Թեմաներ
Երկուշաբթի 12 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/23/2024   14:19 Թրամփը խոստացել է վերջ դնել «տրանսգենդերային խելագարությանը» 12/23/2024   14:15 Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը. Անի Քոչար 12/23/2024   13:48 ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը "վերադարձնեք" Ադրբեջանին և չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը. Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը. Զաքարյան 12/23/2024   13:40 Ազատի կացարանում հրդեհի գործով նոր մեղադրյալ կա․ գործը կուղարկվի դատարան 12/23/2024   13:37 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված 12/23/2024   13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել 12/23/2024   13:25 Լուկաշենկոն գնում է 7-րդ ժամկետ. նա պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու 12/23/2024   13:21 Հրդեհ Լիճք գյուղում 12/23/2024   13:08 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 12/23/2024   13:06 Արարատի մարզում «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ 12/23/2024   13:01 Ռադիկալ քայլեր են լինելու, Երևանում օդի որակն անառողջ է. Ավինյանը հիշել է կեղտոտ օդի մասին 12/23/2024   12:54 Ռուսական պատվիրակությունը Թեհրանում է 12/23/2024   12:51 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել 12/23/2024   12:46 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը ,նույնիսկ Տեր-Պետրոսյանին պարտադրած կարգավորումն ավելի լավ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր. Խաչատրյան 12/23/2024   12:17 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին 12/23/2024   12:03 Հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվողները վճարելու են բացառապես անկանխիկ եղանակով. Ավինյան 12/23/2024   11:59 Դատախազությունն ընթացք է տվել Թագուհի Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ 12/23/2024   11:55 10 տարի Երևանի աղբավայրի թեման ծամծմվել է, մի գերատեսչությունից՝ մյուս գերատեսչություն է անցել, պտտվել է և կանգնել նույն տեղում. Ավինյան 12/23/2024   11:49 Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին 12/23/2024   11:43 Մաhացել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը 12/23/2024   11:38 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն 12/23/2024   11:29 Պուշկինի վրա արագ սննդի մի կետ կա, գիշերները ինչ-որ պրոցեսներ են լինում, աշխատելու թույլտվություն չպետք է լինի. Ավինյան 12/23/2024   11:20 Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է. Արցախի պատգամավոր 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/23/2024   10:56 Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի պարզ փորձաքննությունն ու ՇՄԱԳ-ն անցանել ենք, ուղարկում ենք համալիր փորձաքննության. Ավինյան 12/23/2024   10:41 Որոշում եմ այդ ծախսն ամբողջությամբ փոխհատուցել ինքնուրույն. Ավինյանը՝ 20 հազար դոլարանոց տոմսերով ԱՄՆ մեկնելու մասին 12/23/2024   10:29 Գյումրիում գիշերվանից սկսվել են ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքները 12/23/2024   10:25 Միասնական տոմսային համակարգը դեռևս քաոտիկ վիճակում է. ինչ է քննարկվում Ավինյանի գլխավորությամբ այսօր՝ ուղիղ 12/23/2024   10:22 Մինչ ՀՀ իշխանությունը խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման մեջ է. Աբրահամյան 12/23/2024   10:17 Կա փակ ավտոճանապարհ 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան 12/22/2024   20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան 12/22/2024   19:50 Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում 12/22/2024   19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան 12/22/2024   19:01 Այրվել է ավտոմեքենա 12/22/2024   18:57 Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի 12/22/2024   18:45 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը 12/22/2024   18:37 Մասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողությունները 12/22/2024   18:13 Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/22/2024   17:33 Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 12/22/2024   17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   15:58 Մագնեզիում, ֆոսֆոր, բարձրորակ սպիտակուց, յոդ և ֆոլաթթու, A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ․ Կարմիր խավիարի օգտակար հատկությունները 12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան 12/22/2024   15:00 Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել
12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/21/2024   16:16 Տղամարդը կողոպտիչ է ձեւացել եւ ծեծել նախկին կնոջը՝ հանուն նրա հետ վերամիավորվելու 12/21/2024   17:04 Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՀՀ ներկայիս իշխանության մասին․ Նաիրա Կարապետյան 12/22/2024   11:05 Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում․ նոր տեսանյութ՝ Փաշինյանից 12/22/2024   19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան

Հայկ Մարությանի որոշմամբ Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 0,6 հա տարածքով ինքնակամ կառույցն օրինականացվել է. նոր կոռուպցիոն բացահայտումներ Դավիթ Խաժակյանից (տեսանյութ) 11/29/2019   16:03  |  ԼՐԱՀՈՍ

Երեւանի քաղաքապետարանը քաղաքի կառուցապատումը վերածել է առեւտրի եւ 3 աղբատար Կամազների դիմաց օրինականացրել գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող շուրջ 0,6 հա տարածք զբաղեցնող ինքնակամ շինությունը։

Այս մասին հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նա ասաց, որ բացահայտում է մի բան, որը որը մամուլով չի հնչել։

«Իմ ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ վերնագրված «Մալաթիա Սեբաստիա Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացնելու մասին։ Խոսքը գնում է 5842 քմ ինքնակամ կառույցի մասին՝ շուրջ 0,6 հա, որը քաղաքապետը իր որոշմամբ օրինականցրել է եւ եթե դուք մտաբերեք այս անուն ազգանունը, այն համապատասխանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ Անուն ազգանվան հետ, իսկ Օհանով 15/ 1 այն հասցեն է, որտեղ գրանցված է Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցը»,-հայտարարեց ավագանու անդամը։

Դավիթ Խաժակյանի խոսքով, քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23-ին եւ դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, որի ընթացքում քաղաքապետարանը «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունից ստացել է աղբատար մեքենաները։

«Քաղաքապետարանը ռեկետի միջոցով առաջարկել է գործարարներին գործարք՝ բերեք ծառայություն մատուցեք, մեքենաները տվեք մեզ, դրա դիմաց ձեզ կտանք այս թույլտվությունը»,-հայտարարեց Խաժակյանը՝ հայտարարելով , որ 5842 քմ կառուցապատելը մեկ օրվա բան չէ։

«Այս որոշումը, որի տակ ստորագրել է Հայկ Մարությանը, գրված է նոյեմբերի 4-ով, սա այն ժամանակահատվածն է, երբ Հայկ Մարությունը չէր գտնվում երկրում եւ բացակայում էր քաղաքից։ Փաստորեն, ստորագրվել է որոշում, որը բնականաբար եղել է իր գիտությամբ։ Այդ օրվա մյուս որոշումները, երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ Հրաչյա Սարգսյանը՝ քաղաքապետի տեղակալն է ստորագրել, բայց այս մեկը ստորագրվել է քաղաքապետի անունից»,-ասաց Խաժակյանը՝ շարունակելով. «Որն է իմ ողջամիտ կասկածը՝ ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը չի ստորագրել, որովհետեւ , կարծում եմ, տեսնելով , որ շուրջ 6 հա տարածք կառուցապատվում է այդպիսի գործարքի դիմաց եւ ստիպված քաղաքապետի փոխարեն ստորագրվել է այս փաստաթուղթը իր արձակուրդ եղած ժամանակահատվածում»,-ասաց նա։

Ավագանու անդամը հայտարարեց, որ քաղաքապետ Մարությանը խախտել է բոլոր բարերարության նորմերը, ամիսներ շարունակ դա թաքցրել հասարակությունից եւ երբ իրեն ուղիղ հարց են տվել՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը ինչ- որ գույք է տվել քաղաքապետարանին, նա հերքել է՝ ասելով, որ դա սուտ տեղեկություն է։ Ըստ Խաժակյանի, Երեւանի քաղաքապետարանը ոչ թե ստանում է նվերներ, այլ իրականացնում է գործարք եւ դրա դիմաց կատարում իր պաշտոնական լիազորությունները։

Խաժակյանն ասաց՝ այստեղ խնդիրը ոչ Գագիկ Խաչատրյանն է, որի հետ կապված կառուցապատման հարկայնությունը բարձրացվել է, ոչ Սամվել Ալեքսանյանը, խնդիրը ըստ Խաժակյանի, քաղաքապետարանի գործելաոճն է, որով քաղաքապետարանը անհավասար հնարավորությունների մեջ է դնում տնտեսավարողներին։ Ավագանու անդամն ասաց, որ բազմաթիվ մարդիկ են իրենց փոքրի տնակները նորոգելու կամ օրինականացնելու մերժում ստացել։

Նա ասաց, որ իր տեղեկություններով այս գործարքները քաղաքապետի գիտությամբ իրականացրել է նրա տեղակալը։ Դավիթ Խաժակյանն ակնկալում է, որ իրավապահները այս ամենին ուշադրություն կդարձնեն։ «Բոլոր ապագա իրավական գործընթացները, որոնք այս մասով կսկսվեն, պետք է տան պատասխաններ, թե ո՞ր պաշտոնյան է բանակցություն վարել ինչի՞ դիմաց եւ սրա արդյունքում կարծում եմ լրացուցիչ շատ հանգամանքներ կպարզաբանվեն»։
Նա ասաց՝ բազմաթիվ կազմակերպությունների անուններ դեռ չեն հնչել , որոնց սեփականատերը հաղորդագրություն են թողել հետագա գործընթացների համար, որը իբրեւ, թե պետք է հավաստի, որ անշահախնդիր նվիրատվություն է, որի դիմաց իրենք քաղաքապետարանից ոչինչ չեն ստացել։

«Սա բացահայտ կոռուպցիա է, սեփական լիազորությունները կատարելու դիմաց ինչ-որ բան պահանջել է, բարեվարքության նորմերի խախտում է, թաքցնել է եւ հասարակությանը ստել»։

Խաժակյանն ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը չնախատեսված արձակուրդ է մեկնել։ «Այս կծիկը սկսել է քանդվել եւ իրավապահները սրանով պետք է զբաղվեն։ Բացի այս ամենից ինչը որ կա, հնարավո՞ր է լինեն երեւույթներ, երբ քաղաքապետարանի խորհրդով այս կազմակերպությունները կոնկրետ դիլերներից մենքենա են գնել, ի՞նչ արժեքով են ձեռք բերել,հնարավո՞ր է արդյոք , որ այդ արժեքների եւ փաստացի արժեքների միջեւ լինեն տարբերություններ»։

Խաժակյանն ասաց՝ իրավապահները, ինչպես վարվեցին նախկին ռեժիմի կոռուպցիոն գործերի շրջանակներում, պետք է նույն կերպ վարվեն նաեւ հիմա.

«Գնան քաղաքապետարան, պահանջեն, ստանան այս բոլոր փաստաթղթերը, հարցաքննեն բոլոր այս պաշտոնյաներին եւ հնչեցրածս բոլոր հարցադրումների պատասխանները տան։ Ես դա օբյեկտիվորեն ակնկալում եմ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:36 29/11/2019  |  ՄեկնաբանությունՔաղաքապետի արձակուրդը՝ որպես փախուստ պատասխանատվությու՛նից
17:52 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետն արձակուրդից վերադարձել է բարձր տրամադրությամբ, նպատակաուղղված. խոսնակ
14:47 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետ Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել
10:15 27/11/2019  |  ՄամուլՍուտասա՞ն. Հայկ Մարությանը մասնակի ամնեզիա ունի. նա «չի հիշում», թե ովքեր են 20 «ԿամԱԶ» նվիրողները
22:46 25/11/2019  |  ԼՐԱՀՈՍԷս տեմպերով Երևանը պիտի 175 տարի «կարգին» քաղաքապետ ունենա, որ բոլոր վերելակները փոխվեն. Հովհաննես Խաչատրյան
18:47 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
22:08 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
18:05 18/11/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե Տարոն Մարգարյանն այդ նստարանների հետ կապված կոռուպցիոն գործարքի մեջ էր, ինչու՞ ենք այդ նստարանները մինչ օրս նույն գնով ձեռք բերվում. Թեհմինա Վարդանյան
09:31 13/11/2019  |  Մամուլ«Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է. «Իրավունք»
10:23 21/10/2019  |  ՄեկնաբանությունՏրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Մարության

Արխիվ

[]