ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարդույթավորված մարդն ընդհանրապես իշխանության ղեկին հակացուցված է. Կարինե Նալչաջյան 11/29/2019 21:56 | ԼՐԱՀՈՍ
Ասել, որ երկրի ղեկավարը կամ պաշտոնյան պետք է բարդույթով առաջնորդվի, մեծագույն սխալ ու մոլություն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ՀՔԾ-ում արած հայտարարությանը։
Մասնագետը նախ բացատրեց՝ հոգեբանական բարդույթ հասկացությունը, առհասարակ, հոգեախտաբանության տիրույթից է։ «Երբ խոսում ենք մարդկանց բարդույթներից, դրանք առանձնապես մարդու հոգեկան առողջության մասին չեն խոսում, այսինքն, եթե մենք խոսում ենք բարդույթի մասին, թեկուզ դրական ֆոնի վրա, մենք ընդհանրապես սխալվում ենք։ Հոգեբանության մեջ վաղուց է հայտնի, որ կյանքում բարդույթներով առաջնորդվելը հաճախ կործանարար է լինում ոչ միայն այն մարդկանց համար, ում հետ շփվում են, համագործակցում են, ազդեցությունը կրում են իրենց վրա, այլեւ հենց իրենց»։
Հոգեբանի խոսքով, բարդույթներ ունենալ, նշանակում է՝ իրականության զգացողությունը կորցնել, իրական կապերը փոխարինել կեղծ, անհասկանալի, սուբյեկտիվ , անառողջ կապերով։
Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարել է.«Հայաստանում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ եւ մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյաների էս իշխանի, բդեշխի բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով»։ Նա ասել է, որ այդ դեպքում պաշտոնյան կհասկանա, որ և՛ տեր է, և՛ ծառա։
Կարինե Նալչաջյանի խոսքով, նախ եւ առաջ պաշտոնյան պետք է կարողանա հասկանալ իր ստանձնած դերի լրջությունը, այն մեծագույն պատասխանատվությունը, որը դնում է իր առջեւ այդ դերը եւ սպասելիքները, որոնք ունեն մարդիկ։ «Այս դեպքում հոգեբանական կայունություն է անհրաժեշտ, շատ բարձր ինտելեկտ, այսինքն, ասել, որ իշխանավորը պետք է ունենա այս կամ այն բարդույթը, դա նշանակում է ասել՝ եկեք անառողջ մարդկանց ձեռքը տանք կարեւոր օղակների ղեկը»։
Հոգեբանը նկատեց՝ «նախարար» բառը լատինական «մինսիտր» բառն է, որի նախնական իմաստը հենց ծառան է։ «Նախարարները պետք է հասկանան, որ այն դիրքը, որն իրենք գրավել են, նախ եւ առաջ ծառայություն է նշանակում, նա այդտեղ է ոչ թե վայելքների, իշխանությամբ պարծենալու, կյանքից կտրվելու եւ ինչ-որ կոմպլեքսների գիրկը ընկնելու համար, այլ ժողովրդին ծառայելու համար, իսկ նախարարից նախարարը, այսինքն, վարչապետը ժողովրդի համար մեկ ծառան է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հասարակությունը վարչապետից ոչ թե հրաշագործ քայլեր է ակնկալում, այլ լուրջ աշխատանք։
«Այսօրվա պնդումով Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ ինքն իրեն Քրիստոս է զգում, սա հոգեբանական ինքնանույնացում է Քրիստոսի կերպարի հետ կամ, բդեշխ ասելով, գուցե նկատի է ունեցել իշխանության մոլուցքով տարված մեկի՞ն։ Բդեշխը պատմականորեն այսօրվա մարզպետի կարգավիճակի նման մի բան է եւ մարզպետ լինի, նախարար, թե վարչապետ, նրանք, նախ և առաջ, հայրենիքի եւ պետության ծառան են եւ չպետք է փորձեն թաքնվել կոմպլեքսների քողի տակ։ Մտահուզական բարդույթ է կոմպլեքսը, կոմպլեքսավորված մարդն ընդհանրապես իշխանության ղեկին հակացուցված է, որովհետեւ գոյություն ունեցող կամ հնարավոր բարդույթներ ունեցող մարդկանց գործելակերպը ինչ-որ մի պահի չարիք է դառնալու, այնպես որ, մենք բարդույթավորված իշխանավորների կարիք ընդհանրապես չունենք։ Մենք ունենք լրջմիտ, բարձր ինտելեկտ ունեցող, բարեկրթություն եւ կրթվածություն ունեցող, հոգեպես առողջ ու կայուն, եւ որ շատ կարեւոր է, հայրենիքի համար մեծագույն պատասխանատվության զգացում ունեցող առաջնորդների կարիք»։
Կարինե Նալչաջյանն առաջարկում է մոռանալ բարդույթների մասին, որովհետեւ լավ ու վատ բարդույթներ չկան։
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի՝ արդեն երկրորդ անգամ Քրիստոսի հետ համեմատությանը, հոգեբանը նկատեց՝ հեղափոխական թոհուբոհի մեջ բարդույթավորված մարդիկ նրան Քրիստոսի, փրկչի ու մարգարեի հետ համեմատեցին, ինչը լուրջ ընդունվեց։ «Մարդը լուրջ ընդունեց եւ հոգեբանորեն նույնացել է այդ կերպարի հետ։ Սա խոսում է այն մասին, որ նա ունեցել է թույլ կետեր՝ ինքնասիրահարվածության, նարցիսային եւ քանի որ իրեն հաջողվել է այդպիսի ալիք բարձրացնել եւ գտնվել են բարդույթավորված մարդիկ, ովքեր իրեն մարգարեացրել են, նա այդ կերպարն է ընդունել։ Եվ հիմա, մենք հիմա լուրջ հարցերը թողած նման խնդիրներ ենք քննարկում, հասկանո՞ւմ եք Հայաստանի առջեւ կանգնած հարցերն այնպիսին են, որ եթե այս վիճակներից դուրս չգան պատասխանատուները, ուրեմն մեր երկիրը վտանգված է»,-եզրափակեց Կարինե Նալչաջյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից