ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«NOPRIZ» -2019 Լավագույն նախագիծ» մասնագիտական մրցույթի բարձրագույն մրցանակը՝ «Դավթաշեն-2» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրին 11/28/2019 13:11 | ԼՐԱՀՈՍ
2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի շենքում տեղի է ունեցել «Նախագծողների և հետազոտողների ազգային ասոցիացիայի» (NOPRIZ) 2019 թվականի լավագույն նախագծի համար միջազգային մասնագիտական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին մրցութային հանձնաժողովի և «NOPRIZ» մրցույթի կազմկոմիտեի նախագահ, ակադեմիկոս Միխայիլ ՊՈՍՈԽԻՆԸ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Զուրաբ ԾԵՐԵԹԵԼԻՆ, Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ ՇՈՒՄԱԿՈՎԸ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժանմունքի ակադեմիկոսներ:
Վեցերորդ անգամ անցկացվող և արդեն ավանդական դարձած այս մրցույթի հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ Ռուսաստանում և արտերկրում քաղաքաշինության և ճարտարապետաշինարարական նախագծման ոլորտի լավագույն ձեռքբերումների բացահայտումն ու ցուցադրումը, ճարտարապետի մասնագիտության հեղինակության արժևորումը, ինչպես նաև՝ երիտասարդ մասնագետների և ուսանողների դաստիարակության ու կայացման աջակցության «ինստիտուտի» զարգացումը: Մրցույթի պայմանների համաձայն, մասնակիցների կողմից ներկայացվող նախագծերը (հայեցակարգերը) պետք է մշակված լինեին վերջին 3 տարիների ընթացքում:
Մրցույթին ներկայացվել էր 550 հայտ՝ Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հարավային Օսիայից և Սերբիայից: «ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ճարտարապետական արվեստանոցը» մրցույթին մասնակցել է «NOPRIZ»-ի նախագահ, ՌԴ ժողովրդական ճարտարապետ Միխայիլ ՊՈՍՈԽԻՆԻ հրավերով:
Մրցութային հանձնաժողովի որոշմամբ պարգևատրված՝ 19 անվանակարգերում ներկայացված 346 նախագծերից 97-ը արժանացել են առաջին կարգի մրցանակների, որոնք հանդիսավոր պայմաններում հաղթողներին է հանձնել «NOPRIZ»-ի նախագահ Միխայիլ ՊՈՍՈԽԻՆԸ:
«Էկոնոմ դասի բնակելի նշանակության լավագույն օբյեկտի նախագիծ» անվանակարգում առաջին կարգի մրցանակին արժանացած 4 նախագծերի թվում, հաղթող է ճանաչվել նաև «ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ կողմից ներկայացված «Դավթաշեն-2» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագիծը (քաղ.Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Սասնա Ծռեր N3):
Նախագծի հեղինակն է՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նախագծի մշակմանը մասնակցել են երիտասարդ ճարտարապետներ Միքայել ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆՑԸ, Լուսինե ՋԱՎԱԴՅԱՆԸ, Անահիտ ՄՈՒՐԱՋՅԱՆԸ և Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
Նախագծի գլխավոր ինժեներն է Հրաչ ՍԱՐԳՍՅԱՆԸ, գլխավոր ճարտարագետը՝ Պոլ ՉԱԹԱԼԲԱՇՅԱՆԸ, գլխավոր շինարարական կապալառու-համակարգող կազմակերպությունը՝ «ՄԵՏՐՈՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԲԲԸ, կառուցապատողը՝ «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ:
«NOPRIZ» մասնագիտական մրցույթում հաղթողներին պարգևատրելու հանդիսավոր արարողությանը Մոսկվայում մասնակցել է «ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ճարտարապետական արվեստանոցի» ներկայացուցիչ Միքայել ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆՑԸ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան