Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

«Եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ», որ ընդունեն՝ Արա Բաբլոյանն իրականում չի արել խախտում 11/28/2019   10:40  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ նախկին նախագահ, անվանի մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանն ակնկալում է, որ ներողություն կխնդրեն` իրեն մեղսագրվող հանցագործության միջոցով իրեն վարկաբեկելու փորձի համար:

Այս մասին Արա Բաբլոյանն ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում:

«Ամեն ինչ այնքան պարզ է, բայց պարզ լինելով, որեւէ մեկը չունեցավ այդքան խիզախություն ու ազնվություն ասելու՝ պարոն Բաբլոյան իրականում համոզվեցինք, որ Դուք ճիշտ էիք: Ես հուսով եմ, որ եթե կա արդարություն, եթե կա ազնվություն, եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ, որ ընդունեն՝ իրականում Արա Բաբլոյանը չի արել խախտում, չունի դիտավորություն` ինչ-որ մի բան հապճեպ անել, Հրայր Թովմասյանին ընտրել: Թող բարի լինեն, բարձրաձայնեն ու ներողությունն էլ խնդրեն»,- «Փաստինֆո»-ին ասա Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ իշխանության յուրացման և 314-րդ-ն է՝ պաշտոնական կեղծիքի մասով։

Իր դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին Արա Բաբլոյանը որեւէ նորություն չունի: Լսել է՝ օրերս լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին նաեւ այդ գործից են հարցրել: Վերջինս նշել է միայն, որ նախաքննություն է ընթանում: Այդքանը:

«Ես գիտեմ մի բան, որ ինքս արել եմ այնպես, ինչպես ամենուր եմ աշխատել, նույն մոտեցումներն են եղել թե վարչապետի ընտրության ժամանակ, թե երկրի նախագահի, թե ՍԴ նախագահի եւ թե այլ հարցերի: Եթե եղել են թղթաբանական որոշ գործավարական փնթիություններ , ապա դա որեւէ կապ չունի իմ աշխատանքի ոճի հետ, բայց իրավական խախտում, որը կարող է բերել նման մեղադրանքի, ես թույլ չեմ տվել եւ այդպիսի խախտում գոյություն չունի: Նույնիսկ այն պահը, որ ասում են, թե ես ամսի 2-ին ստորագրել եմ, բայց 5-ին է դրվել կայք, քանի որ 7 օր էր պահանջվում, եթե նույնիսկ 5-ը համարեն առաջին հայտարարություն, ես 2-րդ հայտարարությունը արել եմ ամսի 12-ին՝ 7 օրը պահպանված է, այսինքն իրավական որեւէ խախտում չկա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում շարունակեց Արա Բաբլոյանը:

Արա Բաբլոյանն արդեն իսկ նշել է՝ ոչ միայն Հրայր Թովմասյանի եւ Նիկոլ Փաշինյանի, պարագայում է նույն կերպ վարվել, այլեւ Ֆելիսք Ցոլակյանի, Արարատ Միրզոյանի, Արտակ Զեյնալյանի, Մանե Թանդիլյանի եւ բոլոր նրանց դեպքում, ովքեր ընտրվել կամ նշանակվել են կառավարության կազմում:

«Այո, կան մարդիկ, որոնք կարդում են ու հասկանում են, կան մարդիկ, որոնք չեն կարդում ու կան մարդիկ , որոնք կարդում են, չեն հասկանում: Բարեբախտաբար, Արա Բաբլոյանը, եթե մի բան կարդում է, հասկանում է: Եթե համարենք, որ այդ մարդիկ պետք է դիմում տային, ապա այդ մարդիկ կխախտեին մեր Սահմանադրությունը, որովհետեւ, եթե դիմում տալու ճանապարհով ենք գնում, իրենք դեռ 7 օր կհամարվեին պատգամավոր եւ, եթե 7 օր հետո հետ չեն վերցնում դիմումը, նոր է իրենց պատգամավորական լիազորությունները դադարում են, իսկ այդ մարդկանց պատգամավորական լիազորությունները, ում անունները ես հնչեցրեցի, իրավունքի ուժով են դադարել, որպեսզ գործընթացը շարունակվի եւ ԿԸՀ-ն կարողանա նոր մանդատ տրամադրել»,-բացատրեց

ԱԺ նախկին նախագահը: Ըստ Բաբլոյանի, ամեն ինչ շատ պարզ է:

Արա Բաբլոյանը կարծում է, ստանդարտներ պետք փոխվեն, այնպես չպետք է լինի, որ ով ինչ ուզի՝ մարդու մասին ասի, վարկաբեկի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:59 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում՝ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պաշտպանները դատական կարգով բողոքարկեն
14:51 14/11/2019Գլխավոր դատախազությունը մերժել է Արա Բաբլոյանի փաստաբանի բողոքը՝ առանց մատնանշած հիմքերին անդրադառնալու
18:51 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդպես են ուզել, այդպես են արել. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի խափանման միջոցների տարբերության մասին
12:59 29/10/2019  |  ՄեկնաբանությունԱրա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին. Գոհար Մելոյան
11:44 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը՝ Արսեն Բաբայանին և Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքների մասին
09:36 29/10/2019  |  ՄամուլԻնչո՞ւ Արա Բաբլոյանին չկալանավորեցին. «168 ժամ»
18:53 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը մեղադրանքը չի ընդունում. Այն անհիմն է. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
18:48 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵս այս պահին ունեմ մեկ նպատակ՝ որ ժողովուրդը շարունակի հարգել ինձ. Բաբլոյանը՝ մեղադրյալի կարգավիճակում (տեսանյութ)
16:37 28/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱրա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվում (տեսանյութ)
12:25 26/10/2019  |  ՄամուլԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրաք կառաջադրվի. «168 Ժամ»

Արխիվ

[]