ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանուն և ընդդեմ Հայաստանի 11/28/2019 10:54 | Վերլուծություններ
1921 թվականի հունվարին նշանակվելով է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ, որն ըստ էության, նույնն է, թե՝ այսօրվա վարչապետի պաշտոնը, Ալեքսանդր Մյասնիկյանը միանգամից լծվեց պետականաշինության, պատերազմներից բզկտված երկրի տնտեսությունը վերականգնելու ու կայացնելու գործին:
Իշխանափոխությունն այն ժամանակ այսպես կոչված՝ թավշյա ու առանց զենքի չէր եղել, քաղաքացիական պատերազմ էր, որի դասական օրինակը ՝ Ֆրունզե Դովլաթյանի անզուգական «Սարոյան եղբայրներ» ֆիլմն է տալիս, երբ հայը հայի դեմ էր կռվում, եղբայրը՝ եղբոր, հարազատը՝ հարազատի, հարևանը՝ հարևանի: Բայց Առաջին Հանրապետության լուսավոր դեմքերը զենքն այն ժամանակ վար դրեցին՝ ի շահ Հայաստանի, թող որ խորհրդային, սակայն, նրանք գործեցին հանուն:
Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավարը բարեբախտություն որպես՝ Ալեքսանդր Մյասնիկյանն էր, որը լինելով բացառիկ կամային կերպար, միաժամանակ բոլոր կարող ուժերին ի շահ Հայաստանի ու հայության համախմբողը եղավ: Գաղափարը մեկն էր՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ:
Հենց նրա հրավերով էր, որ արձագանքեցին, հավաքվեցին ու մեկտեղվեցին Հայաստանում մեր մտավորականության սերուցքը կազմող երևելիները՝ Ալեքսանդր Թամանյանն ու Մարտիրոս Սարյանը, Հրաչյա Աճառյանն ու Հակոբ Կոջոյանը, բազմաթիվ ուրիշներ:
Ասենք, Խորհրդային Հայաստանի ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանը չմտածեց վայրկյան իսկ, որ դեռևս 1919 թվականին, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության կողմից էր Ալեքսանդր Թամանյանը Հայաստան հրավիրել՝ նշանակելով Հանրապետության գլխավոր ճարտարապետ և ուրեմն, նա սպիտակ էր, իսկ իրենք՝ կարմիր:
1923 թ. Հայաստանի խորհրդային կառավարությունը, անձամբ՝ Ա. Մյասնիկյանը Թամանյանին հրավիրում է Հայաստան / 1921 թ. նա տեղափոխվել էր Թավրիզ /՝ գլխավորելու քաղաքաշինության, ճարտարապետության և շինարարության բնագավառը, շարունակելու Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները:
Ընդ որում, շեշտեմ, որ Թամանյանի առաջարկած մոտեցումներն անվերապահորեն ընդունում էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը:
Բնականաբար, այնպես չէր, որ պիտակավորողներ չկային, սակայն մեր ղեկավար այրերը՝ Մյասնիկյանը, Խանջյանը, Երզնկյանը անձամբ էին սաստում պիտակավորողներին: Երկիր էին կառուցում և այս համատեքստում Հայաստանն իր տաղանդավոր զավակներին օտար ափերից տուն էր կանչում՝ համատեղ ուժերով կառուցելու:
Իսկ ի՞նչ է անում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ի սկզբանե սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, մերոնց ու նրանց, նախկինների և ներկաների է բաժանել ազգը՝ միտումնավոր կերպով ուղղորդելով հանրությանը, անձամբ որակումներ կպցնելով և պիտակավորելով մարդկանց, ովքեր տասնամյակներ ու տարիներ ի նպաստ երկրի ու պետության գործունեություն են իրականացրել իրենց ոլորտներում:
Ո՞րն է այս ամենի, նրա վարած այս ապաշնորհ և անհեռատես, բաժանարար գծերը գնալով խորացնելու քաղաքականության նպատակը: Ի վերջո, այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և նրա շուրջ, ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ Է և այն մթնոլորտը, որ տիրում է մեր իրականության մեջ, շատ հստակ ազդակներ է տալիս դրսի ուժերին: Խոտոր ու պառակտված է հանրությունը, երկրում քաոտիկ վիճակ է, իշխանությունն ականջալուր չի լինում ընդդիմության արդարացի անհանգստություններին ու մտահոգություններին, ավելին, իշխանությունը, վայելքների մեջ է…Այսինքն, ճիշտ ժամանակն է դրսից հարվածելու:
Բայց զարմանալի անհոգություն է տիրում իշխանական վերին էշելոններում. անհաղորդ, անհոգ, ազգը միավորելու ցանկություն ու պատրաստակամություն չդրսևորելու Փաշինյանի այս կերպը գուցե նրա ինքնապաշտպանական ռեակցիա՞ն է : Չէ՞ որ ավելի քան՝ հստակ է, որ,,Վերնատուն ակումբը,,՝ իր բոլոր անդամներով ազգային շահից ելնելով իշխանություն-ընդդիմություն, նախկիններ-ներկաներ համաձայնությանը կողմ էր լինելու՝երկրի համար կարևոր՝ անվտանգային խնդիրների, Արցախի խնդրի շուրջ միասնական ճակատ ձևավորելուն… Սակայն, իշխանությունը նման խնդիր չի դնում և չունի նման օրակարգ: Օրակարգում միայն բաժանարար գծերը խորացնելն է, ատելություն սերմանելը, հասարակության պառակտումը: Տպավորությունն այնպիսին է, որ այս ամենը արվում է միտումնավոր:
Իսկ եթե այսպես է, ուրեմն մենք գործ ունենք երկիրը կործանման տանող ուժի հետ և Հայաստանում ու Արցախում առկա և նոր ստեղծվող ազգային ուժերը պիտի համախմբվեն և համախմբեն հանրությանը՝ ի շահ պետության և պետականության:
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ