ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետության դեմ ուղղված օրինագիծ 11/29/2019 11:38 | Վերլուծություններ
Հաջորդ շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի դատաիրավական բարեփոխումներին նվիրված փաթեթը, որում բազմաթիվ մտահոգիչ դրույթների շարքում հատկապես առանձնանում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի առանցքային առաջարկը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, կենսաթոշակի սահմանումն է։
Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ազդեցության ակնհայտ մեխանիզմներ ստեղծելու մասին են վկայում։ Սա շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության դատական իշխանության հեղինակության և ՍԴ հանդեպ վստահության վրա, քան մենք պատկերացնում ենք։ Սրան չի կարելի նայել թեթև, չպատկերացնել հետևանքները, չհասկանալ, որ դրանից հետո, բառիս բուն իմաստով, ավելի խոցելի դատական համակարգ ենք ունենալու։
Առաջարկվող մեխանիզմը բարեփոխում անվանելը միամտություն է։ ՍԴ դատավորի հրաժարականը գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ նախկին՝ազդեցությունից դուրս գտնվող դատավորներից: Ըստ էության, բարեփոխում ասելով իշխանությունը հասկանում է անձերի փոփոխություն, կառավարելի անձերով ՍԴ ձևավորում։ ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ։ Ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու տարբերակին։
Ցավալի է, որ իշխանություններն այդպես էլ չկարևորեցին ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտարարությունները, որոնք փաստացի զգուշացնում էին իշխանություններին՝ զերծ մնալ դատարանների և մասնավորապես ՍԴ-ի նկատմամբ ճնշումներից։ Չտեսան, չկարողացան ճիշտ ընկալել դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավական կոշտ շեշտադրումները։
Այսպիսի մոտեցմամբ վտանգվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որը իրավական պետության հիմնարար ու սահմանադրական սկզբունքն է։ Կցորդ, իշխանությունների համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարանը կորցնելու է իշխանության մյուս ճյուղերին հակակշռելու և զսպելու առաքելությունը։ Սրա՞ն ենք մենք ձգտում։
Եթե սա անցավ, ապա վաղը ցանկացած ոլորտ կարելի է դարձնել կառավարելի: Հետևաբար, ԱԺ մեծամասնությունն իր քվեարկությամբ երկիրը իրակավական ռեալ հակակշիռներից զրկելու պատասխանատվությունն է ստանձնելու։
Կարծում եմ ՍԴ դատավորները ճիշտ կգնահատեն օրենքի նախագծի վտանգավորությունը։ Վստահ եմ, որ նրանք բարձր են գնահատում իրենց հեղինակությունը և առաքելությունը։ Վստահ եմ նաև, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ ցանկացած պահի կարող է վիճարկվել օրենքի սահմանադրականությունը։ Համոզված եմ, որ ՍԴ դատավորները քաջատեղյակ են, որ մեր պետությունը մի սովորություն ունի՝ սոցիալական փաթեթները հաճախ նոր օրենքի ուժով կիրառում է հետադարձ ուժով։ Դատավորների սոցիալական փաթեթը բազմիցս փոխվել է և դա կիրառվել է ոչ միայն նոր դատավորների, այլ նաև այն դատավորների նկատմամբ, ովքեր աշխատում էին երկար տարիներ։ Խաղի կանոնները կարող են ցանկացած պահին փոխվել։
Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի Սահմանադրական դատարան, սակայն դրա արդյունքում ՍԴ-ն այլևս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա պետականության դեմ ուղղված օրինագիծ է, որի գնահատականները, քաղաքական և իրավական, ապագայում անպայման տրվելու են։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Սա այն քվեարկություններից է, որոնք մի օր, ոչ հեռավոր ապագայում, դառնալու են քննարկման կամ քննության առարկա։
Դեռևս սպառված չեն մեխանիզմներն այս օրենքի վտանգները բարձրաձայնելու և սահմանադրականությունը ստուգելու համար։ Եվ պետական ինստիտուտները, որոնք դա կարող են ապահովել, իրավունք չունեն դիտորդի կարգավիճակում մնալ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից