ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մատնիչն ու քաղաքացին տարբեր բաներ են 11/28/2019 12:17 | Վերլուծություններ
Արարատ Միրզոյանի խաշի պատմությունն անհեթեթ է ու տգեղ։ Նա որևէ դատապարտելի բան չի արել՝ ո՛չ օրենքի տեսակետից, ո՛չ հանրային էթիկայի։ Ընկերական միջավայր, համեստ սեղան՝ այն, ինչ անում են բոլորը։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչո՛ւ հնարավոր եղավ ստանալ նման «մեդիապատմություն», և թե ինչո՛ւ այն ունեցավ այդքան մեծ հնչեղություն։
Այլ մթնոլորտում, այլ հանրային տրամադրությունների պայմաններում, սա կլիներ չորրորդական թեմա կամ գուցե ընդհանրապես չլիներ։ Օրվա մթնոլորտի բառապաշարով՝ տեղի ունեցածը իշխանավորների կյանքի թափանցիկության (transparency) արդյունք է, իսկ փակված հաշվի մասին տեղեկություն հաղորդած մատուցողի արարքը՝ ոչ այլ ինչ, քան «պատասխանատու, իրազեկ» քաղաքացու արարք։ Նոր Հայաստանի քաղաքացու կեցվածք։
Առաջին արժեհամակարգային շոկը ես ապրեցի այն ժամանակ, երբ դեռևս 1.5 տարի առաջ նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փայտը ձեռքին, դպրոցի հետնամուտքից, լայվը միացրած թաքուն գնում էր դասասենյակներից մեկում ծնողական ժողով բռնացնելու, որտեղ, ըստ իր տեղեկությունների, դրամահավաք կարող էր լինել։ Ակնհայտ է, որ Երևան պանդոկի աշխատակիցներից մեկի նման այդ դպրոցում էլ գտնվել է ինչ-որ «պատասխանատու» քաղաքացի, իսկ նախարարն էլ, պարզապես չզգալով, թե ինչ է նշանակում պետության նախարար, թաղային ոստիկանի ստաժորի նման շտապում էր սեփական ձեռքերով արձանագրել պահը։ Սա սկիզբն էր՝ տխուր և անդուր։
Հետո նոր Հայաստանի իշխանությունները նոր կրոնի մոլեռանդությամբ քարոզում էին «թեժ գիծ», ռադիկալ մոլլայի ոգևորությամբ՝ զանգե՛ք, գրե՛ք, մատնե՛ք, բացահայտե՛ք և այլն։ Ու հասարակությունը լծվեց այդ անարդյունավետ ու դեգրադացնող գործին, ու թեև դեպքերի 90 տոկոսը սուտ մատնություններ էին, բայց թափանիվն արդեն միացել էր։ Հետո պեղեցին Սիլվա Համբարձումյանին, որը ժանրի դասականներից է, ու նրա վրա կառուցեցին նոր Հայաստանի դատաիրավական ռեֆորմը։
1.5 տարի է՝ Քաղաքացիական կեցվածք ձևակերպման տակ խրախուսվել է մատնագրությունը։ Հարուցվել են քրեական գործեր՝ ուղղորդված մատնությունների վրա, ընդունվել են օրենքներ, որոնք քաղաքացուն խրախուսում են դառնալ ինֆորմատորներ, առանձին պատգամավորներ մասնագիտանում են մատնագրերի գործում և այլն և այլն։ Ինքը՝ Ն. Փաշինյանը, մի քանի անգամ խրախուսել է այդ ոճը։ Քաղաքացիական կեցվածքի և մատնագրության մեջ ահռելի տարբերություն կա։ Քաղաքացին բարձրաձայն խոսում է եղած խնդիրների մասին ու լուծումներ պահանջում՝ չթաքնվելով անանուն հաղորդագրության ետևում։ Մատնիչը ֆեյք է՝ անկախ իր հայտնած տեղեկության կարևորությունից։ Քաղաքացու համար կարևորը իր բարձրաձայնած խնդրի լուծումն է, մատնիչի համար՝ կոնկրետ մարդուն վնասելը՝ ինչ գնով ուզում է լինի՝ անկախ բարձրացված հարցից։ Ֆեյքերի ինստիտուտն ու մատնությունը խրախուսելը և քաղաքացու պատասխանատու կեցվածքը գովերգելը բոլորովին տարբեր բաներ են։
Հիմա դրա զոհը դարձել է Արարատ Միրզոյանը։ Սա վերջի՞ն դեպքն է. վստահ եմ՝ ոչ։ Մթնոլորտն է այդպիսին։ Ա. Միրզոյանի խաշը թեժ գծի պաշտամունքի, ֆեյքերի խրախուսման ու Սիլվայի ուղիղ հետևանքն է։ Կհաջողվի՞ արդյոք փոխել մթնոլորտն ու մտնել քաղաքացիական, այլ ոչ՝ մատնիչների հասարակության կառուցման փուլ։ Այո, եթե դրվի նման խնդիր։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել