ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը կորցրել է կապը իրականության հետ 11/28/2019 14:39 | Տնտեսություն
Իբր Հայաստանում աշխատավարձերն այնքան բարձր են, հիմա էլ կառավարությունն ուզում է դրանից լրացուցիչ հարկ գանձել։ Այն էլ ոչ ավել, ոչ պակաս` 6 տոկոսի չափով։ Ու դա ակնկալվում է անել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման շրջանակներում։
Ինչպես հայտնի է, կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսում է անցում կատարել համընդհանուր ապահովագրության։ Դրա համար առաջարկվում է սահմանել առողջապահության հարկ, որը պիտի վճարի աշխատողը` սեփական աշխատավարձից։
Որ առողջության պարտադիր ապահովագրությունն անհրաժեշտություն է, այդպես էլ կա։ Քաղաքակիրթ աշխարհը գնում է այդ ճանապարհով։ Բայց դրա համար նախ անհրաժեշտ է ստեղծել բավարար հիմքեր։ Իսկ Հայաստանում նման հիմքեր բացարձակապես չկան։ Այսպես` գնալու դեպքում, առաջիկայում չեն էլ լինելու։
Առողջության պարտադիր ապահովագրության անցնելուց առաջ նախ պետք է մտածել մարդկանց արժանապատիվ աշխատավարձ վճարելու մասին։ Այսօր աշխատողների 60 տոկոսի աշխատավարձը Հայաստանում 150 հազար դրամից ցածր է։ Խոսքը վերաբերում է 360 հազար մարդու։ Մինչ նրանք չեն կարողանում գոյատևել ստացած խղճուկ աշխատավարձերով, հիմա էլ դրանից 6 տոկոս մասհանում պիտի կատարեն առողջապահության հարկի տեսքով։
Սոցիալական առումով 6 տոկոսանոց հարկային բեռը մեծ ծանրություն է շատերի համար։ Այնինչ, դա շատ ավելի քիչ կարող էր լիներ, եթե կառավարությունը նախապես մտածեր մարդկանց աշխատանքով ապահովելու մասին։
Պաշտոնական տվյալներով, այսօր Հայաստանում շուրջ 250 հազար գործազուրկ կա։ Ու եթե այդ մարդիկ աշխատանք ունենային, ապա առողջապահության հարկի բեռը անհամեմատ ավելի ցածր կլինի, քան առաջարկվող 6 տոկոսն է։
Առողջության համապարփակ ապահովագրության անցնելուց առաջ այս խնդիրներն է պետք լուծել։ Եվ ոչ միայն դրանք։ Պետք է մտածել նաև առողջապահական ծառայությունների պատշաճ մատուցման և սպասարկման որակի բարձրացման, ապահովագրության հասանելիության ու մատչելիության ապահովման մասին։
Ըստ էության, այսօր էլ Հայաստանում կա նման ծառայություն` նույն սոցիալական փաթեթի շրջանակներում, որը տրամադրում է պետությունը։ Բայց կառավարությունը գոնե գիտի՞, թե այն ինչքանո՞վ է ծառայում իր նպատակին։
Այնպես չէ, որ բժշկական համընդհանուր ապահովագրության ներդրման գաղափարը նոր է ի հայտ եկել և նախկինում չկար։ Այդ մասին շատ վաղուց է խոսվում։
Բայց նախկինում որևէ կառավարություն չգնաց դրան` հաշվի առնելով առկա բազմաթիվ խնդիրներն ու մարտահրավերները։
Եթե այսօր կառավարությունը պատրաստվում է անտեսել դրանք ու գնալ համընդհանուր ապահովագրության ներդրման, ապա պետք է բարի լինի շատ ավելի մեծ բեռ ստանձնել։ Եվ ոչ թե հասարակության, առանց այն էլ խղճուկ աշխատավարձերի հաշվին` փորձի իր ուսերից գցել մարդկանց առողջության ապահովման պարտավորությունը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ