ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղարքունիքի մարզի դպրոցներին միևնույն տնտեսվարողի կողմից ապրանքներ մատակարարելու գործընթացում կոռուպցիոն չարաշահումների առկայությունը կպարզվի հարուցված քրեական գործի շրջանակում 11/29/2019 14:52 | Քրեական խրոնիկոն
04.10.2019թ. www.hetq.am կայքում հրապարակվել է «34 միլիոն դրամի գնումներ Գեղարքունիքի մարզպետարանի վարչության պետի եղբոր ՍՊԸ-ից» վերտառությամբ հոդվածը, որն իրականացված ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն: Մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։
Ձեռք բերված տվյալներով հաստատված է համարվել, որ յուրաքանչյուր տարի պետության կողմից ուսումնական գործընթացը կազմակերպելու համար կրթօջախներին գումար է հատկացվել, որով դպրոցների տնօրինությունը ձեռք է բերել դասավարման մատյաններ, օրագրեր, գրենական պիտույքներ, անհրաժեշտ այլ պարագաներ։
Այդ նպատակով Գավառի տարածաշրջանի մի շարք դպրոցներ 2017-2019թթ. պետության կարիքների համար մեկ անձից գնումների ընթացակարգի պահպանմամբ ապրանքի մատակարարման պայմանագրեր են կնքել «Բայազետ-96» ՍՊԸ-ի հետ, որի խանութ սրահից էլ, բանկային փոխանցումների միջոցով կատարված վճարմամբ, ձեռք են բերել դպրոցական պարագաները: Միաժամանակ պարզվել է, որ «Բայազետ-96» ՍՊԸ-ն պատկանում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետի եղբորը, իսկ ընկերությունը ապրանքներ է մատակարարել նաև Գավառի թիվ 1 հատուկ դպրոցին, որի տնօրենը հանդիսանում է նրանց քույրը:
Ըստ նախապատրաստված նյութերի՝ ընկերությունը մրցութային ընթացակարգով Գավառի թիվ 1 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին, գրենական պիտույքներից բացի, մատակարարել է նաև տնտեսական ապրանքներ և սննդամթերք՝ պայմանագրով նախատեսված տեխնիկական-բնութագրին, գնման ժամանակացույցին և ծավալներին համապատասխան:
Ելնելով դրանից՝ հետաքննության մարմինը եզրակացրել է, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք չեն բերվել տվյալներ առ այն, որ ընկերության և մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող մի շարք դպրոցների միջև պայմանագրերի կնքման գործընթացում ընկերության տնօրենի և Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետի եղբայրներ լինելու հանգամանքը որևէ ազդեցություն է ունեցել և գնումների գործընթացում չարաշահումներ են եղել: Արդյունքում կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
Սակայն Գեղարքունիքի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրման և կայացված վերոնշյալ դատավարական որոշման օրինականության ստուգման արդյունքում դատախազը հանգել է եզրակացության, որ նախ՝ հետաքննության մարմնի տրամադրության տակ չեն եղել նման եզրահանգման գալու համար բավարար փաստական տվյալներ: Բացի այդ, նկատի ունենալով հատկապես, որ գրենական պիտույքներից բացի, ի տարբերություն այլ դպրոցների, սննդամթերք, տնտեսական այլ ապրանքներ մատակարարելու պայմանագրեր են կնքվել փոխկապակցված անձանց կողմից ղեկավարվող այս դպրոցի և նման ուղղվածություն չունեցող ՍՊԸ-ի միջև, նյութերի նախապատրաստման սահմանափակ դատավարական ժամկետների պատճառով բավարար ստուգման չի ենթարկվել գնման գործընթացում օրենսդրական պահանջների պատշաճ կատարման հանգամանքները:
Ելնելով դրանից՝ դատախազը գտել է, որ իրականացված գնման գործընթացների օրինականությունը, մատակարարման գործըթնացի կազմակերպման վրա դպրոցի և մատակարար ընկերության ղեկավարների փոխկապակցված լինելու հանգամանքների ազդեցությունը հնարավոր է պարզել և առկա կասկածները փարատել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում առավել լայն քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործիքակազմի կիրառման պայմաններում, դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից