ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ վարչապետի տիկինն այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ 11/29/2019 10:41 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք։ Մովսես համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի, Տեր Աբել քահանա Քարտաշյանի, համայնքի վարչական ղեկավար Արտակ Պապյանի, ‹‹Teach For Armenia Դասավանդի՛ր Հայաստան›› կազմակերպության հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է համայնքի միջնակարգ դպրոց, աշակերտների հետ պարել հայկական ավանդական Փոփուռի պարը, մասնակցել դպրոցական խաղերին, նկարչության և կավագործության դասընթացներին։ Աննա Հակոբյանը ներկա է գտնվել նաև դպրոցի ‹‹Զարթիր›› գրական ակումբի քննարկմանը, որտեղ ակումբի անդամները հանդես են եկել որպես պատանի լրագրողներ և հարցեր ուղղել վարչապետի տիկնոջը։ Այս մասին տեցեկացանք Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջից։
Ընթերցանության վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ ընթերցանության շնորհիվ մարդը հայտնվում է մեկ այլ աշխարհում, որտեղ կան իրական արժեքներ։ ‹‹Առանց գիրք կարդալու հնարավոր չէ լինել երջանիկ, հնարավոր չէ արարել, իսկ երջանկությունը արարման մեջ է››,- ասել է Աննա Հակոբյանը՝ խոստովանելով, որ տանը հաճախ է կարդում փոքրիկ դստեր՝ Արփիի համար։ Վարչապետի տիկինը նաև նշել է, որ մեծ ուշադրություն է դարձնում ընթերցանությանը և տանը հետևում, որ իր զավակները հաճախ գիրք կարդան։
‹‹Գիրքը կրթության խորհրդանիշն է և Նոր Հայաստանի ապագան կախված է հենց գրքից։ Կրթությունից է կախված մեր երկրի զարգացումը››,-
ասել է վարչապետի տիկինը՝ հավելելով, որ անկախ ժամանակաշրջանից գրքի դերակատարությունը երբեք չի փոխվի։ Քննարկման ավարտին դպրոցի ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիայի սաները Աննա Հակոբյանին նվիրել են իրենց պատաստած միկրոֆոնը։ Համայնքային այցի շրջանակում Աննա Հակոբյանն այցելել է նաև մշակույթի տուն։
Մովսես համայնքից Աննա Հակոբյանը մեկնել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղության մարտական դիրքերից մեկն ու հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին։ Այցի ավարտին լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշել է․
‹‹Ծանոթ եմ քննադատություններ, այցերի հետ կապված չհասկացվածություն կա։ Առաջին հերթին ամուսնուս հորդորով եմ այցելում մարտական դիրքեր։ Հետո որպես վարչապետի կին։ Ես որպես վարչապետի կին գալիս եմ Մովսես գյուղ, ունեմ ծրագիր, տարբեր միջոցառումներ և այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող չգալ և չհետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Մինչև զինվորի մայրն լինելն էլ բանակը մեր յուրաքանչյուր քաղաքացու այնպես էլ իմ սրտում, հոգում և մտքում է եղել։ Նախկինում ինչպես վերաբերվել եմ բանակին, այնպես էլ վերաբերվում եմ այսօր››,- ասել է Աննա Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ