ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կիսակառույցները մնացին, իսկ ձմեռը օրացուցային ժամանակով եկավ 12/02/2019 19:23 | Վերլուծություններ
Ներկա իշխանությունները թեպետ հենց սկզբից էին թմբկահարում իշխանափոխությամբ պայմանավորված ՝Հայաստանը հեղեղելիք ներդրումների մասին, սակայն, այդ ներդրումներին սպասող Փաշինյանն ու իր կառավարությունը աննախադեպ ներդրումային հոսքից հույսները կտրած այսօր ընդունում են են նախորդ՝ հակահեղափոխական ու սև իշխանությունների ներդրումային ծրագրերի հետևանք որպես կառուցված հյուրանոցային համալիրների ավարտական փուլը, մասնակցում դրանց բացման արարողություններին:
Դրա վառ օրինակը նախկինների ներդրումային քաղաքականության արդյունքում կյանքի կոչված 2800-ամյակի այգին է, որ մինչ իշխանափոխությունը ներկաները սևացնում ու թիրախավորում էին, իսկ իշխանափոխությունից հետո ողջ կազմով՝ մեծ շուքով ցուցադրական բացում արեցին: Եվ կամ՝ նախկին «Դվին», այսօր՝ նոր անվանում ստացած՝ «Դավիթ-Բեկ» հյուրանոցն է, որը դեռևս կիսակառույց վիճակում հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստան ժամանած պատվիրակություններին, իսկ այսօր, շատերի վկայությամբ դարձել է ներկաների հանդիսությունների սիրած վայրը:
Եթե Աբովյան և Պուշկին փողոցներին հարող տարածքում գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցի բացմանը մասնակցում էր ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանը, ապա՝ Ամիրյան փողոցում գտնվող «Հոլիդեյ ԻՆՆ» հյուրանոցի բացման արարողությունը, որը նույնպես նախկինների պաշտոնավարման տարիների ներդրումային քաղաքականության արդյունքում էր կյանքի կոչվել, ՔՊ-ական Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եղավ:
Այսօր փաստ է այն, որ մասնավոր ներդրումների շնորհիվ Հայաստանում ստեղծված, ընթացքի մեջ գտնվող և շահագործման հանձնվող հիմնական կառույցները նախկինների վարած ներդրումային քաղաքականության շնորհիվ են եղել: Փաստ է նաև այն, որ այսօր հենց Երևանի կենտրոնում կիսակառույց և անավարտ մնացած մի շարք ծրագրեր ներկաների գործունեությամբ պայմանավորված կամ անգործության պատճառով են կանգնած կամ դադարեցված վիճակում:
Իսկ որ ավելի բնութագրական է՝ ինչպես նախորդ փուլում, այսօր էլ քաղաքական, միջկուսակցական հարաբերությունները տնտեսական գործունեության համատեքստում մահակի դեր են շարունակում կատարել: Դրա ցայտուն օրինակը Աբովյան 5/5 հասցեում գտնվող Կեմպինսկի հյուրանոցի շենքն է, որը 2020 թվականին պիտի ավարտված լինի, սակայն շարունակ ինչ-որ գործընթացների մեջ է՝ քաղաքային, դատական իշխանությունների հետ և այլն, և այլն: Իսկ իրականում՝ շատ բան հենց տվյալ փուլի քաղաքական գործընթացներով է պայմանավորված:
Ի դեպ, նախորդ 2 տասնամյակի ընթացքում Երևանի կենտրոնում գտնվող /դեռևս 2004-ի վերջին քանդված/ «Սևան» հյուրանոցի տեղում այդպես էլ որևէ ծրագիր չիրականացնելու՝ վերջինիս սեփականատեր Վաչե Մանուկյանի մոտիվացիան էլ շատերը քաղաքականությամբ էին պայմանավորում: Սակայն, իշխանությունները փոխվում են, իսկ այս սեփականատերն անհողդողդ է մնում: Դե, Երևանը հո Լոնդոնը չէ… և տարիներ ու տասնամյակներ քաղաքի կենտրոնի այդ հատվածը շարունակում է ոչ շենք, ոչ շինհրապարակ դատարկությունը լինել:
Նման մի ճակատագիր էլ խորհրդային մոդեռնիզմի օրինակ երիտասարդական պալատին բաժին ընկավ, երբ քաղաքապետարանը շենքը վերակառուցելու փոխարեն 2006-ին քանդեց, այն հույսով, թե կառուցապատողը, ինչպես խոստանում էր, տեղը մրցույթի միջոցով ութերորդ հրաշալիքն է կառուցելու: Մրցույթը կայացավ՝ աշխարհի տարբեր երկրների մասնակիցներով և համապատասխան ֆինանսական ակնկալիքներով, ինչի հնարավորությունը չունեցող սեփականատերը մինչ օրս տարածքը վերածել է ավազահանքի ու քարհանքի:
Ինչ վերաբերում է քաղաքային իշխանությանը, ապա վերջինս դեռ քաղաքը աղբից մաքրելու հարցի լուծման համատեքստում է մնացել: Որի լուծման համար բարտեր-շինթույլտվություններ թաքուն տալով այս կամ այն գործարարին, հետին թվով հաշվետվության գործընթացի մեջ է՝ ու՞մ, որտե՞ղ, ի՞նչն ի՞նչի դիմաց և այլն:
«Սևան» հյուրանոցին հարակից՝ Խորենացու 13 հասցեում՝ նախկին ԿԳ նախարարության շենքի ճակատագիրն էլ տխուր եղավ, քանի որ վերջինիս ճակատային մասը պահպանելու վերաբերյալ նախկին պայմանավորվածությունը նորերի օրոք ի չիք դարձավ՝ սեփականատիրոջ փոփոխության շրջանակում, իսկ իշխանությունն այս առումով նախանձախնդրություն անգամ չցուցաբերեց:
…Իսկ քաղաքացիական հասարակություն անունը որպես անցյալի վերապրուկ կա, բայց ամանում արդեն բան չկա:
Եվ այն, որ ներկա սեփականատերը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, որը նաև «Հին Երևան» բազմաչարչար ծրագրի սեփականատերն է. այսինքն՝ հին ու նոր իշխանությունների հետ համագործակցության դաշտում է գործում, առանձնապես, հույսեր չի ներշնչում, թե տվյալ տարածքը շատ շուտով ավարտական տեսք կստանա: Մի տեսակ՝ «և դարից երկար ձգվողի» խարանը պետք է կոտրող լինի:
Բայց կոտրողը պիտի քաղաքային իշխանությունը լինի, որն ուղղակի այս առումով պարապուրդի մեջ է, իսկ ձմեռը ճիշտ հակառակ ընթացքի՝ օրացուցային ու ճշգրիտ եկավ:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել