ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա հերթական քաղաքական ռեյդն է. խուզարկել են Միքայել Մինասյանի հետ «առնչություն ունեցող» անձանց բնակարանները 11/27/2019 21:48 | Մեկնաբանություն
Այսօր առավոտյան 8-ից արդեն որերորդ անգամ խուզարկել են ինձ հետ իրենց կարծիքով «առնչություն ունեցող» անձանց բնակարանները։ Խուզարկված բնակարանների քանակը մեկ տասնյակից ավելի է։ Սա հերթական քաղաքական ռեյդն է։ Այս մասին տեղեկացնում է Միքայել Մինասյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Քաղաքական մրցակիցների հետ շփման բոլոր հնարավոր միջոցներից այս ռեժիմն ընտրել է ռեպրեսիաներով նրանց լռեցնելու մեթոդը։ Ու որքան մրցունակ է ռեժիմի ընդդիմախոսը, այնքան ավելի եռանդով են հարցաքննում, հետապնդում և խուզարկում նրա շրջապատին, նրան ճանաչողներին, նախկին կոլեգաներին, ընկերներին ու բարև տվածներին։ Կապ չունի, որ մեղադրանքը մտացածին է, որ ուղիղ ճնշում է գործադրվում ոչ թե ճշմարտությունն իմանալու, այլ որևէ ցուցմունք կորզելու համար։ Չէ՞ որ մեկուկես տարի սպառնում են, անոնս անում, բայց էական ու փաստացի ոչինչ չունեն։ Կարևորը՝ ընդդիմախոսի շրջապատին անընդհատ ահաբեկելն է։
Սա ո՛չ չափազանցություն է, ոչ էլ կարեկցանք առաջացնելու մանիպուլյատիվ ձև։ Սա դառը ճշմարտությունն է, որը ռեժիմը չի էլ թաքցնում ու կիրառում է բոլորի նկատմամբ նույնիսկ սեփական շարքերը վերջերս լքածների (օրինակ, գործիչը պետական համակարգից դուրս է գալիս, հաջորդ օրը 6-րդ վարչությունը գնում է նրա տուն խուզարկության)։ Մեր դեպքում էլ, առանց ձևականության, ռեպրեսիայի հրամանը կա, կատարողները՝ նույնպես։ Ահա դրանք։
Արդեն կա հարուցված 10 քրեական գործ, որոնք ռեժիմի կարծիքով, առչնություն ունեն իմ, իմ ընտանիքի կամ շրջապատի հետ։ Իրավապահներն արդեն անցկացրել են ավելի քան 25 խուզարկություն, հարցաքննել ավելի քան 400 մարդու։ Ամեն անգամ նույն մոլուցքով` պարտադրել մարդկանց ինչ-որ բան ասել իմ կամ իմ ընտանիքի մասին:
Իրականում այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել։ Նախ, որովհետև, որքան էլ ստուգեն, հետապնդեն և խուզարկեն՝ միևնույն է ոչինչ չեն գտնի։ Համակերպվեք` կան մարդիկ, ովքեր գործել և գործում են օրենքի շրջանակում։ Եվ համակերպվեք, որ այդ մարդիկ Ձեր հետ չեն, բայց չեք կարող նրանց դեմ քրեական հետապնդում իրականացնել։ Ու որքան էլ լինի ինչ որ բան հայտնաբերելու ուղիղ հրաման, դե յուրե և դե ֆակտո ոչինչ չհայտնաբերելով, բայց շարունակելով, ավելի զավեշտալի դրության մեջ եք հայտնվում։
Այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել, որովհետև, ի տարբերություն շատերի, առաջին օրվանից գիտեինք, թե իշխանությունը ինչի է ընդունակ։ Հիմա էլ գիտենք, թե ով, որտեղ և ինչպես է կատարում ռեժիմի ղեկավարից եկած ուղիղ հրահանգները։ Գիտենք և միշտ հիշելու ենք։ Ու հիմա, այս ամենն ուղղակի զավեշտալի է, պարզունակ ու մանկամիտ։
Իսկ մենք, որ համախոհների շատ մեծ բանակ ենք, որն ավելանում է ամեն օր, միակամ ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, ոչ թե ինչ-որ ուժի գահընկեց անելու համար, այլ մեզ միավորող արժեքների ու նպատակների շուրջ։ Այն ապագայի պատկերի շուրջ, որ որոշել ենք միասին կառուցել։ Ու մեզ ոչինչ և ոչ ոք հետ չի պահելու։
Շարունակեք հարձակվել։ Մենք պինդ ենք, կանք ու կլինենք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ