ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրությանը մոլորեցնելու այլընտրանքային լուծումներ. Գոհար Մելոյան 11/30/2019 17:20 | Մեկնաբանություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շրջանառության մեջ դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հակասում է Սահմանադրությանը։
Նրա ֆեյբուքյան գրառման մեջ ասվում է.
«Հանրությանը մոլորեցնելու այլընտրանքային լուծումներ !
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառում է ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում են ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման, ուղղորդման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:
Ի սկզբանե նշեմ, որ նախագիծը հակասում է Սահմանադրությանը և ընդհանրապես առկա իրավակարգավորումներին:
Մասնավորապես՝ նախագծով վերոնշյալ օրենքում «ընտանիքի անդամ» հասկացության մեջ լրացվում է հետևյալ բովանդակությամբ «զուգընկեր» եզրույթը՝ «գ. զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ.»:
Ակնհայտ է, որ տվյալ իրավակարգավորման արդյունքում ընտանիք հասկացության ներքո ներառվում են նաև ԼԳԲՏ (լեսբուհիի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) զույգերը:
Գործող օրենքի համաձայն՝ ընտանիքի անդամներ են՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները, համատեղ բնակվող տատ, պապ, քույր և եղբայր (նաև համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար՝ փեսան և հարսը:
Այս սահմանումը լիովին տեղավորվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտի՝ Ընտանեկան օրենսգրքի կարգավորումների շրջանակում, որից բխում է, որ ընտանիքի անդամներ են՝ամուսինները, ծնողները, զավակները, որդեգրողները ու որդեգրվածները:
Միաժամանակ, Սահմանադրության համաձայն՝ ընտանիք կազմելու իրավունք ունեն ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը՝ միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալով:
Այսինքն՝ նախագծով առաջարկվող այս կարգավորումը հակասահմանադրական է: Զուգընկեր հասկացության ներդրումը հակասում է և՛ Ընտանեկան օրենսգրքին, և՛ Սահմանադրությանը:
Ուշագրավ է նաև առաջարկվող մեկ այլ կարգավորում. օրենքի վերնագրից առաջարկվում է հանել «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» բառերը:
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ «ընտանիքում համերաշխության վերականգնում» բառերի օրենքի վերնագրում ամրագրումը մատնացույց է անում այդ հարցի՝ պետության առաջանահերթություն լինելու հանգամանքը, առավել ևս, որ Սահմանադրության համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:
Ամփոփելով վերոգրյալը՝ եզրակացնում եմ, որ ՀՀ իրավական համակարգում նմանաբնույթ կարգավորումների ներմուծումը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար բավարար իրավաչափ հիմքեր ստեղծելու նպատակով, քանի որ այս հարցում գործող քաղաքական ուժը հանդիպեց բավականին ուժգին հանրային դիմադրության:
Սա կարող է նաև հանդիսանալ Սահմանադրական դատարանի նկատմամբ իրականացվող ռեպրեսիաների պատճառներից մեկը, քանի որ մինչև Ազգային ժողովի օրակարգում ընդգրկելը Սահանադրական դատարանը պետք է տա կոնվենցիայի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն:
Գտնում եմ՝ եթե իշխող քաղաքական ուժի առաջնահերթություններից է ԼԳԲՏ համայնքի իրավունքների լրացուցիչ երաշխավորումը, նրանք պետք է հրաժարվեն մանիպուլյատիվ մեթոդներից ու զարտուղի ճանապարհներով այդ նպատակի իրագործման փորձերից և ազնվություն ունենան հայտարարելու այդ մասին՝ փորձելով ուսումնասիրել և հասկանալ՝ արդյոք մեր հասարակությունը պատրաստ է նմանաբովանդակ կարգավորումներին:
Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությանն ուղղված փաստարկներին.
1. Կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից, և քանի որ ստորագրվել է, անհրաժեշտ է վավերացնել այն:
Սա միջազգային իրավունքի վերաբերյալ պատկերացումների և գիտելիքների պակասի, կամ էլ մանիպուլյացիայի փորձի մասին է վկայում, քանի որ միջազգային իրավունքում ընդունված պրակտիկա է ի աջակցություն գործընկերային հարաբերությունների ստորագրել փաստաթուղթը, իսկ վավերացնելիս՝ ձեռնպահ մնալ: Դիցուք՝ ՀՀ-ում առկա են տասնյակ ստորագրված և չվավերացված միջազգային փաստաթղթեր, նմանաբնույթ տրամաբանության պարագայում, պետք է սկսել սկզբից և ըստ տարեթվերի հերթականության վավերացնել բոլոր ստորագրված կոնվենցիաները:
Մեկ այլ հարց է նաև, որ իշխող քաղաքական ուժն ընդհանրապես կաշկանդված չէ նախորդների որոշումներով ու քաղաքականությամբ և կրկին քաջություն չունի բարձրաձայնելու իր քաղաքական դիրքորոշումը:
2. Կոնվենցիան ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարի մասին է:
Վերոնշյալ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է ընդամենը 2017 թ-ին և մեր պետության ձեռքբերումներից է: Ուստի՝ արդեն առկա են իրավական հիմքեր կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի համար, և կարելի է էլ ավելի կատարելագործել գործող իրավակարգավորումները կամ ներդնել ավելի արդյունավետ իմպլեմենտացիոն մեխանիզներ:
3. ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները պաշտպանված չեն:
Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանած են պատժատեսակներ ցանկացած բռնարարքի համար, և կապ չունի, թե բռնության զոհը երեխա է, կին, տղամարդ, թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ: Այս պարագայում գործում է Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը, համաձայն որի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ