ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդկանց եկամուտներն ավելացնելու փոխարեն` կառավարությունը գնում է հարկային բեռը մեծացնելու ճանապարհով 12/02/2019 14:13 | Տնտեսություն
Հասարակության եկամուտներն ավելացնելու և մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու փոխարեն, կառավարությունը գնում է ճիշտ հակառակ ճանապարհով` մի բան էլ մեծացնում է հարկային բեռը։ Ու դա նախատեսում է անել է ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղություններով։
Առաջիկա երեք տարիներին եկամտային հարկը ընդամենը 3 տոկոսով նվազեցնելու դիմաց` կառավարությունը պատրաստվում է սահմանել 6 տոկոս առողջապահության հարկ, կտրուկ բարձրացնել գույքահարկը և վերադառնալ կուտակային կենսաթոշակային ֆոնդերին պարտադիր վճարվող նախկին 5 տոկոսին։
Եվ սա դեռ ամենը չէ։ Բայց դա էլ բավական է պատկերացնելու համար, թե ինչ է սպասվում հասարակությանը առաջիկա երկու-երեք տարում։ Հարկային ճնշումը գնալով մեծանալու է, իսկ մարդկանց եկամուտների ավելացման մասին որևէ խոսք չկա։
Եթե առողջապահության 6 տոկոսանոց հարկը կառավարությունը նախատեսում է մտցնել 2022թ., ապա գույքհարկի փոփոխությունը կկիրառվի 2021թ. սկսած։ Արդեն ընդունվել է օրենք` անշարժ գույքի գները շուկայականին առավելապես մոտեցնելու վերաբերյալ։ Դա այն օրենքն է, որը դառնալու է գույքահարկի բարձրացման հիմքը։ Վերագնահատումից և շուկայականին գրեթե հավասարեցնելուց հետո առկա անշարժ գույքը գրեթե ամբողջապես կմտնի հարկման տակ։ Դա կվերաբերի ինչպես թանկարժեք, այնպես էլ, այսպես ասած, էժան գույքին։
Որքան էլ կառավարությունը ժամանակին այս նախաձեռնությունը փորձում է հիմնավորել հարուստների դղյակները հարկելու անհագուրդ ցանկությամբ, այնուհանդերձ հետագայում ամեն ինչ արեց, որպեսզի դրա տակ հայտնվեն անխտիր բոլորը։ Ներկայացված նախաձեռնության արդյունքում անշարժ գույքի, այդ թվում` բնակարանների գույքահարկը մի քանի անգամով կբարձրանա։ Իհարկե, թանկարժեք գույքի նկատմամբ ճնշումը շատ ավելի մեծ կլինի, բայց դա ոչնչով չի թեթևացնելու երկու կամ երեք սենյականոց բնակարան ունեցող և մի կերպ իր գոյությունը պահպանող քաղաքացու հարկային բեռը։
Գույքահարկի սպասվող բարձրացման արդյունքում կառավարությունն ակնկալում է ապահովել բյուջետային լրացուցիչ մուտքեր։ Էական չէ, դա կլինի տեղական, թե պետական բյուջեի համար։ Էականն այն է, որ այդ գումարները դուրս են գալու հասարակության ոչ միայն հարուստ, այլև աղքատ խավի գրպանից։ Եվ կարևոր չէ, որ հարուստներն ավելի շատ են վճարելու։
Գույքահարկի բարձրացումը սպառնում է շատերին` հրաժարվել իրենց ունեցվածքից։ Խոսքը ոչ թե նորօրյա հարուստների, այլ այն քաղաքացիների մասին է, ովքեր ունեն նախկինից ժառանգած թանկարժեք գույք և հիմա ի վիճակի չեն լինելու վճարել դրա գույքահարկը։ Նրանց այլ բան չի մնալու անել, քան վաճառել այդ գույքը։
Թե դա ի՞նչ է ենթադրում, դժվար չէ պատկերացնել. տեղի է ունենալու սեփականության նոր վերաբաշխման` իր լուրջ հետևանքներով։
Հասարակության վրա հարկային բեռի ավելացման պակաս փոքր ճնշում չի առաջանալու նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հետ կապված։ Այս տարվանից սկսած` կառավարությունը նախատեսում է աստիճանաբար վերադառնալ նախկին հարաբերակցությանը։
Ինչպես հայտնի է, իշխանափոխությունից անմիջապես հետո` հասարակության դժգոհություններին տուրք տալով, կառավարությունը որոշեց իր վրա վերցնել կուտակային ֆոնդերին աշխատավարձերից վճարվող 5-ից 2,5 տոկոսի փոխհատուցման պարտավորությունը։ Բայց հիմա դա այլևս արդիական չէ։ Արդեն հաջորդ տարվանից աշխատողների բեռը այս հատվածում կավելանա 1 տոկոսային կետով։ Այսինքն` այսօր գործող 2,5-ի փոխարեն նրանք կենսաթոշակային ֆոնդերին կվճարեն աշխատավարձի 3,5 տոկոսը։
Եվս մեկ-երկու տարի և ամբողջությամբ կվերականգնվի նախկին հարաբերակցությունը։ Ու դա կհամընկնի այն ժամանակահատվածի հետ, երբ կառավարությունը կսկսի գույքահարկի նոր դրույքաչափերի և առողջապահության հարկի կիրառումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից