ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը գոյություն է ունեցել դեռեւս 1995 թ. Արա Բաբլոյանը՝ պարտադիր ապահովագրության մասին 11/28/2019 18:42 | Հարցազրույց
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծի շուրջ, «Փաստինֆո»-ն զրուցել է «Արաբկիր» ԲԿ տնօրեն, առողջապահության նախկին նախարար եւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Նախագիծը, հիշեցնենք, առաջարկում է աշխատավարձի 6 տոկոսի չափով առողջապահական հարկ սահմանել եւ այսպես ասած, սոցիալական համերաշխության սկզբունքով, միեւնույն անվճար ապահովագրական ծածկույթն ապահովել հասարակության բոլոր խմբերի համար։ Արա Բաբլոյանը կողմ է ներկայացված նախագծին, ասում է՝ այս գաղափարն առաջին անգամ դեռ 1995-96 թվականներին է առաջ քաշվել իր կողմից մշակված Բժշկական պարտադիր ապահովագրության մասին նախագծում, որն ուղարկվել էր ԱԺ։ Բաբլոյանի խոսքով, 1996 թվականի ընտրություններից հետո կառավարությունը ձեռնպահ մնաց նախագծից, իսկ այն ժամանակի վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը ռեֆորմատոր է ու բարեփոխումների ջատագով, բառացի իրեն ասաց. «Արա , գիտե՞ս, ես կողմ եմ դրան, բայց այս փուլում վախենում եմ նոր զարգացող տնտեսության վրա նոր հարկատեսակ դնել»։
Արա Բաբլոյանը նաեւ հիշեց՝ ժամանակին ինքն առաջարկում էր ստեղծել հիմնադրամի կարգավիճակ ունեցող գործակալություն, որի միջոցով պետք է իրականացվեր գաղափարը։
Ի դեպ, Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագծում եւս առաջարկվում է ստեղծել հանրային կառույց` Հիմնադրամ, որը պետք է ապահովի ապահովագրության համար հավաքագրվող գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետ մեխանիզմների կիրառումը։ «Փաստինֆո»-ի հարցին, արդյո՞ք Արա Բաբլոյանը նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել կամ խորհուրդներով օգնել է աշխատանքային խմբին, Արա Բաբլոյանը բացասական պատասխան տվեց։ «Ես հասկանում եմ, Դուք տեսնում եք, որ ես ծրագիրը պաշտպանում եմ, բայց եթե փնտրեք, կգտնեք 1995թ-ին Արա Բաբլոյանի պատրաստած նախագիծը, դա շատ վաղուցվանից գոյություն ունեցող գաղափար է։Նույնիսկ նախորդ կառավարության եւ այս կառավարության ժամանակ, երբ ես ԱԺ նախագահ էի եւ խոսք էր գնում եկամտահարկը 28 տոկոսից 23 տոկոս դարձնելու մասին, ես առաջարկեցի՝ քանի որ այդ 5 տոկոսն ազատվում է եւ աշխատողը դեռ այն չի շոշափել ու հոգեբանորեն իրենը չի համարում, անցումային փուլում այդ 5 տոկոսով քաղաքացու համար առողջության ապահովագրություն անել։ Այսինքն, կոնցեպտուալ խնդիրն այն է, որ մարդ ավելի հեշտ կհրաժարվեր այդ գումարից, քանի դեռ այն չէր շոշափել, իսկ ապահովագրությունն իր առողջության համար է»,-ասաց նա։
-Պարոն Բաբլոյան, սոցցանցային քննարկումներում քաղաքացիները արդարության խնդիր են բարձրացնում, ասում են՝ աշխատող քաղաքացու հաշվին պետությունը փորձում է սոցիալական ու առողջապահական խնդիրներ լուծել։
-Տարբեր եվրոպական երկրներում, այդ թվում Ֆրանսիայում մի այսպիսի մոտեցում կա՝ սոցիալական համերաշխության սկզբունքը, երբ հարուստը օգնում է աղքատին, առողջը օգնում է հիվանդին։ Նրանք, ովքեր երիտասարդ են, ասենք 30 տարեկան , չի բացառվում, որ տարիներ շարունակ ապահովագրական վճարներ վճարեն եւ չհիվանդանան, բայց իրենց վճարներն օգտագործվում են այն մարդկանց համար, ովքեր հիվանդանում են, օրինակ, մարդը 60 տարեկան է, ինֆարկտի վտանգ կա, ստենդ են դնում եւ այլն։ Սա է սոցիալական համերաշխության գաղափարը։ Թորոսյան Արսենը սա չի հորինել, ընտրել է մի մոդել, որը սոցիալական արդարության մոդել է։ Քաղաքացիները կարող են ասել՝ օրինակ, յուրաքանչյուր մարդ վճարի ֆիքսված գումար, օրինակ, 5 հազար դրամ, բայց երբ մենք տեսնում ենք, որ հավաքարարը ստանում է ամսական 100 հազար դրամ, իր համար այդ 5 հազար դրամը շատ ավելի շոշափելի է, քան մեկ ուրիշի համար, որը ստանում է ասենք, 1 միլիոն դրամ, օրինակ 20 հազար դրամ վճարելը։ Եթե Հայաստանում միջին եկամուտը, ենթադրենք 160 հազար դրամ է կազմում, 6 տոկոսը 9.600 դրամ է կազմում, որը 12 ամսվա համար կազմում է 115 հազար 200 դրամ։ Եթե դուք հիմա հարցնեք ապահովագրական գործունեությամբ զբաղվող մասնագետներին, ձեզ կասեն, որ տարեկան 115 հազար 200 դրամը այնպիսի փաթեթ է, որը քաղաքացու համար կարող է ապահովել տարեկան 5-6 միլիոն դրամի ծածկույթ, եթե հիվանդանա եւ շատ լայն սպեկտրի ծառայություններ։ Բայց կարելի է քննարկել, ԱԺ-ն դրա համար է, նույնիսկ երկրներ կան, որոնք ժամանակին հանրաքվե են արել, որպեսզի նման հարցերը որոշեն։
-Բայց նախագծում մեկ անձի համար տարեկան 70 հազար դրամից մի փոքր ավելի գումար է հաշվարկված։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ առաջարկվող տարբերակը պակաս մրցունակ է, որովհետեւ , արդյունքում այն քաղաքացու վրա, աշխատավարձի 6 տոկոսի հաշվարկով ավելի թանկ է նստելու։
-Սա շատ լայն փաթեթ է, բայց ես ոչ թե կուզենայի, որ մենք քննարկեինք՝ 70 հազար թե՞ 115 հազար, այլ քննարկեինք՝ մենք ուզո՞ւմ ենք անցնել պարտադիր առողջապահական ապահովագրության, թե՞ մնանք հին մոդելի մեջ։
-Իսկ ի՞նչ է լինելու պետպատվերի ճակատագիրը, հայտնի՞ է, բյուջեով պետպատվերի համար նախատեսված հատկացումները մնալո՞ւ են։
-Այդ հարցը միշտ եղել է քննարկվող, եթե Դուք հարցնեք ֆինանսների նախարարությանը, նա կասի՝ քանի որ պարտադիր ապահովագրություն եք մտցնում, ես առաջարկում եմ պետբյուջեի առողջապահության հատվածը կրճատել ։ Բայց եկեք հասկանանք, թե առողջապահության ոլորտի բյուջեն, որտեղ պետք է ծախսվի այդ պարագայում։ Դուք կարո՞ղ եք ասել, թե բնակչության, որ հատվածն է աշխատող, եկեք թվերը ենթադրաբար վերցնենք, ասենք, 600 հազար մարդ աշխատող է, եթե հավաքել ենք 115 հազար 200 դրամ հաշվարկով , ստացվում է 69 միլիարդ դրամ գումար։ Եթե Դուք նայեք պետբյուջեով նախատեսված հիվանդանոցային հատվածը , կարող է հենց ճիշտ այդքան էլ նախատեսված լինի։ Եթե մենք հավաքագրված 69 միլիարդով սպասարկենք այս 600 հազարին, որոնք ապահովագրվել են, ապա բյուջեում ազատված գումարները կուղղենք բնակչության այն հատվածին, որը չի աշխատում, բայց կարիք ունի առողջապահական ծառայությունների եւ պետության աջակցության ։
Դրանք են մինչեւ 18 տարեկան երեխաները, մեծահասակ թոշակառուները, հաշմանդամները եւ սոցիալապես անապահով այլ խմբերում ընդգրված քաղաքացիները։ Եվս մի պրոբլեմ է շտկվում, երբ ասում էին, թե պետպատվերի գները ցածր են, այս պարագայում արդեն բյուջեի գումարները եւ հավաքագրված գումարները հնարավորություն կտան ավելի ռեալ գներով եւ ավելի ճշգրիտ աշխատել բժկական հաստատություննների հետ։ Ես հասկանում եմ, որ այս հարցի շուրջ մարդիկ 3 մասի են բաժանվում՝ մի մասը բացարձակ դեմ է, մի մասը՝ բացարձակ կողմ եւ մյուսը, որը չի կարողանում հասկանալ, թե որտեղ է ծրագրի իրական նպատակը, ուղղակի անտարբերություն է դրսեւորում։ Բայց, երբ մենք մանրամասն բացատրենք, որ սա տալիս է հնարավորություն, որ մեր բնակչության մեծ մասը երաշխավորված լինի առողջապահական ծառայությունների առումով, մարդիկ կհասկանան, որ սա կարեւոր ծրագիր է, որը բերում է իրականում սոցիալական արդարության հաստատմանը եւ մարդու առողջության իրավունքի պաշտպանությանը։ Ամեն նախարար չէ, որ կարող է այդ քայլին գնալ։ Դուք հասկանում եք, որ ես եղել եմ նախորդ իշխանության մաս եւ ԱԺ նախագահ, բայց չեմ կարող ինձ թույլ տալ բացասական գնահատական տալ մի ծրագրի, որի ջատագովը ժամանակին ինքս եմ եղել եւ գտնում եմ, որ եթե նախարարը կարողանա այս ծրագիրը իրականացնել, դա կլինի դրական մեր բնակչության համար։
-Պարոն Բաբլոյան, այսպես ասած «ատկատների» ռիսկերը հաշվարկվա՞ծ են, գաղտնիք չէ, որ շատ դեպքերում ապահովագրական ընկերությունները կոնկրետ հիվանդանոցներ են ուղղորդում քաղաքացիներին։
-Ամենազարգացած երկրներում, որտեղ սոցիալական արդարությանն ուղղված ապահովագրական համակարգեր են գործում, հիմնականում թե ԱՀԿ-ն, թե ՀԲ-ն, թե մյուս խոշորագույն կառույցները, ընդունում են, որ եթե պարտադիր գումարներ են հավաքագրվում առողջապահության համար, դրանք պետք է կոնսոլիդացվեն մի տեղ, պետք է ստեղծվի մի հիմնադրամ, որի միջոցով պետք է իրականացվի ծրագիրը։ Որպեսզի ատկատներ ու նման բացասական երեւույթներ չլինեն, այդ հիմնադրամի գործառույթը մաքսիմալ ավոտմատացվում է, օրինակ, մարդը ունի ճողվածք, եւ պետք է վիրահատվի, ընտանեկան բժիշկն ախտորոշում է, եւ օրինակ, Գավառի հիվանդանոցն առաջարկում։ Քաղաքացին ասում է՝ ես չեմ ուզում գնալ Գավառի հիվանդանոց, ուզում եմ գնալ Երեւանի այսինչ հիվանդանոցը։ Ընտանեկան բժիշկն ապահովագրական ընկերությանը, այսինքն՝ հիմնադրամին, տալիս է ինֆորմացիան , որից ստանում է հետադարձ կապ, որ այո, հաստատում ենք, որ քաղաքացին ունի ապահովագրություն եւ հիվանդությունը ապահովագրական ծրագրի մեջ է։ Քաղաքացին վերցնում է ուղեգիրը եւ գնում հիվանդանոց։ Ապահովագրական ընկերությունը որեւէ իրավունք չունի որեւէ կերպ ուղղորդել քաղաքացուն այս կամ այն հիվանդանոց, դա իր գործառույթը չէ։ Երբ մենք խոսում ենք պարտադիր ապահովագրության մասին, պարտադիր ապահովագրության ժամանակ գումարի չափը որոշվում է օրենքով, հավաքագրվում պետության միջոցով եւ ստանդարտները նախատեսվում են օրենքով եւ կառավարության որոշումներով։ Այս ամենը հիմնավորում է, որ ատկատների մեխանիզմը չի կարող գործել։
-Իսկ ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ օգտվում են առողջության ապահովագրությունից։ Մի մասն ինքն է վճարում, մյուսների համար՝ ամբողջությամբ գործատուն։ Եվ ի՞նչ է լինելու սոցփաթեթի հետ։
-Դա ընդհանրապես պրոբլեմ չէ։Այսօրվա սոցիալական ապահովագրության փաթեթը նույն պետական պատվերի շրջանակում է ձեւավորվել եւ այս պահին չի կարող ավելի բարձր թռնել, քան պետության հնարավորությունն է։ Այդ սոցիալական փաթեթը որեւէ նոու-հաու չունի։ Հիմա պետությունը վճարում է պետական հիմնարկներում աշխատող քաղաքացիների համար, նույն կերպ օրինակ, «Արաբկիր» ԲԿ-ն ավելի քան 20 տարի իր աշխատողների համար ապահովագրություն է վճարում՝ բժիշկների համար 70 տոկոս, բուժքույրերի համար 85 տոկոս, հավաքարարների համար 95 տոկոս։ Նրանք ունեն տարեկան 5 միլիոն դրամի ծածկույթ, եթե գալիս է պարտադիր ապահովագրությունը, օրենքը եւ Սահմանադրությունը հետեւյալն են ասում՝ մարդու իրավունքները առողջության առումով չեն սահմանափակվում պետության հնարավորություններով։ Եթե պետությունը որոշի, ինչպես դուք ասում եք, 70 հազարանոց փաթեթ է ապահովում, իսկ քաղաքացին ավելի լայն փաթեթ է ցանկանում, կարող է եւս 80 հազար դրամով կամավոր ապահովագրություն անել այն ծառայությունների, որոնք ընդգրկված չեն այդ 70 հազարի կամ 115 հազարի մեջ։
-Մասնավոր ընկերությունն իր աշխատակիցների համար դիցուք, տարեկան 150 հազար դրամանոց փաթեթ է ապահովում՝ ավելի լայն ծածկույթով։ Ի՞նչ անել այս դեպքում։
-70 հազարանոցը, որը պետությունն է անում, կանի, մնացած գումարով կապահովագրի մյուս մասը եւ աշխարհում այդպես է, օրինակ , Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, կա բազային ապահովագրություն եւ եթե ինչ-որ մի բան չի փակվում, մարդը , եթե իր մասնավոր ապահովագրությունն ունի, դրանով փակում է։ Այստեղ խնդիր չկա։
-Բայց հիմա կան ընկերություններ, որոնք այդ վճարների բեռը աշխատողին չեն թողնում, իրենք են վճարում նրա համար։ Նրանք տուժելու՞ են, զրկվելու են անվճար լավ փաթեթից, աշխատավարձի 6 տոկոսը վճարելու են՝ փոխարենը պակաս գրավիչ ծածկույթ ստանալով։
-Դուք հիմա խոսում եք երեւի թե 2-ից 4 տոկոս մարդկանց մասին, իսկ նախարարը առաջարկել է ծրագիր, որը վերաբերում է բնակչության, երեւի 80 տոկոսին, այսինքն, 600 հազարն աշխատող է, նրանց համար է առաջարկել, իսկ այն մյուս խմբերի համար ազատվեց պետական բյուջեն, որը ավելի լայն կարող է ֆինանսավորել այդ հատվածին։ Եթե մենք դնենք կշեռքի վրա, ապա կհամոզվենք, որ 2-ից 4 տոկոսի շահին գերակշռում է 80 տոկոսի շահը։
-Բայց այդպես գործ ունենք քաղաքացու վիճակը վատթարացնող նորմի հետ, Ձեր նշած փոքրամասնությունը չի՞ տուժում։
-Ես գտնում եմ, որ ՝ ոչ։ Եթե գործատուն այդքան մտածում է իր աշխատողի համար եւ չի ցանկանում, որ ընդունված օրենքը նվազեցնի իր աշխատողի եկամուտը, ապա նա կարող է անել հետեւյալը. բերում ենք Ձեր օրինակը, որ գործատուն 150 հազարի ապահովագրություն էր արել, այն 70 հազարը, որը քաղաքացին պետք է վճարի իր առողջության պարտադիր ապահովագրության համար, գործատուն կարող է հատուցել՝ 70 հազարով բարձրացնելով աշխատավարձը, իսկ մնացած մասը՝ 80 հազարը, կարող է վճարել որպես կամավոր ապահովագրական փաթեթ, որը կլրացնի պետության կողմից երաշխավորված բազային փաթեթը։
Հեղինակ՝ Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից