ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր խնդիրը մտածելն է, որ քաղաքացիներն ունենան ֆինանսական պաշտպանվածություն. Արսեն Թորոսյան 11/28/2019 15:13 | ԼՐԱՀՈՍ
«Առողջապահական ապահովագրության հարցի հետ կապված տարբեր ժամանակներում ասել են՝ վաղ է, որովհետև համակարգը պատրաստ չէ, վաղ է, որովհետև երկրի ՀՆԱ-ն դեռ այդքան մեծ չէ, մարդաշնչով ՀՆԱ-ն մեծ չէ, չկան համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներ, աջակցող էլեկտրոնային համակարգեր և այս մոտեցումները կարելի է տարածել նոր ներդրվող ցանկացած համակարգի վրա։ Համակարգ ներդրվելուց միշտ ինչ-որ բան փոխվում է և ասել, որ վաղ է, եկեք հետաձգել ևս 5 տարով՝ սխալ է»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ արդյոք ուզում ենք, որ ՀՀ բոլոր բնակիչները, որ հարկեր են վճարում ունենան առողջապահական ծածկույթ. «Եթե ուզում ենք, ապա դրան աջակցող համակարգերի ներդրման վերաբերյալ կարող ենք բանավիճել մեկ տարի, երկու տարի, նույնիսկ տասը տարի, եթե պարզենք, որ այդ 10 տարին է անհրաժեշտ ներդրումն անելու համար, բայց սկզբունքը պետք է լինի դա, և թե՛ առողջապահական համաշխարհային հանրույթը և թե մեր կառավարության քաղաքականությունն այն է, որ պետք է ընդգրկել որքան հնարավոր է շատ մարդու։ Ավելին` ասեմ, այդ ներդրումը կարող է լինել փուլերով»։
Առողջապահության նախարարը նշեց, որ աշխատավարձից պահվող տոկոսը հաշվարկի արդյունք է, որը բխել է անհրաժեշտ գումարի պակասորդը լրացնելու նպատակից։
«Հաշվարկվել է 3 մլն մարդու համար ինչքան գումար է անհրաժեշտ, հանվել է այն գումարը, որ պետությունն այսօր արդեն տրամադրում է և հաշվարկված գումարից հանվել է պետական մասնակցությունը, որն, ի դեպ, մնալու է 45%-ի շրջանակներում։ Հաշվարկվել է աշխատող քաղաքացիների համախառն եկամուտից որոշակի տոկոս։ Հիմա Կառավարությունն, ԱԺ-ն կարող են որոշել, որ մեզ պետք չէ այդ համակարգը, բայց դրանից հետո կառաջանա հաջորդ հարցը՝ ինչպես է պետությունը հոգալու քաղաքացու առողջական ծախսերը։ Եթե այնպես, ինչպես հիմա (կարծում եմ բոլորդ գիտեք՝ հիմա ինչպես է տեղի ունենում), նույնիսկ սովորական քաղաքացին, որն ունի նորմալ եկամուտ 200-300 հազար դրամ կամ նույնիսկ 500 հազար դրամ ամսեկան, կարող է այնպիսի աղետալի ծախսերի ենթարկվել, որը կարժենա 7-ից 8մլն դրամ։ Հիմա մենք մտածե՞նք, որ այդ մարդու ծախսերն աղետալի չլինեն, թե՞ չմտածենք։ Մեր խնդիրը մտածելն է, որ քաղաքացիներն ունենան ֆինանսական պաշտպանվածություն»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Նա շեշտեց, որ ինչքան շատ մարդ լինի համակարգում, այնքան այն լինելու է ավելի հասանելի, մատչելի ու որակյալ. «Դա չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի, բայց առնվազն տեսությունն ու միջազգային փորձը դրա մասին են խոսում»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից