ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախաքննական մարմինը նպաստավոր պայմաններ է ստեղծել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր համար 12/02/2019 17:15 | Քրեական խրոնիկոն
Վարդավառ խաղացող երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ կատարված քննությամբ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական չի տրվել, ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներն են ներգրավվել քրեական գործով, որի արդյունքում ավելի մեղմ հոդվածով է քրեական գործն ուղարկվել դատարան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց տուժող կողմի ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանը՝ նշելով, որ Կարեն Գասպարյանին մեղադրանք պետք է առաջադրվեր ոչ թե միայն մեկ, այլեւս եւս երկու հոդվածով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «Վարդավառի» տոնակատարությունը վերածվել էր բռնության. աղջիկ երեխաներից մեկն առանց գիտակցելու ժողովրդական տոնակատարությանը մասնակից էր դարձրել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին, ջրի տարայով ջրելով նրա ավտոմեքենան։ Վերջինս, բարկանալով, իջել էր մեքենայից ու բռնություն գործադրել անչափահաս աղջկա նկատմամբ՝ նրան անվանելով «լակոտ, անդաստիարակ»։ Ապա՝ ոստիկանության ծառայողը բռնել էր աղջկա պարանոցից և սեղմել դեպի գետին՝ փորձելով գլուխը մտցնել առվի մեջ։
Կարեն Գասպարյանի վերոնշյալ գործողությունները նկատել է երեխայի հայրը ու միջամտել։ Արդյունքում տոնակատարությունը վերածվել է լուրջ միջադեպի՝ նախկին ոստիկանապետի եղբայրը հայհոյել է անչափահասի հորը, բռնություն գործադրել նաեւ նրա նկատմամբ։ Ներկաների միջամտությամբ վեճն ավարտվել է, բայց հետո շարունակվել նախկին ոստիկանապետի եղբոր ամառանոցում։ Կարեն Գասպարյանն անչափահասի հորը նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց՝ իբր հարցը պարզաբանելու, հարթելու համար։ անչափահասի հայրն ամառանոց է գնացել տարեց հարեւանի, եղբոր որդու հետ, որտեղ նրանց դիմավորել է Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը եւ ուղեկցել ներս։ Սակայն այստեղ արդեն իրադարձություններն այլ կերպ են զարգացել՝ վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի, հարևանի ներկայությամբ Կարեն Գասպարյանը անչափահասի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ ընդգծելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում։
Անչափահասի հայրը, Կարեն Գասպարյանի և նրա բազմաքանակ կողմնակիցների կողմից հնարավոր բռնության չենթարկվելու, եղբոր որդու կյանքի համար մտահոգվելով, ենթարկվել է Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից։
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել միայն Կարեն Գասպարյանին՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այն դեպքում, երբ այդ ամենին անմիջական մասնակցություն է ունեցել Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը, ով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է և ինքն է կանչել Ավետիք Սարգսյանին իրենց ամառանոց, դիմավորել եւ ուղեկցել ներս, որտեղ էլ Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել, սպառնալով՝ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով սպանել նրան։ Ի դեպ Սերգեյ Գասպարյանը ոչ միայն ականատես է եղել այս ամենին, այլև փակել ամառանոցի դարպասի դուռը՝ այսկերպ փաստացի զրկելով նրանց ազատությունից, ինչպես նաև հարվածել է Ավետիք Սարգսյանին։ Սակայն ՀՔԾ-ն հանցակազմի բացակայության հիմքով Սերգեյ Գասպարյանի մասով գործը կարճել է ։ Փաստաբանի գնահատմամբ սա զարմանալի է՝ «Ինչպես կարող է Երևան քաղաքի վարչության ծառայողը պատշաճ կատարել իր պարտականությունները, եթե նա ուղղակի կազմակերպված ձևով տարբեր տեսակի սպառնալիքներ է հնչեցնում անձի նկատմամբ, հավաքված անձանց հետ միասին, փոխլրացնելով միմյանց գործողությունները մարդուն հասցնում այն վիճակին, որ նա ծնկի է գալիս և ներողություն խնդրում»,-նշեց փաստաբանը։
Ասել է, թե՝ տվյալ պարագայում՝ խոսքը գնում է ոչ թե սոսկ խուլիգանական արարքի, այլ անձին պատճառված ֆիզիկական եւ հոգեկան տառապանքի մասին, որի պայմաններում Ա.Սարգսյանը մտահոգված լինելով նաեւ իր եղբոր երիտասարդ որդու ճակատագրով, կատարել է Գասպարյանների կամքը։
Փաստաբանը նկատեց՝ այս գործն արհեստականորեն ջարդել են՝ ի նպաստ Կարեն Գասպարյանի։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՀՔԾ-ն Սերգեյ Գասպարյանի մասով գործը քննել ու կարճել է անգամ առանց նրան քննելու, գոնե մեկ անգամ հարցաքննելու։ «Դա կոպիտ խախտում է։ Մարդուն, երբ մի բանում մեղադրում են, պետք է հարցաքննվի, լսեն՝ ինչ է ասում, ինչպե՞ս է առանց այդ մարդու հարցաքննվելու գործը կարճվում»,-նշեց փաստաբանը։
Նշենք, որ տուժողի ներկայացուցիչը քննիչի որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան, որը այն մերժել է, սակայն առ այսօր որոշումը չի տրամադրվել կողմին, թեեւ որոշումի հրապարակումից անցել է ավելի քան մեկ ամիս։ «Հավանաբար մտածում են կմոռանանք, բայց ոչ։ Հետևողական ենք լինելու և հենց որոշումն ուղարկեն բողոքարկելու ենք մինչև Վճռաբեկ դատարան։ Պետք լինի՝ ՄԻԵԴ էլ կդիմենք, դրանից ավելի խախտում չի լինում։ Ի՞նչ է նշանակում մարդուն չներգրավելով՝ գործը կարճել»,-հավելեց Նիկոլայ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ոչ միայն Կարեն Գասպարյանին պետք է մեղադրանք առաջադրվի, այլև նրա որդուն, քանի որ փաստացի խմբի կազմով են Ավետիք Սարգսյանին և նրա հետ եկած անձանց զրկել ազատությունից։
Կեղծել է իրականությունը
Բացի այն, որ նախաքննական մարմինը լիարժեք իրավական գնահատական չի տվել փաստական հանգամանքներին, նաեւ քրեական գործով ներգրավված միակ մեղադրյալի՝ Կարեն Գասպարյանի ցուցմունքները հակասում են ձեռք բերված ապացույցներին, վկաների ցուցմունքներին։ Մասնավորապես Կարեն Գասպարյանն իր ցուցմունքում նշել է, թե Ավետիք Սարգսյանի բակում փոխադարձ հայհոյանքների ժամանակ իրեն է մոտեցել մի տղամարդ ու ասել՝ «Գասպարյան ջան քեզ էլ ենք ճանաչում, իրանց էլ, իրանք շառ են, գնա»։ Մինչդեռ՝ Կարեն Գասպարյանի մատնանշած տղամարդը հերքել է իրեն վերագրվող արտահայտությունները։ Պարզվում է վերջինիս ցուցմունքում հիշատակված անձն աշխատում է որպես առաքիչ և նախքան միջադեպը չի ճանաչել ո՛չ տուժող կողմի ընտանիքին, ո՛չ էլ Կարեն Գասպարյանին, հետևաբար չէր կարող նմանատիպ արտահայտություն անել։ Փոխարենն այդ տղամարդը Կարեն Գասպարյանին մոտեցրել է իր մեքենային և ասել. «Այ ախպեր ամոթա, սաղիս էլ էսօր ջրում են, էսօր էտ օրնա չարժի դրա համար կռիվ անել»։
Նիկոլայ Գրիգորյանը նաև նշում է, որ Կարեն Գասպարյանը ճանաչում է տուժող Ավետիք Սարգսյանի եղբորը՝ Արսեն Սարգսյանին, քանի որ վերջինս նույնպես աշխատում է ոստիկանական համակարգում։ Ըստ Կարեն Գասպարյանի՝ միջադեպից հետո նա զանգահարել է Արսենին, պատմել եղելությունը, ով էլ, իբր, ասել է՝ կրակն է ընկել եղբոր ձեռքը, բոլորին հայհոյում է։ Մինչդեռ Արսեն Սարգսյանը պնդում է հակառակը՝ նման բան չի ասել և չէր էլ կարող նման կերպ արտահայտվել իր եղբոր մասին. «Հատկանշականն այն է, որ առերեսում է եղել Արսեն Սարգսյանի և Կարեն Գասպարյանի միջև, որի ժամանակ Արսենը հայտարարել է Կարենին հակասող ցուցմունք, այսինքն՝ օբյեկտիվորեն ասել է այն, ինչ եղել է։ Ի դեպ, նշենք, որ առերես հարցաքննությունից օրեր անց Արսենին աշխատանքից ազատել են՝ առանց որևէ պատճառաբանության։ Արսեն Սարգսյանը եղել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի պետ, սակայն Կարեն Գասպարյանի հետ առերես հարցաքննվելուց հետո նրան աշխատանքից հեռացրել են և հորդորել՝ չբողոքել»,-նշեց փաստաբանը։
«Փաստինֆո»-ն կշարունակի հետեւել այս գործի զարգացմանը։
Տեսանյութը՝ դեպքի վայրից
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից