ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա իմ երազած Հայաստանն է , որտեղ այլեւս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. Հայկ Սարգսյան (տեսանյութ) 11/29/2019 15:04 | ԼՐԱՀՈՍ
«Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլեւս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խոսելով իր նախաձեռնած օրինագծի մասին։
Հիշեցնենք, «Արագացված զինվորական ծառայության մասին» օրինագծով պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է, որպեսզի զինծառայությունից խուսափող քաղաքացիների համար ստեղծվի հնարավորություն ՝ 10 միլիոն դրամ վճարելով ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով։
«Քաղաքացին, ով այսօր խուսափում է ծառայությունից միեւնույն է չի ծառայում, մենք նրան տալիս ենք ծառայելու հնարավորություն, նախ ինքն է ծառայում եւ ընդգրկվում է պահեստազորում»,-ասաց Հայկ Սարգսյանը։
Նա ներկայացրեց միջազգային փորձը, որն ուսումնասիրել է, ասաց՝ կան մի շարք երկրներ, որտեղ արագացված ծառայությունը կիրառվում է։ «Նման կարգավորում կա Վրաստանում, որտեղ հնարավոր է 1 տարի տարեկետում ստանալ՝ ՀՀ դրամով 363 հազար դրամ, այսինքն, 9 անգամ վճարելով 363 հազար դրամ եւ ազատվել ծառայությունից։ Թուրքիայում այդ գումարը միանվագ է եւ մուծում են 1 միլիոն 300 հազարի չափով դրամ եւ ծառայում 21 օր, Հունաստանում մոտ 4 միլիոն դրամ են վճարում....Եվ մի շարք երկրներում պարտադիր զինծառայություն չկա։ Սա իմ երազած Հայաստանն է , որտեղ այլեւս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»։
Օրինագծի կարեւորությունը, ինչպես ասաց Հայկ Սարգսյանը, պայմանավորված է նրանով, որ մենք շրջապատված ենք թշնամիներով.«Այսինքն, այս օրենքի նախագիծը հենց ուղղված է պաշտպանության նախարարության ուժեղացմանը եւ մեր դիրքերում մեր քաղաքացիների թվի աճին։ Այսինքն, այս օրենքի նախագծով զինծառայողների թիվը միայն ավելանալու է։ Մեր 18 տարեկան քաղաքացին, ով չի ծառայելու եւ վճարելու է 10 միլիոն դրամ, իր փոխարեն ծառայելու են ավելի ավագ եւ փորձառու պայմանագրային զինծառայողներ, ովքեր ավելի լավ կկատարեն իրենց առաքելությունը»,-հայտարարեց նա։
Հայկ Սարգսյանի տրամաբանությամբ, երբ զինծառայությունից խուսափող քաղաքացին բնակվում է արտերկրում, չի ծառայում ու չի ծառայելու, իսկ առաջարկած նախագծով, նախ նրան կբերենք, ապա՝ տվյալ քաղաքացու իր ֆինանսական միջոցները, որոնք կուղղվեն պայմանագրային ծառայությանը, այդպիսով նաեւ աշխատատեղ կստեղծվի։
«Այսպես նաեւ Հայաստանը լքողների դեմն ենք առնում։ Մենք նոր արտագաղթողներին ասում ենք՝ մի արտագաղթեք»։
Հայկ Սարգսյանի մոտավոր հաշվարկով առաջիկա մի քանի տարիներին օրենքից օգտվողների թիվը կլինի մի քանի հազար, իսկ մի քանի տարի հետո՝ հազար։
Սարգսյանի խոսքով, 2005 թ-ից գործող կարգավորմամբ, 27 տարին լրացած անձինք կարող են վերադառնալ ՀՀ և ծառայությունից խուսափելու համար չենթարկվել քրեական պատասխանատվության՝ վճարելով 3.6 մլն դրամ. «Մոտ 10 հազարից ավելի քաղաքացիներ օգտվել են այս հնարավորությունից։ Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի վաղ, քան կլրանա նրանց 27 տարեկանը, և վճարել 10 մլն դրամ ու ծառայել արագացված ընթացակարգով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից