վերաբերյալ դրվագներ կային, այդ ազդեցության վկայության մասին չի խոսում, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը, որ արդեն պաշտոնից հեռացվել է կամ դիմումով դուրս է եկել, ես արդեն այդ գաղտնալսման մասին կուզենայի իրենից լսել։ Ինքը, ըստ էության, պաշտոնից հետո ընդդիմադիր է, ինքը կասի երեւի թե, վարչապետն իրեն հրահանգ տվե՞լ է , թե ոչ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:01 02/12/2019  |  Վարչական իրավունքԴատախազները կարո՞ղ են զբաղվել քաղաքականությամբ. Գագիկ Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահի հրամանագիրը
11:48 30/11/2019  |  ՄեկնաբանությունԵրեւանի քաղաքապետը պետք է հրաժարական տա, սա անկասկած. Արթուր Սաքունց
09:30 07/11/2019  |  ՄամուլՈւշագրավ զարգացումներ Գագիկ Ջհանգիրյանի շուրջ․ ինչու նա հետ վերցրեց դիմումը. «Ժողովուրդ»
17:27 01/11/2019  |  ՔաղաքականԳագիկ Ջհանգիրյանի ձեռագիրն է՝ շանտաժի գործիքը ժամանակին նա է օգտագործել. Ալբերտ Բաղդասարյանը՝ Հոկտեմբերի 27-ի շուրջ զարգացումների մասին
10:29 01/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ջհանգիրյանը՝ Նիկոլի թվին դատարանով արդարացված ու իրավական մտքի գիգանտ. «Իրատես»
19:27 19/09/2019  |  ՎերլուծություններԳագիկ Ջհանգիրյանը արդար է, համարյա՝ սուրբ
21:24 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԵս առաջին արդարացվածն եմ, բայց հո վերջին դատապարտվածը չեմ. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)
18:11 18/09/2019  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. լրացված (տեսանյութ)
09:34 17/09/2019  |  Մամուլ«Բա իմ հա՞րցն ինչու չեմ լուծում». Գագիկ Ջհանգիրանը՝ «հարց լուծող» դառնալու մասին. «Հրապարակ»
17:20 03/08/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Ջհանգիրյանը փորձում է հաղթահարել պաշտոն ստանալու օրենսդրական արգելքը

Արխիվ

[]