ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ», որ ընդունեն՝ Արա Բաբլոյանն իրականում չի արել խախտում 11/28/2019 10:40 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ նախկին նախագահ, անվանի մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանն ակնկալում է, որ ներողություն կխնդրեն` իրեն մեղսագրվող հանցագործության միջոցով իրեն վարկաբեկելու փորձի համար:
Այս մասին Արա Բաբլոյանն ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում:
«Ամեն ինչ այնքան պարզ է, բայց պարզ լինելով, որեւէ մեկը չունեցավ այդքան խիզախություն ու ազնվություն ասելու՝ պարոն Բաբլոյան իրականում համոզվեցինք, որ Դուք ճիշտ էիք: Ես հուսով եմ, որ եթե կա արդարություն, եթե կա ազնվություն, եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ, որ ընդունեն՝ իրականում Արա Բաբլոյանը չի արել խախտում, չունի դիտավորություն` ինչ-որ մի բան հապճեպ անել, Հրայր Թովմասյանին ընտրել: Թող բարի լինեն, բարձրաձայնեն ու ներողությունն էլ խնդրեն»,- «Փաստինֆո»-ին ասա Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ իշխանության յուրացման և 314-րդ-ն է՝ պաշտոնական կեղծիքի մասով։
Իր դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին Արա Բաբլոյանը որեւէ նորություն չունի: Լսել է՝ օրերս լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին նաեւ այդ գործից են հարցրել: Վերջինս նշել է միայն, որ նախաքննություն է ընթանում: Այդքանը:
«Ես գիտեմ մի բան, որ ինքս արել եմ այնպես, ինչպես ամենուր եմ աշխատել, նույն մոտեցումներն են եղել թե վարչապետի ընտրության ժամանակ, թե երկրի նախագահի, թե ՍԴ նախագահի եւ թե այլ հարցերի: Եթե եղել են թղթաբանական որոշ գործավարական փնթիություններ , ապա դա որեւէ կապ չունի իմ աշխատանքի ոճի հետ, բայց իրավական խախտում, որը կարող է բերել նման մեղադրանքի, ես թույլ չեմ տվել եւ այդպիսի խախտում գոյություն չունի: Նույնիսկ այն պահը, որ ասում են, թե ես ամսի 2-ին ստորագրել եմ, բայց 5-ին է դրվել կայք, քանի որ 7 օր էր պահանջվում, եթե նույնիսկ 5-ը համարեն առաջին հայտարարություն, ես 2-րդ հայտարարությունը արել եմ ամսի 12-ին՝ 7 օրը պահպանված է, այսինքն իրավական որեւէ խախտում չկա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում շարունակեց Արա Բաբլոյանը:
Արա Բաբլոյանն արդեն իսկ նշել է՝ ոչ միայն Հրայր Թովմասյանի եւ Նիկոլ Փաշինյանի, պարագայում է նույն կերպ վարվել, այլեւ Ֆելիսք Ցոլակյանի, Արարատ Միրզոյանի, Արտակ Զեյնալյանի, Մանե Թանդիլյանի եւ բոլոր նրանց դեպքում, ովքեր ընտրվել կամ նշանակվել են կառավարության կազմում:
«Այո, կան մարդիկ, որոնք կարդում են ու հասկանում են, կան մարդիկ, որոնք չեն կարդում ու կան մարդիկ , որոնք կարդում են, չեն հասկանում: Բարեբախտաբար, Արա Բաբլոյանը, եթե մի բան կարդում է, հասկանում է: Եթե համարենք, որ այդ մարդիկ պետք է դիմում տային, ապա այդ մարդիկ կխախտեին մեր Սահմանադրությունը, որովհետեւ, եթե դիմում տալու ճանապարհով ենք գնում, իրենք դեռ 7 օր կհամարվեին պատգամավոր եւ, եթե 7 օր հետո հետ չեն վերցնում դիմումը, նոր է իրենց պատգամավորական լիազորությունները դադարում են, իսկ այդ մարդկանց պատգամավորական լիազորությունները, ում անունները ես հնչեցրեցի, իրավունքի ուժով են դադարել, որպեսզ գործընթացը շարունակվի եւ ԿԸՀ-ն կարողանա նոր մանդատ տրամադրել»,-բացատրեց
ԱԺ նախկին նախագահը: Ըստ Բաբլոյանի, ամեն ինչ շատ պարզ է:
Արա Բաբլոյանը կարծում է, ստանդարտներ պետք փոխվեն, այնպես չպետք է լինի, որ ով ինչ ուզի՝ մարդու մասին ասի, վարկաբեկի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ